freedomfight777 ([info]freedomfight777) wrote,
@ 2007-05-03 15:57:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Current mood: amused
Current music:Սկուտեր
Entry tags:հայերեն, ֆլեշխումբ

Այո հայերեն եմ գրում
Կարդալով ahousekeeper-i այս գրառումը մի գաղափար ծնվեց:

Բայց մինչ այդ պատմեմ իմ պատմությունը, թե ինչպես ես սովորեցի մի քանի լեզուներ:  Իմ ծնողները ցանկանում էին ինձ ուղարկել ռուսական դպրոց: Հիշում եք երևի սովետական տարիներին ինչքան հարգի էին ռուսական դպրոցները: Բայց ինձ չընդունեցին այնտեղ, քանի որ տեղերը զբաղված էին:  Ստիպված հայրս որոշեց ինձ ուղարկել հայկական դպրոց, որտեղ սովորեցի մինչև 7-րդ դասարանը:   Ուսումս ընդհատվեց քանի որ մեր ընտանիքը տեղափոխվեց արտասահման աշխատելու: Ես այլևս դպրոց չէի գնում, տանն էի սովորում, իսկ տարվա վերջում գալիս էի Երևան քննություններ հանձնում ու տեղափոխվում հաջորդ դասարան:  Ճակատագրի հեգնանքով այնպես ստացվեց, որ ես ավարտական քննություններս հանձնեցի ռուսական դպրոցում ու փաստորեն ստացա ռուսական դպրոցի ատեստատ: :)  Բայց այդ ատեստատը արդեն քիչ էր իմ համար քանի, որ ես պատրաստվում էի ընդունվել ֆրանսիալեզու համալսարան, արտասահմանում: Ու ստիպված եղա մեկ տարի էլ գնալ ֆրանսիալեզու դպրոց: Այդ մեկ տարին շատ դժվար էր,   ես համարյա   բան չէի հասկանում ու ստիպված էի սովորել ուժերի գերլարումով: Մի կերպ գլորեցի այդ տարին, բայց ֆրանսերեն սովորեցի ու ընդունվեցի համալսարան:  Զուգահեռաբար այդ ամբողջ ընթացքում էլ սովորեցի  անգլերեն լեզուն:  Հետաքրքիրը այն է, որ ես սեր չեմ ունեցել լեզուների նկատմամբ: Քերականությունը իմ համար ամենաանիմաստ առարկան էր: Շարադրություն գրելը իմ համար ինկվիզիցիայի տանջանքներին հավասար մի բան էր, իմ միակ երկուսն էլ դպրոցում եղել է հայերեն Շարահյուսություն առարկայից: 
 Բայց դե չնայած այդ բոլորին ես ինքնուրույն սովորեցի 3 լեզու բացի հայերենից, ( նաև մի թեթև էլ արաբերեն ) բայց հիմա իմ առօրյա գրառումներում միշտ ձգտում եմ վերադառնալ հայերենին: Չգիտեմ ինչու.... երևի հայերեն իմանալը իսկապես ինձ օգնեց հաղթահարել մի քանի լեզուներով կրթություն ստանալու բարդությունները:

 
  Իսկ հիմա առաջարկում եմ իմ բոլոր ընկերներին ու նրանց ովքեր կարդում են իմ օրագիրը սկսենք մի ֆլեշմոբ որի իմաստը կլինի անել մի հայերեն գրառում: Եկեք գրենք հայերեն:  



հ.գ.  Նաև փնտրենք ֆլեշմոբի հայերեն թարգմանությունը: Օրինակ ֆլեշխումբ:  :)

 



(Post a new comment)

Լավ գաղափար է
[info]ahousekeeper
2007-05-03 11:44 am UTC (link)
Միանում եմ։

(Reply to this)(Thread)

Re: Լավ գաղափար է
[info]taragir
2007-05-03 12:27 pm UTC (link)
Միանում եմ, բայց երևի մի փոքր պաուզա տալը չէր խանգարի :)

(Reply to this)(Parent)(Thread)

Re: Լավ գաղափար է
[info]ahousekeeper
2007-05-03 12:59 pm UTC (link)
Սա "долгоиграющий" շանթամբոխ է, կարելի է հա էլ շարունակել։

(Reply to this)(Parent)

Re: Լավ գաղափար է
[info]angel_xiligan
2007-05-03 12:51 pm UTC (link)
ваааааай! куд делась ссылка?! опять не могу айерен грель!

(Reply to this)(Parent)(Thread)

Re: Լավ գաղափար է
[info]ahousekeeper
2007-05-03 12:58 pm UTC (link)
http://www.genocide.ru/translit/convert.html

:)

(Reply to this)(Parent)(Thread)

Re: Լավ գաղափար է
[info]angel_xiligan
2007-05-03 01:06 pm UTC (link)
mersi))) arden greci - bavakanin el erkar stacvec)))

(Reply to this)(Parent)

Re: Լավ գաղափար է
[info]freedomfight777
2007-05-03 01:33 pm UTC (link)
Ի դեպ այստեղ նույնպես փոխարկիչ կա

http://hayeren.akumb.am/?p=convertor

(Reply to this)(Parent)


[info]ahousekeeper
2007-05-03 01:05 pm UTC (link)
Այստեղ առաջակեցին «շանթամբոխ» եզրը։ Իմ կարծիքով հաջող բառ է։

(Reply to this)(Thread)


[info]freedomfight777
2007-05-03 01:21 pm UTC (link)
Շանթամբոխը դզեց ... :)

(Reply to this)(Parent)


[info]ahousekeeper
2007-05-03 01:21 pm UTC (link)
Մոռացա ավելացնեմ, ահա իմ գրառումը.
http://ahousekeeper.livejournal.com/29202.html

(Reply to this)


[info]dabavog
2007-05-03 04:14 pm UTC (link)
Միանում եմ ձեր շանթամբոխին կամ շանթակույտին

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2007-05-04 07:47 am UTC (link)
Շանթակույտն էլ վատը չէր :)

(Reply to this)(Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…