| freedomfight777 ( @ 2007-05-15 15:31:00 |
| Entry tags: | ազատություն, դեկադանս, համակարգ, հայք, տնտեսություն |
Սկսվեց...
Այսպիսով ընտրություն կոչվող «տոնավաճառը» ավարտվեց, սկսվեց շահույթների գանձման ու «վերևներին» ( միջազգային կորպորացիաներ ) հախեր տալու ժամանակը :
Շուտով կթանկանա ջուրը...
Այսպիսով Համակարգը էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը Հայքում, և հիմա կարող է ավելի մեծ արագությամբ քամել հայ ազգի կենսական էներգիան:
Ի դեպ մեր զլմները ու ամբողջ քաղաքական դաշտը մեզ անընդհատ խաբում են, թե հիմնական պարազիտները դրանք օլիգարխներն են: Իրականում հիմնական պարազիտները, որոնք ահավոր մեծ չափերով են հյուծում ժողովրդին, դրանք բնավ էլ օլիգարխները չեն:
Դրանք բնական մենաշնորհներն են, բանկային համակարգը և իհարկե պետական համակարգը իր զարհուրելի հարկային մեխանիզմով: Իսկ օլիգարխներ կոչված բոբոն, ընդամենը ժողովրդին շեղելու ձև է: