You are viewing [info]freedomfight777's journal

Mono.blog : Մոնո.բլոգ [entries|archive|friends|userinfo]
freedomfight777

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

[ website | Пресс-архив карабахской войны ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ արխիվ | journal archive ]

Анекдот на злобу дня [May. 18th, 2012|01:59 pm]
«Еврей хочет уехать из России. В ОВИРе его спрашивают: Абрам Моисеевич, почему вы
хотите уехать? Что вас не устраивает?
— Меня не устраивает ваше отношение к гомосексуализму!
— А какие проблемы, вроде же с этим всё спокойно?
— А вы посмотрите на тенденцию: при Сталине за это расстреливали, при Хрущёве и Брежневе
— сажали и принудительно лечили, сейчас это вошло в норму. Так вот, я таки хочу уехать из этой
страны, пока это не стало обязательным!..
— ???»

------------

А теперь задачка на злобу дня. Сколько нужно дать на лапу российскому или армянскому чиновнику ( чиновникам ) чтобы те протащали в парламент закон об обязательном гомосексуализации населения. :)))  Считать эту сумму если известно что для внедрения в российский парламент Ювенальной Юстиции было проплачено сумма X a для внедрения турецких протоколов в армянский парламент сумма Y. Также посчитаете сколько потратит ФРС на бумагу и чернила для печатания суммы X+Y.

Link2 կարծիք|Մեկնաբանել

Տրամաբանական կազուս [May. 18th, 2012|01:44 pm]
Եթե դիցուք Հայաստանի բնակչության 90 տոկոսը խավարամիտ ֆաշիստներ են, բայց երկրի պարլամենտը ընդունել է բազմաթիվ հակաֆաշիստական օրենքներ, ապա ստացվում է որ Հայաստանի պարլամենտի գործունեությունը լրիվ հակադեմոկրատական է, քանի որ չի արտացոլում երկրի բնակչության 90 տոկոսի կամքը։ :))))
Սրանից բխում է նաև մի այլ հետևանք, քանի որ երկրի բնակչության 90 տոկոսը ֆաշիստական մտածողության կրող է ապա դեմոկրատական ընտրությունների դեպքում Հայաստանում կձևավորվի ֆաշիստական համակարգ։ Այսինքն ընտրությունները պետք է լինեն հակադեմոկրատական ու անարդար որպեսզի հակաֆաշիստ լիբերալները կարողանան վերցնել ու պահել իշխանությունը ու այն դարձնեն դեմոկրատական։ Ստացվում է որ ՀՀԿ-ի գործունեությունը լրիվ բխում է դեմոկրատիայի շահերից։ Ու ֆաշիստական երկրում այն միակ ձևն է որով հնարավոր է կառուցել լիբերալ դեմոկրատական երկիր։



LinkՄեկնաբանել

Եթե Բարգավաճը ուզում է հետք թողնել Հայաստանի պատմության մեջ [May. 10th, 2012|01:46 pm]
Խնդիրը։ 2008-ից այս կողմ երկրի տնտեսական վիճակը արագ վատանում է և դա երևում է արտագաղթի արագացված թվերով։ Արտագաղթի այսպիսի տեմպը շարունակվելու դեպքում վտանգում է հայ ազգի գոյությունը արդեն կարճաժամկետ կտրվածքում, քանի որ բնակչության մի սահման կա, որից ցածր կարող է սկսվեն անկառավարելի փլուզման երևույթներ։ Հայաստանի բնակչության անընդհատ փոքրացումը կարող է նաև ստեղծի պատերազմ սկսելու գայթակղություն թշնամիների մոտ։

Խնդրի պատճառը։ Հայաստանի բնակչության անընդհատ կրճատման պատճառը դա ազգային եկամտի անհավասար բաշխումն է։ Իշխողները շատ են վերցնում, քիչ են ներդրումներ անում զարգացման համար իսկ բնակչությունը չի կարողանում իրեն հասած եկամտով ապրել սնվել, բժշկվել ու ամենակարևորը սերունդ ստեղծել։

Խնդրի սրման պատճառները։ Իշխողներին Հայաստանում հիմնականում կարելի է դասակարգել 4 տեսակի։ Պայմանականորեն ասած խոշոր բուրժուազիա /ուրիշ անուններ էլ ունեն, օլիգարխներ, ֆեոդալներ/, բյուրոկրատիա, ֆինանսական կապիտալ և արտաքին կապիտալ։ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած համակարգում հիմնական եկամուտը ստանում էր բյուրոկրատիան և բուրժուազիան, իսկ ֆինանսական հատվածը ու արտաքին աշխարհը ոչ այնքան շատ։ Ստեղծվել էր մի բալանսային վիճակ, որտեղ կարողանում էր գոյատևել փոքր ու միջին բիզնեսը։ Այդ իսկ պատճառով արտագաղթը բավականին նվազել էր իսկ արտաքին պարտքը չեր մեծանում։ 2008-ին դժգոհ լինելով Քոչարյանի ֆեոդալական համակարգից միջին խավը  ընդվզեց ու պահանջեց ռեֆորմներ։ Ընդվզման արդյունքում վարկաբեկվեց Քոչարյանի ֆեոդալական համակարգը և ասպարեզում հայտնվեց Տիգրան Սարգսյանը։ Նա սկսեց մեծացնել ֆինանսական սեկտորի ու արտաքին սեկտորի փայաբաժինը։ Սկսեց ցույց տալ թե ինքը պայքարում է բուրժուազայի ու բյուրոկրատիայի դեմ։ Բայց իրականում չկարողացավ կամ չուզեց կրճատել բուրժուազիայի ու բյուրոկրատիայի փայաբաժինը։ Փաստորեն ժողովրդի կեղեքումը կրկնապատկվեց։ Կեղեքման ուժեղացման արդյունքում սկսվեց ՓՄՁ-ների սպանդ։  Տիգրան Սարգսյանական գործունեության հետևանքը եղավ այն,  որ Քոչարյանական համակարգի վատ կողմերը չվերացվեցին, փոխարենը ոչնչացվեցին Քոչարյանական համակարգի դրական կողմերը։

Համակարգերի տարբերություն։ Քոչարյանի համակարգը լավը չեր բայց նրա օրոք Հայաստանը ուներ ենթադրենք մի 10-15 տարի ամրության պաշար։ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի համակարգը այդ ընձեռված շանսի ժամկետը իջեցրել է 10-ից ծացր ու երևի թե այն մոտ է 5-ին։  Մնացած ամեն ինչով նրանք նույն են, նկատի ունեմ գաղափարաբանական առումով։

Խնդրի լուծման մի քանի տարբերակ։
Տարբերակ 1․ Ցանկալի լուծում, որի դեպքում կառաջանար մի իրավիճակ երբ ժողովրդի շահագործումը ու կեղեքումը այնքան է կրճատվում որ զրոյանում է արտագաղթը, սկսվում է ներգաղթ ու ծնելիության աճ։ Մեր թշնամիները հասկանում են որ մեզ չկարողացան խեղդել ու գնում են զիջումների։ Սա այս պահին դեռ լուծելի չի դրա համար անցնենք առաջ։
Տարբերակ 2․ Տիգրան Սարգսյանը անցնում է հակահարձակման ու ինտենսիվ կերպով ճնշում է բյուրոկրատիային ու բուրժուազիային։ Շատ խիստ կերպով կրճատելով նրանց փայաբաժինը, թողնելով միայն ֆինանսական ու արտաքին կեղեքում։ Մոտավորապես Սահակաշվիլու տարբերակը։ Բայց այս տարբերակը անհնար է այս պահին Հայաստանում։ Բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Սա անելու համար պետք է հենվել նացիոնալիստական պոպուլիզմի վրա։ Պետք է ունենալ արտաքին հատկապես արևմտյան հզոր աջակցությւոն, իսկ դրա համար պետք է լարվել Իրանի ու Ռուսաստանի հետ։ Պետք է ահավոր հավատ սեփական գործի ճշտության հանդեպ ու մասսաների աջակցություն։  Սա լրիվ անհնար է ներկա պահին։ Ես դրանում լրիվ համոզված եմ։
Տարբերակ 3․ Բուրժուա-բյուրոկրատական ռևանշ։ Իմաստը նրանում է որ վերջ տրվի տիգրանսարգսյանիզմին ու նրա ամբողջ գործունեությանը։ Բայց առանց թագավոր տապալելու, այսինքն  պետականությունը վտանգելու։ Այսինքն Սերժին պարտադրվի այլ իրականություն։ Ժամանակավոր վերադարձ քոչարյանական համակարգին։ Սրա  նախադրյալները կան։ Բարգավաճի լայն ու ես կասեի ինչ որ տեղ իրական աջակցությունը ժողովրդի կողմից։  Նաև հանրապետականում կան շատերը հասկանում են այս ուղու վտանգավորությունը։ Սա իհարկե չի լուծի մեր խնդիրները բայց գոնե ժամանակ կտա հայ ազգին մի վերջնական կենսունակ լուծում գտնելու։ Հիմա գլխավորը ժամանակ շահելն է, գոնե մի տաս տարի, որպեսզի կրկնում եմ ազգը ու նրա մտածող խավը գտնի տարբերակ 1-ը։


եթե Բարգավաճ Հայաստանը ու Գագիկ Ծառուկյանը սա կարողանա անի, ապա ես վստահաբար կասեմ, որ նա կմտնի Հայաստանի պատմության մեջ որպես դրական կերպար։ Չնայած այն որ նա չի լինելու վերջնական լուծում տվողը, այլ ընդամենը այն մարդը որ կտա շանս ու ժամանակ։

Link2 կարծիք|Մեկնաբանել

Հերիք է ձեր ստրկամտությունը ուրիշի վրա պատկերացնեք [May. 8th, 2012|01:30 pm]
Հարգանքներս Վահան Իշխանյանին այս ճիշտ դիտարկման համար։   

Այս թեման ամեն ընտրությունից հետո բարձրանում է, ամեն անգամ ինձ դուր չի եկել բայց այս անգամ արդեն ոմանք չափը ու սահմանը անցան։  ժողովրդին ստրուկ անվանողների դեմը մի հատ հայելի պետք է դնել, որ իրենց նայեն։ Սա չի վերաբերվում բոլոր ժառանգականներին, կոնգրեսականներին ու դաշնակներին սա վերաբերվում է միմիայն նրանց ովքեր իրենց պարտությունների մեջ մեղադրում են ծախվող ու ստրուկ ժողովրդին։ ՀՀԿ ու ԲՀԿ չեմ գրում որովհետև դրանց հետ ամեն ինչ պարզ է։ Այսօրվա իշխանության գործունեությունը լրիվ ընկնում է պետական հանցագործություն որակման տակ շատ կետերով ու մի օր այն կստանա իր դատաստանը, եթե Հայաստանը պիտի ապրի իսկ նա ապրելու է։

Ուրեմն ստրուկ ժառանգականներ լսեք։ Դուք այնքան թույլ ու ստրուկ էիք, որ ձեր աչքի առաջ ձեր կուսակցության լավագույն անդամներին քցում էին անանցողիկ տեղ ու դուք լռեցիք։ Ձեր աչքի առաջ բերեցին խցկեցին ինչ որ Քոքոբելյաններ ու եսիմինչդեմոկրաներ որոնք 0,5 տոկոս ձայն չունեին, դուք դա էլ կուլ տվեցիք։  Դուք այնքան ստրուկ էիք, որ օրինակ Խուրշուդյանը, որին հարցնում են բա ոնց կլինի այսպես․ ասում է մենք հավաքելու ենք 50 տոկոս, ու ոչ մեկ չի ասում տղա մի ձեռ առ ժողովրդին, ով ձեզ կթողնի 50 տոկոս հավաքեք։  Դա ցինիկության գագաթնակետն է սեփական ժողովրդի ու ընտրողի հանդեպ։ Հանրապետականը որ ասեր մենք կհավաքենք 100 տոկոս ավելի քիչ ցինիկ է քան դա, որովհետև նա կարող է դա անել կեղծելով իսկ դուք ուղղակի ԹՔՈՒՄ եք մարդկանց բանակության վրա։   Ես վստահ եմ որ դուք այնքան ստրուկ եք, որ չեք պահանջի սեփական լիդերներից հրաժարվել մանդատներից։  Ես էլ չեմ խոսում լիքը այլ բաններից Թևաններից ու Արզումանյաններից։  Միացյալ ընդդիմություն տապալելու փորձերից ու լիքը լիքը բաներից որոնք ԴՈՒՔ մարսում եք։ Ժողովուրդը դա տեսնում է ու հասկանում է որ դուք թույլ եք ու ստրկամիտ եք։  Ու ձեր հետ հույսեր չի կապում։

Ուրեմն ստրուկ կոնգրեսականներ լսեք։  Դուք այնքան թույլ ու ստրկամիտ եք, որ հրահրելով ժողովրդական ապստամբություն կեսից վախեցաք ու փախաք։ Այն պահին երբ ձեր կողմից ստրուկ անվանվող ժողովուրդը պատրաստ էր բզկտելու մոնղոլներին։ Իսկ նրանք ովքեր չփախան ու ուզում էին շարունակել ապստամբությունը, նրանք նույնիսկ այնքան ստրուկ էին, որ կուլ գնացին գլխավոր վոժդի ու քրմի հեղինակավոր խոսքին։  Որի ընդամենը մեկ խոսքը հերիք էր ապստամբությունը կասեցնելու համար։ Այդպիսի ստրկամտություն քրմի խոսքի նկատմամբ կար երևի միայն հին Եգիպտոսում։ 4 տարի է ձեր գլխավոր քուրմը ձեզ տանում է քաղաքական մացառուտներով, որտեղ դուք կորցրել եք ձեր լավագույն ընկերնետի կեսից ավելիին, ու դուք այնքան ստրուկ եք որ չեք կարողանում դրա դեմը առնել։ Ես էլ չեմ խոսի նախկին 90-ականներից ու էն ազգային թեմաներից, դա ավելորդ է։  Ժողովուրդը դա տեսնում է ու այլևս չի ուզում նման ստրկամտության հետ հույս կապել։

Ուրեմն ստրուկ դաշնակներ լսեք։ Դուք ձեզ համարում եք սոցիալիստ, գնացել Սոցինտերնի անդամ եք դառել։ Դուք այնքան եք ստրկացել լիբերալ գաղափարների տակ որ 20 տարի տնտեսական վայրի լիբերալ հրեշը խժռում է այս ժողովրդին ու դուք չեք էլ փորձում լիբերալ հրեշին անվանել իրա իսկական անունով։ Ձեր լիդերները տարիներով եղել են լիբերալ հրեշի սպասավոր ու դուք վախեցել եք ձեր լիդերների դեմ խոսալ։ Դուք այնքան ստրկամիտ եք որ սարսափում եք ազգայնացում բառից ու նույնիսկ չեք համարձակվի դրա մասին խոսալ լինելով իբր թե Սոցիալիստ ու Հեղափոխական։ Ազգային թեմաների մասին բոլորը գիտեն թե դուք ինչ արեցիք։ Դուք իմանալով մադրիդյան սկզբունքների մասին նստել եք այդ մարդկանց կողքին ու լռել եք։ Ընդամենը մեկ կիսատ պռատ հերոսություն եք արել «հայ»-թուրք արձանագրությունների ժամանակ ու կարծում եք դա հերիք է։  Բայց շարունակեցիք մնալ այդ ԱԺ-ում։ Իսկական դաշնակի համար այն ինչ կատարվում է ազգային հարցերում դա պատմության վերջն է, բայց դուք ստրկամիտ եք ու հանդուրժում եք ձեր լիդերներին ու էլի կհանդուրժեք եթե հիմա այսպիսի նվաստացումից / ձեզ հասցրին ՕԵԿ-ի մակարդակին քվեների քանակով / հետո գնաք նստեք ԱԺ-ում։ Ու դուք կլռեք։

Ու ընդանրապես ձեզ բոլորիդ նվաստացրել են պարոնայք, տիկնայք և օրիորդներ։ Ձեռ առնելու թվեր են նկարել։ Դե եթե ստրուկ չեք ապա ելեք միտինգ արեք, պառկեք ասֆալտին։ Թող միավորվեն ԼՏՊ-ն , Ժառանգները ու Դաշնակները ու ասեն չէ մենք այս խեղկատակությունը չենք ընդունում ։ Մեզ պետք չեն ձեր մանդատները։ Բոյկոտեք, ու եսիմ լիքը բաներ։ Բայց եթե ձեր լիդերները ընդունեն այս ոսկորները ու նետված 5-7 տոկոսանոց փշրանքները ու ԴՈՒՔ դա հանդուրժեք ապա դուք եք այս աշխարհի ամենավերջին ստրուկները։



Link25 կարծիք|Մեկնաբանել

Ինչպես Բրիտանիայի դեսպանը կարող է խաղաղությանը նպաստել [Apr. 13th, 2012|05:37 pm]
Ժողովուրդների մեջ ամենաշատը ագրեսիա առաջացնող երևույթներից է սոցիալական բևեռացումը։ Այն շատ դեստրուկտիվ երևույթ է ու նույնիսկ կարող է մի ազգին պառակտի ու բերի բախումների, էլ չեմ խոսում տարբեր ազգերի մասին։ 
Դրանից բխում է, որ եթե Բրիտանիայի դեսպանը ուզում է խաղաղություն մեր ռեգիոնում ապա պետք է այդ հարցերի մասին ինչ որ գրանտներ բաժանի, հատկապես հենց Ադրբեջանում որտեղ նաֆթադոլլարների առկայության դեպքում ստեղծվել է ահավոր անհավասար վիճակ։ Հայաստանում էլ կա այդ խնդիրը, բայց Հայաստանը այնքան հարուստ չի ինչքան Ադրբեջանը։ Եվ հետո հայկական բնավորությունը այնպիսին է, որ անհավասարությունից ծնված ագրեսիան մղվում է ավելի շատ դեպի ներս․ ինչի վկան եղանք մարտի մեկին։
Հիմա պարզ է չէ, որ այդպիսի ահռելի անհավասարությունից ծնվող ագրեսիան պետք է ուղղորդել մի ուղղությամբ, ինչը և անում է Ադրբեջանը։ Այսինքն մեր ուղղությամբ։
Բայց հարց է ծագում, ինչպես ստեղծել սոցիալական տանելի վիճակ Ադրբեջանում։ Դա նշանակում է որ Ալիևը պետք է քիչ գռփի, և որ ավելի կարևոր է Բրիթիշ Փեթրոլիումը պետք է քիչ շահույթ ստանա։  Ավելի շատ հարկ վճարի ու կատարի սոցիալական ներդրումներ։ Այսինքն Բրիտանիայի ու ԱՄՆ-ի դեսպանները պետք է այդպիսի գաղափարներ խրախուսեն Ադրբեջանում։ Ինչու չէ նաև Հայաստանում։

Թե չէ ֆիլմեր մուլտիկներ ու չգիտեմ ինչ կապիկություններ․․․  Հենա սաղ Յութուբը լցված է նման զիբիլներով, ով ուզում է թող գնա ադրբեջանական ֆիլմեր էնքան նայի ընգնի տրանսի մեջ։  Ընդհանրապես ինչ որ խոսքի ազատությունից խոսելը ինտերնետի դարում մի տեսակ աբսուրդ է։ Մարդիկ խորտակվում են արդեն ինֆորմացիայի հեղեղի տակ, ամեն կիսագրագետ կարա բլոգ վարի ու ֆեյսբուքում կրոն ստեղծի ու դրանից հետո այսպիսի փաստարկներով խոսալը ուղղակի համարում եմ անկապություն։  Թող չնեղանան անկեղծ լիբերալները, սա ուղղակի լիբերալ դոգմատիզմ է։ Կարծրատիպային մտածողություն։

Եկեք ռեալ բաներից խոսանք։ Ամեն քայլ որ անում ենք, արդյո՞ք այն մեզ մոտեցնում է թե հեռացնում է խաղաղությունից։ Կարծում եմ Վանյանը ու հատկապես Բրիտանիայի դեսպանը մեզ հեռացնում են խաղաղությունից։ Հենց վերը նշված պատճառներով եմ պնդում իմ այս կարծիքը։ Ու դրա համար նրանց պետք է խանգարել։


հ․գ․ Իսկ միգուցե Բրիտանիայի դեսպանը դա չի հասկանում բացատրենք օգնենք հասկանա։ Մարդ ես էլի, միանգամից չմեղադրենք, ընդունենք անմեղության կանխավարկածը։

Link1 կարծիք|Մեկնաբանել

Очередная беспрецедентая махинация? или ... [Feb. 20th, 2012|06:48 pm]
Возможно я немножко поспешил с выводами о 6 триллионов долларов из за его ассоциаций с иском Кинана, которую пока подвердить или поставить под сомнение не имеется возможности. Благо дело пошло в суд и там все должно решатся. Но долгое трехлетное молчание официальных властей США очень очень подозрительно.

Но события продолжают развиватся.
Это было 16-ого февраля буквально за день до ареста в Италии.  В палате лордов Британии, лорд требует расследовать возможные переводы сумм в размере 15 триллионов долларов в банках RBS и HSBC.

Lord Blackheath Exposes Possible Monumental Financial Fraud

В начале статьи журналист пытается диксредитировать лорда тем мол поверил старой мошеннической схеме.
Но если внимательно прочитать стенограму видно, что лорд сам не верит во все это и сомневается.
Но его мучают легитимные вопросы, есть или нет перевод в размере 15 триллионов долларов, и если есть то какой у них источник. Этим должны заниматся власти Британии создав спецкоммисию.

Стенограмма здесь

Кстати в рече лорда фигурируют опять таки облигаций на основе золота. Примерно такие как в иске Кинана.

LinkՄեկնաբանել

Афера века или кидалово тысячалетия? [Feb. 18th, 2012|05:26 pm]
Сегодня по всем СМИ прокатилась сенсационная новость о том, что итальянская полиция нашла в тайниках швецарских банков американских облигаций на сумму 6 триллион долларов.
Блумберг на англ.
РБК на рус.

Если не вникать в сущность то для обывателя новость покажется обыденной, но в реальности это очень серьезное событие которое возможно войдет в анналы финансовой историй человечества. Без преувлечений.

В чем суть? Суть в том, что ни один здравомыслящий фальшивомонетчик не создал бы фальшивку в размере 6-и триллионов долларов. Это половина госдолга США. Не хранил бы свои фальшивки в швецарских банках. Не создал бы номинал в размере в 1 миллиард долларов. Можете смотреть здесь эту диковинку. Не создал бы казначейскую бумагу 1934-ого года выпуска. И уж тем более ни один адекватный человек не купил бы это чудо-юдо на черном рынке гособлигаций. Если вообще такой черный рынок возможен, имея ввиду что все облигаций США имеют номера и регистрируются в базе данных.
Получается бред неправильно ли? В том то и дело, что возможно это не бред а верхушка айсберга события самой сенсационной в мире международных финансов.
Есть все основония подозревать, что эти облигаций не фальшивки а самые настоящие. И хозяин у них имеется законный. И это не первый случай когда у этого хозяина таким грубым и циничным образом конфискуют его собственность.

Хозяева это китайские кланы докоммунистического периода. Они именуют себя Dragon Family. Или Клан Дракона.  Фактически это законные наследники императорского богатства Китая. В 1930-ые годы когда Япония напала на Китай, эти кланы опасались за сохранность своего золота и драгметаллов. И пошли на сделку с США, вернее с ФРС. Они им передали свое золото, накопленное веками. В обмен получили спец. казначейские бумаги.  Они вероятно получали на них даже проценты. Сделка работала до поры до времени. Вернее до начала мирового кризиса, точнее нужно сказать до начала кризиса ФРС. И начиная 2009-ого года США начали мухлевать. Сперва арестовали около 100 миллиардов гособлигаций, затем еще больше. Опять руками итальанцев.
Клан Дракона разозлился и решил дать делу огласку. Для этого использовал экс-лавного редактора Форбеса Гонконга Бена Фулфорда.  Также через своего агента Нила Кинана подан судебный иск в ноябре 2011-ого года. На територий США. Там они требуют компенсацию в размере 1 трилликон долларов. Напомню это происходило до вчерашного события. То есть пока Клан Драконе безуспешно пытался вернуть себе свои кровные 300-400 130 миллиардов долларов, у них возможно одним махом конфисковали еще 6 триллион долларов.
[Дополнение: В иске Кинана  требуется компенсировать 130 миллиард номинала и более 800 миллиард процентов. Такую большую сумму он обясняет тем, что в основе договора с ФРС лежит большое количество золота, и сумма сделок обновлялось также в последствий , например в 1968-ом и даже позднее в 1980-ые.  ]
Вот такой крутой сюжет получается. Даже самые крутые консипорологи не могли себе представить, что в мире международных финансов крутятся такие деньги, и делаются такие операций. Но видимо игра близится к концу и все тайное станет явным.


п.с. Я не успеваю все поставить в ЖЖ, если есть желание следить за главными событиями в мире финансов, то можете следить за моим твитером. https://twitter.com/#!/monoforum Я стараюсь там собрать основные события, которые происходят в мире международных финансов. Почти каждую неделю идет новость которая раньше за целый год не появлялся.
п.п.с.  Иск Кинана важен прежде всего тем, что он должен раз и навсегда поставить точку над разными инсуниациями и слухами.

Link4 կարծիք|Մեկնաբանել

Ֆրանսիա, սենատ, հայեր ու թուրքեր [Jan. 24th, 2012|02:09 pm]
[Tags|, , ]

Մի քանի մտքեր շատ արագ։
Ուրեմն նախ սկսեմ նրանցից թե ինչի համար ՉԻ ընդունվել հայերի ցեղասպանության քրեականացման օրինագիծը։
  • Այն չի ընդունվել հայերի ձայների համար։ Հայերի ձայները այսօր Ֆրանսիայում մոտավորապես նույնքան են ինչքան թուրքերի տարբեր տեսակներինը ու հաստատ ավելի քիչ են թուրքամետներից։ Եվ ընդհանրապես Արևմուտքի կառավարիչները այդքան մանկամիտ չեն որ ամեն ձայնի հետևից ընկնեն ու որոշումներ ընդունեն։
  • Այն չի ընդունվել տնտեսական նկատառումներից։ Փողը իհարկե կարևոր է բայց այս հարցը հեչ հարմար չի փողային հարցեր լուծելու համար, որովհետև այն կամ-կամ հարց է ու տեղ չի մնում բազարների։ Փողային հարցերը լուծելու համար կան բազմաթիվ այլ լծակներ։
  • Այն չի ընդունվել Թուրքիային ճնշելու կամ ինչ որ բաներ ստիպելու համար։ Նախ Թուրքիային ճնշելու համար բազմաթիվ լիքը այլ ակտուալ հարցեր կան, կապված մարդու իրավունքների հետ։ Եվ նորից ինչպես տնտեսականում է, այս հարցը հնարավորության տեղ չի թողնում բազարների, այսինքն եթե այն ընդունվում է ապա ընդունվում է, ու վերջ։ Ու դրանից հետո հետ կանգնել արդեն հնարավոր չի եթե նույնիսկ Թուրքիան կատարի իր առջև դրված նախապայմանը։
  • Այն ընդանրապես կապ չունի հայ-թուրքական մեռելածին պրոտոկոլների հետ։

Իմ խորին համոզմամբ այս հարցը ունի շատ ավելի խորքային էություն։ Այն բխում է հենց իր Ֆրանսիայի անվտանգությունից ու սեփական շահից։ Բացատրեմ ինչու։ Ինչպես հոլոքոսթի միջոցով Եվրոպայում զսպվում է ցանկացած ծայրահեղ ազգայնական շարժում, որին խեղդում են հենց բնում ապա նույն ձևով խիստ կարիք կա ստեղծելու մի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի զսպել ու սանձել եվրոպական մահմեդական համայնքի քաղաքական ախորժակները։  Սա մի հավելյալ զսպաշապիկ է ոչ միայն թուրքերի վրա, այլև այն ծայրահեղ մահմեդականների վրա, որոնք կփորձեն ինչ որ հասարակական ու քաղաքական ազդեցություն ձեռք բերել Ֆրանսիայում։  Եթե մեկը շատ ակտիվանա ապա վաղ թե ուշ նա ստիպված կլինի իր վերաբերմունքը արտահայտել հայկական հարցի վերաբերյալ։ Ու եթե նա մերժողական լինի ապա կընկնի ֆրանսիական դատական համակարգի մսաղացի մեջ։

Այսպիսով կրկնեմ, իմհկ սա Ֆրանսիական էլիտայի ինքնապաշտպանական բնազդն է, սա ներքին տեղեկատվական անվտագնության հարց է, նոր ձևավորվող այս քաղաքական իրողություններում։ Ու պատահական չի որ այն համընկավ հենց Մերձավոր Արևելքի անկայունացման հետ։ Սա հենց փորձ է այդ անկայունությունից պաշտպանվելու։ Հենց ինքը Ֆրանսիան է ամենացինիկ կերպով մասնակցում մեր ռեգիոնի անկայունացմանը ու շատ լավ պատկերացնելով դրա դեստրուկտիվ պոտենցիալը ստեղծում է սեփական պետության ինֆորմացիոն պաշտպանական համակարգը։

Ինչ կտա սա մե՞զ։ Հայաստանին։ Ուղիղ կերպով ոչինչ, որովհետև մեր սեփական անվտանգությունը սրանից չի ավելանում։  Դուք օրինակ պատկերացնում եք թե Հայաստանի դատական համակարգը ինչ դիրքորոշում կունենա եթե ասենք մի ազդեցիկ այլազգի Հայաստանում վիրավորի մեր զոհերի հիշատակը։ Ու՞նի մեր էլիտան այդքան դուխ, որ տվյալ անձին միանգամից իր տեղը ցույց տա։  Շատ կասկածելի է։ Եվ սա հիպոտետիկ մի բան չի։ Կոնկրետ դեպք գիտենք «Արարատ» կենտրոնի հայցը ընդդեմ «Կովկաս» ինստիտուտի։  Չեմ ասում մեր դատարանի, մի հատ վերհիշեք հայ մամուլի ու հասարակության ռեակցիան։ Ունենք մենք այդքան պետական մտածելակերպ, որ կարողանանք մեր ապագան պաշտպանել մեր նախնիների զոհերի գնո՞վ։ Մտածելու բան կա։

Բայց կա մի անուղղակի դրական ազդեցություն։ Քանի որ մեր մոտ դեռ գերիշխող է գավառամտությունը ու եվրոպային կապկելու մոլուցքը ապա բումերանգի էֆֆեկտով Ֆրանսիայի սենատի այս որոշումը կօգնի որոշ հայերի ձերբազատվելու սեփական կոմպլեքսներից անվտանգության հարցերի վերաբերյալ։  Այդ ամոթխածությունը թե ուրիշը ինչ կմտածի մեր մասին վայ եթե հանկարծ մենք խիստ գտնվենք սեփական զոհերի հիշատակը պաշտպանելիս միգուցե վերանա։  Չնայած ով գիտե՞, եթե անգլո-ամերիկացիները էլի մի 30 արծաթ նետեն հայության մեջ, կարող է և Ֆրանսիայի սենատին էլ սխալ հանողներ գտնվեն։

Բայց դե լավատես լինենք։ Ապրի Ֆրանսիան գիտի սեփական շահերը պաշտպանել, մենք էլ սովորենք։


Link3 կարծիք|Մեկնաբանել

Если бы легенда стала реалностью - [Nov. 7th, 2011|06:53 pm]
[Tags|, ]

Многие наверное знают легенду про создание шахмат. Мудрец который создал шахматы попросил всего лишь "маленькую" награду в виде зернишек. Индийский король не понимая математик согласился и .... не смог оплатить.
Почему можете узнать тут.
Оказывается цена изобретения была ни много ни мало 1800 лет всемирного урожая зерна 2008-ого года.

А теперь представим что индусский король был бы очень принципиальным, человеком слова так сказать и решил бы заплатить награду любой ценой.   Для этого ему нужно было создать глобальную империю на века. Индусский мировой порядок на века в котором ежегодно собирают большинство всемирного урожая в добровольно принудительном порядке чтобы оплатить долг мудрецу. Если бы ему это удалось то сегодня мы бы знали индийский, наши политики штудировали бы рикведу, детям в школе насаждали бы камасутру а наша элита клялась бы верностью общечеловеческим буддистским ценностям. Вообщем картина ясна.
Но этого к счастью или к не счастью не случилось.

Но есть и другая легенда, вернее не легенда а самая обыкновенная реальность, просто настолько сказочная, что многие взрослые по сей день в него не верят.

В 1690-ые казна английского королевства была разорена. Флот тоже разгромлен. Король пребывал в уныний. И тогда к нему пришли мудрецы и предложили интересную сделку. Они: мудрецы дают ему кредит в размере 1,2 миллион фунта стерлинга / 8 процент годовых / . А король в ответ мудрецам дает экзклюзивное право печатать бумажные деньги. Король согласился, и с тех пор английское королевство должник этих мудрецов.  Про эту историю можете прочитать здесь.
Подвох в этой историй был в том что хотя и проценты требуемые мудрецамы была изначально мала, но с годами и веками эта цифра превратилась в огромную цифру. Впоследствий эти мудрецы предложили такую сделку многим королям и президентам, самый последный договор был в 1913-ом в США. Бедные англичане а затем и американцы с тех пор просто вынуждены создать глобальную империю и собирать с колоний дань чтобы хоть как то успеть платить проценты по долгам.

И вот теперь спустя 300 лет проценты от этого долга выросли настолько, что даже ВВП планеты не может его оплатить. И самое худшое она продолжает расти, и никто не знает что с этим делать....

Link11 կարծիք|Մեկնաբանել

Реинкарнация графа Колиостро в Армении - 11.11.11 [Nov. 4th, 2011|06:19 pm]
[Tags|]

Вообщем прямая астральная связь с мировой финансовой элитой гарантируется.
Наконец то и мы научимся делать деньги из воздуха.  Как ОНИ. :)))

За такие мегазнания и 450.000 драмов не жалко.

Կոտլերի դասախոսությունները Երևանում կարժենան 25-480 հազար դրամ.

«ՖԻԼԻՊԿՈՏԼԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. 11.11.11» նախագծի Ղեկավար Արմեն Սարգսյանը կարևոր համարեց այն փաստը, որ տարածաշրջանում Հայաստանն է ընտրվել որպես Կոտլերի մարքետինգի նոր հայեցակարգի ներկայացման երկիր:


п.с. Возможно я утрирую и клевещу на этого доброго человека. Но я уверен что серьезные бизнесс знания так просто в семинарах не продаются. И вообще в бизнессе самая ценная информация это не маркетинг а конкретные научные знания ноу-хау. Уверяю вас никто вам например за 450.000 драмов не продаст знания о том как биолекарства на основе генной инженерий, Но так как в Армении пока царит тигрансаркисянизм и нювасюкизм во всей красе, то последователям графа Колиостро как раз самое место впервые представить свои новые выдумки типа atmospherics, demarketing, megamarketing, turbomarketing and synchromarketing.

Link9 կարծիք|Մեկնաբանել

Ватикан призывает провести реформу мировой экономической системы [Oct. 24th, 2011|09:53 pm]

Ватикан призывает провести реформу мировой экономической системы

16:06 24/10/2011
Ватикан на фоне возможности новой волны экономического кризиса призывает провести реформу мировой валютно-финансовой системы и создать подобие всемирного центрального банка для управления финансовыми институтами, которые часто оказываются неэффективными в борьбе с кризисами.




я лично считаю, что единый мировой центробанк который будет равномерно по всему миру распределять кредиты есть большее благо, чем нынешная монополия доллара.

но если ссудный процент останется, то тогда и эта более справедливая система превратится в зло.

LinkՄեկնաբանել

Ученные нашли ''невидимую руку'' свободного рынка [Oct. 20th, 2011|01:46 pm]
тут интересно не факт наличия сверхцентрализаций мировой экономики. но самое интересное это то, что компаний из этого списка считаются убыточными, и требуют господдержки, чтобы не обанкротится. как обяснят ученные данный казус, пока неизвестно.
Link2 կարծիք|Մեկնաբանել

Գրավենք Կենտրոնական բանկը հիմա [Oct. 17th, 2011|01:55 am]
[Tags|, ]

Չնայած գերզբաղվածությանը անձնական անհետաձգելի հարցերով ամսու 15-ին ամբողջ օրը ման եկա հայացանցում: Տեսնեմ կա արդյոք մեր մոտ <Գրավենք Վոլ Սթրիթը> շարժման անալոգը:  Գտա օրինակ այսպիսի թեմա, որի պասիվությունից պարզ դարձավ, որ նույնիսկ ամենաառաջադեմ ֆորումում այս թեման արդիական չի: Ինչը ասեմ զարմանալի է:

Ես իհարկե ռոմանտիկ չեմ, որ հավատամ թե մի ծափով գարուն կգա: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել: Վերջին 300 տարվա պատմության մեջ մարդկությունը առաջին անգամ է, որ գլոբալ բողոքավոր շարժման ընթացքում ճիշտ թիրախ է ընտրել: Նախկին բոլոր բողոքավոր շարժումները / մարքսիզմ, էկոլոգիական-գրինպիս, հակագլոբալիզմ, պացիֆիզմ և այլ սոցիալիստական բաներ / առանձնապես արդյունք չունեցան, որովհետև նրանք չէին հարվածում պրոբլեմի բուն արմատին:  
Օրինակ էկոլոգիական պրոբլեմները դրանք ընդամենը հետևանք են նրա, որ բիզնեսը ստիպված է գերշահույթ ստանալ: Նույն պատերազմների մեծ մասը: Գերշահույթ հետապնդելու պարտադրանքն է որ առաջացնում է պատերազմ: Այլապես օրինակ Լիբիայում պատերազմի պատճառ չկար որովհետև արևմտյան ընկերությունները իրենց տոկոսը ստանում էին, բայց գերշահույթին դոգման ստիպում է պահանջել ավելի շատ:
Իսկ գերշահույթի դոգման տնտեսությունում առաջանում է բանկային համակարգից, և նրանում դրված տոկոսադրույքի համակարգից:   Կարճ ասած ունենք աշխարհ որտեղ մի խումբ մարդիկ տնօրինում են տրիլիոններ, և դա քիչ համարելով ուզում են որ ամեն տարի այդ տրիլիոնը իրենց կայուն տոկոս բերի, ու այդ պրոցեսի մեջ են ներքաշում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին: Այսինքն տոկոս ամեն գնով, նույնիսկ եթե մոլորակը կործանվի:

Չեմ կարծում որ այս շարժման մասնակիցների կողմից սա լիովին գիտակցվում է, բայց ամենակարևորը, որ ենթագիտակցաբար արդեն մարդիկ հասկացել են թե որտեղ է թաքնված շան գլուխը: Թե իսկ Սորոս մորոս ու մնացած Բզեժինսկիներ ինչ են ուզում սա լրիվ ուրիշ թեմա է:

Այնպես որ կարծում եմ, որ Հայաստանին չեր խանգարի սեփական <Գրավենք Կենտրոնոական բանկը>  հիմա շարժումը:  Դա կնպաստեր նրան որ Հայաստանում էլ մարդկանց գիտակցության մեջ կմտնի բանկերի ու նրանց վարած քաղաքականության համակարգային բացսական հետևանքները:  




Link2 կարծիք|Մեկնաբանել

Հայատառ հաղորդագրություններ [Apr. 19th, 2011|12:17 pm]

Դիմում Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Մայր Աթոռի շնորհավորական հաղորդագրությունների վերաբերյալ

11 ապրիլի, 2011թ.

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Վեհափառ Տեր,

Վերջին տարիներին, եկեղեցական կարևոր տոների առթիվ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը բջջային հեռախոսներին ուղարկում է տոնական խորհրդով հաղորդագրություններ: Ողջունելով Մայր Աթոռի այս նախաձեռնությունը, Ձերդ Սրբության ուշադրությանն ենք հանձնում այն իրողությունը, որ նոր սերնդի հեռախոսները, որոնցից օգտվում են տասնյակ հազարավոր հայորդիներ, հնարավորություն են ընձեռում կարդալ նաև հայատառ հաղորդագրություններ: Ուստի՝ խոնարհաբար դիմում ենք Ձերդ Սրբությանը, որ այսուհետ Մայր Աթոռի հաղորդագրությունները, լատինատառին զուգահեռ, լինեն նաև մեսրոպատառ:



http://www.lezu.am/?p=668

սփռեք հայացանցով

հ․գ․ ֆեյսբուքում մի պահ սխալ էր Լայք լինում, հիմա կարգավորվել է այդ հարցը, լայք արեք որ տարածվի
հ․հ․գ․ նաև կայք է ստեղծվել որտեղ հավաքվում է հեռախոսների հայացման ամբողջական տեղեկությունը, բայց պետք մի քիչ խորանաք ձեր հեռախոսի մեջ
http://hayatar.info/
Link2 կարծիք|Մեկնաբանել

Հարցման արդյունքները [Apr. 15th, 2011|01:06 pm]
[Tags|, ]

Նախորդ հարցման արդյունքները
Հարցումը տեղադրվել եր Ակումբ․ամ-ում, Ֆեյսբուքում, և ԿՄ-ում
Մոտ մեկ շաբաթում մասնակցեց 64 մարդ։ Արդյունքները այսպիսին են

20 այո, 31 ոչ, 13 չգիտեմ



Ինչպես և կարելի էր ենթադրել հայերեն կարդացողներ հեռախոս ունեցողները Ակումբ ֆորումում ավելի շատ էին քան օրինակ Ֆեյսբուքում։
Link2 կարծիք|Մեկնաբանել

Հարցում․ հայատառ ՍՄՍ-ների վերաբերյալ [Apr. 10th, 2011|07:15 pm]
[Tags|, ]

Հայեր հարցում եմ ուզում եմ անեմ, կարևոր նպատակի համար է։ Մոտ մեկ շաբաթից կարող եմ ասել ինչի համար է։
Ուրեմն հարցը այսպիսին է։

Ձեր բջջային հեռախոսը ցուցադրու՞մ է հայատառ ՍՄՍ եթե ստանաք այդպիսին։

1․ Այո
2․ Ոչ
3․ Չգիտեմ

հ․գ․ կարող եք մոդելն էլ նշեք եթե ցանկանում եք, բայց դա պարտադիր չի։
հ․հ․գ․ Նաև հետաքրքիր կլինի իմանալ նրանցից ովքեր կասեն ԱՅՈ։ Դուք եք անձամբ այդպիսի դարձրել ձեր հեռախոսը, թե՞ այդպես գնել եք կամ ստացել եք
Link21 կարծիք|Մեկնաբանել

Ливия: один анекдот и один очень толковый анализ [Apr. 2nd, 2011|06:54 pm]
[Tags|, , , ]

Один россиянин спрашивает другого:- Ты не знаешь, за что бомбят Каддафи?
- За то, что угнетал свой народ бесплатной едой, дешевыми кредитами и бензином по 14 центов...
- Вон оно как! Слава богу, что у нас есть "Единая Россия", которая никогда не допустит в стране такого беспредела!

---------------

А теперь толковый анализ от президента Уганды, ошибки и положительные качества Каддафи и общий анализ ситуации. Без всякого пафоса и пропаганды.

«Большие ошибки Каддафи»
Йовери Кагут Мусевени, президент Уганды
Link1 կարծիք|Մեկնաբանել

Восточные христиане в западне [Mar. 9th, 2011|10:35 pm]
Жертвами противостояния мусульман и коптов в Каире стали 13 человек

Участь восточных христиан в исламском океане незавидна.
С одной стороны хочется поучаствовать в прогрессивных революциях и движениях, с другой стороны после победы «прогрессистов», освобожденный неграмотный исламский люмпен начинает убивать, насиловать и сжигать всё христианское.

Мы, ассирийцы, понтийские греки этот путь неоднократно проходили. Свержение султана, затем Адана, перестройка — Сумгаит. Свержение Саддама - убийства ассирийцев в Ираке. Вот теперь и очередь коптов пришла.

Некоторые армяне могут подумать что сейчас наша ситуация лучше. Да, у нас есть армия, у нас есть юридически оформленные границы, но от этого нам нисколько не легче. Не легче потому, что у нас после 1-ого марта было 3-е марта в Левонархе и всё время над нами висит дамоклов меч окружающих нас 70-80 миллионов туркобесов. А что делать?

Ведь ясно что так дальше жить нельзя. Эта система если не сегодня так завтра или послезавтра угробит нацию. Одно я четко знаю. Путь революционеров, это путь крови. Когда ты кричишь, что так дальше жить нельзя и нужно менять любой ценой, то цена эта наша с вами кровь, во благо других. С другой стороны если превратиться в неокомсомольца и петь дифирамбы нынешней системе, это значит что опять выбираешь сторону кровопийц, на этот раз внутренних, которые высасывают соки из армянского народа. Это тоже путь крови, просто тут кровь выводят цивильно и под влиянием обезболивающих СМИ.

В общем, ситуация не радужная. Но я думаю в любой ситуации всегда есть правильный путь. Если восточные христиане так сильно верят в Бога, то должны понять, что нынешняя патовая для них ситуация на Ближнем Востоке — это испытание духа, в результате которого они должны переосмыслить весь свой пройденный путь. Нужно найти новый источник знаний и силы. Верить в Запад — это стать предателем для Востока. Безропотно лечь под тиранию Востока — это значит убить в себе совесть, а значит и веру в Бога. Вообщем нужно искать и искать.

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
LinkՄեկնաբանել

Ի՞նչպես են դառնում կրթական կենտրոն [Mar. 7th, 2011|02:25 pm]
[Tags|]

Ведь уже сейчас в белорусских вузах занимается 10 486 студентов из 84 стран (более 2 % от общего числа обучающихся в вузах). Задействованы возможности международных договоров о сотрудничестве в сфере образования (69), прямых межвузовских договоров (свыше 1800), налажено сотрудничество с белорусской диаспорой за рубежом. Поэтому заинтересовать большее количество иностранцев приехать в Беларусь за знаниями - все равно что решить уравнение со многими неизвестными.


Հիշում ենք 10500 թիվը։ Մտնում ենք Աթանաթոյի մոտ կարդում ենք նույն թեմայով վերլուծությունը Հայաստանի մասին։

Նայում ենք դինամիկան։ Մտքի մեջ պահում ենք հետևյալ փաստերը։ Հայաստանը բոլոնյան գործընթացի անդամ է, իսկ Բելոռուսիան ոչ։ Այսինքն տեսականորեն մենք իբր առավելություն ունենք նրանց նկատմամբ։ Նաև այն որ մենք ֆիզիկապես ավելի մոտ ենք հարավի երկրներին։

Հետո վերհիշում ենք վարչապետի ելույթը այն մասին թե Հայաստանը պետք է ունենա 10 ԲՈՒՀ միջազգային մակարդակի։

Այսինքն երբ ոմանք դեռ խոսում են ու եղածն էլ կորցնում են, ուրիշները արդեն իրականացնում են։

հ․գ․ ուղղակի նաև լսեք Գագո Բեռլինի մոտ այս ելույթը։ Կարող եք համաձայնվել կամ չհամաձայնվել նրա հետ, բայց գոնե տեսնում ենք, որ խոսացողը լիդերի  տեսակ է․․

թարմացում։
հ․գ․գ․ Պարսիկ ուսանողների շրջանում խոսակցություններ են պտտվում, որ սեպտեմբերից Հայաստանյան ոչ մի դիպլոմ չի ընդունվելու Իրանում։

Link3 կարծիք|Մեկնաբանել

Մորիկ կայսրը, նրա գիրքը ու հայկական բանակը [Mar. 3rd, 2011|01:44 pm]
[Tags|]

Արմեն  Այվազյանի նոր վերլուծությունից մի քանի հետաքրքիր   բաներ իմացա։
Պարզվում է Մորիկ կայսրը / մեր համար տխրահռչակ / գիրք է գրել այն ժամանակվա իրենց թշնամիների մասին։
Բայց հայերի բանակի մասին չի գրել, որից էլ որոշ մարդիկ հիմա կարող  է ոգևորվեն ու ասեն տեսեք տեսեք ձեզ բանի տեղ չէին դնում։
Նաև պարզվում է որ Մորիկի նամակը պարսից թագավորին չի փայլում օրիգինալությամբ այլ կրկնում  է մի քանի դար առաջ Հռոմեացիների նամակը պարսիկներին։
Մանրամասները այստեղ

Byzantine Military Pragmatism vs. Imperial Prejudice: Possible Reasons for Omitting the Armenians from the List of Hostiles in Maurice’s Strategikon
LinkՄեկնաբանել

navigation
[ viewing | most recent entries ]
[ go | earlier ]