freedomfight777 ([info]freedomfight777) wrote,
@ 2007-05-13 16:28:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Entry tags:ազատություն, դեմոկրատիա, հայք, հասարակություն

Իմ ընտրությունը
Երեկ ինձ մի քանի հոգի համոզում էին գնալ ընտրությունների: Նույնիսկ ավտոմեքենա էին բերել տան դեմը կանգնեցրել, որով կարող էի արագ գնալ տեղամաս, բայց ի վերջո չգնացի:
Այսօր առավոտյան տեսնելով ընտրության արդյունքները ևս մի անգամ համոզվեցի որ ճիշտ արեցի, որ չմասնակցեցի այդ անիմաստությանը:

Դեմոկրատիան այն տեսքով, որ մենք պատկերացնում էինք անկախությունից հետո, Հայաստանում սկսեց մեռնել 1995-ից սկսած և իր վերջակետին հասավ 2005-ի ռեֆերենդումի ժամանակ:  Եվ այդ դեմոկրատիայի մահվան պատճառը շատ պարզ էր: Նա չունեցավ բավականաչափ կրողներ Հայքում: ՀՀՇ-ականները առաջինը դավաճանեցին Դեմոկրատական սկզբունքներին ու առաջինը բռնաբարեցին դեմոկրատիան Հայաստանում:  Իսկ սովորական ժողովրդի համար այն այդպես էլ խորթ մնաց, քանի որ դեմոկրատիա բառը նույնացավ ալան-թալանի, արվամոլության, աղանդավորության, թուրքասիրության, սանձարձակության, նյութապաշտության և այլ մերժվող երևույթների հետ:  

Իսկ հիմա ժողովրդին դեմոկրատիան այլևս չի հետաքրքրում: Մի 10000 դրամը ավելի կարևոոր է, քան ամբողջ դեմոկրատական փիլոսոփայությունը ոտից գլուխ վերցրած:  Չգիտեմ ......... միգուցե սա այնքան էլ մեծ տրագեդիա չի, որքան կփորձեն մեզ այն ներկայացնել: Բայց մի բան հաստատ գիտեմ:  

Ազգի մասին իսկապես մտածողները պետք է փնտրեն ազգի շահերի պաշտպանության ու վերնախավի վրա ազդելու այլ լծակներ: Սա շատ ավելի հրատապ խնդիր է, քանի որ մենք դեռ ունենք բազում չլուծված համազգային խնդիրներ, իսկ հայը շարունակում ձուլվել հենց Հայաստանում:

Ընտրությունները այլևս լծակ չեն, դրանք ընդամենը մի մեծ բացօթյա յառմառկա են




(4 comments) - (Post a new comment)


[info]dunjunja
2007-05-14 07:15 am UTC (link)
Շատ խոսքեր, բողոք, դժգոհություն և ոչ մի գործողություն...

(Reply to this) (Thread)


[info]freedomfight777
2007-05-14 12:58 pm UTC (link)
իսկ ես կարծում եմ որ անընդհատ գործողությունների հետևից ընկնելով մենք եկանք հասանք այս վիճակին:
Մեր դեմոկրատական ընդդիմության 10-ամյա ագոնիան նմանվում է մի անիմաստ խոսքերի ու գործողությունների շարանի:

Ինձ թվում է եկել է մտքերը հստակեցնելու ժամանակը: Եկել է մտածելու ժամանակը:

(Reply to this) (Parent)


[info]artpet
2007-05-14 03:33 pm UTC (link)
Իսկ կարո՞ղ եք նշել որևէ երկիր, որտեղ ընտրությունները «տոնավաճառ» չեն… Վերցնենք թեկուզ Ֆրանսիայի վերջին նախագահական ընտրությունները։ Խնդիրը միայն գնի և առևտրի ձևերի մեջ է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ, որ այս ամենը կրում է ժամանակավոր բնույթ, կսովորենք նաև քաղաքակիրթ ընտրություններին. դա ժամանակի հարց է։ Երկիր, որը դարերով զուրկ է եղել պետականությունից, դեռ պետք է սովորի պետական մտածելակերպին և կառավարաբանությանը։ Լավ կլինի:)

(Reply to this) (Thread)


[info]david_sand
2007-05-15 05:09 pm UTC (link)
Իսկ ի՞նչն էր վատ Ֆրանսիայի ընտրություների ժամանակ:

(Reply to this) (Parent)


(4 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…