freedomfight777 ([info]freedomfight777) wrote,
@ 2007-06-12 12:48:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:դոլլար, թանկացում, հայք

Թանկացումներ
Գոլոս.ամ-ը գրում է ալյուրի ու հացի թանկացումների մասին:

Չեմ կարծում, որ միայն հետընտրական գործընթացներով է պայմանավորված հացի ու ընդանրապես բուսական ու կենդական ծագումի մյուս ապրանքների թանկացումները:

Հարցը կարծում եմ ունի ինչ որ խորքային կոմպլեկս պատճառներ որոնք ընդհանուր առմամբ բերում են սննդամթերքի թանկացումների Հայաստանում: Բերեմ մի կոնկրետ օրինակ:  Հայաստանում աճած կարտոֆիլը բավարարում է ներքին պահանջարկը, այսինքն կախված չի արտաքին շուկաներից ու միջազգային գներից: Նախկինում երբ դոլլարը անցնում էր 500 դրամը պատահել է որ ձմռան համար մեծաքանակ կարտոֆիլը գնել ենք 70-80 դրամով կիլոգրամը: Իսկ անցյալ տարի երբ դոլլարը 400 դրամից էլ ցածր էր, մեծաքանակ կարտոֆիլի մինիմալ գները չէին իջնում 140-150 դրամը: Պարզ հաշվարկը ցույց է տալիս որ գործ ունենք 2 անգամ թանկացման հետ դրամով և եռակի թանկացման հետ դոլլարային գնով:

Եվ սա միայն կարտոֆիլի շուկայում չի այսպես: Բոլոր բոստանային կուլտուրաների գները կտրուկ թանկացել են: Սովորական կանաչին նույնիսկ մի 3 անգամ է թանկացել վերջին մի քանի տարվա ընթացքում: Օրինակ կանաչու թանկացումը ընդանրապես հնարավոր չէ բացատրել ինչ որ արտաքին պատճառներով:

Հետաքրքիր է որ այս հարցերը չեն հետաքրքրում որևէ լուրջ քաղաքական ուժի, իսկ նույնիսկ եթե խոսվում էլ է ապա ինչ որ պարզունակ բացատրություններ են տրվում, թե դա իշխանությունների կազմակերպածն է կամ էլ օլիգարխիկ համակարգի:  
Նույնիսկ եթե դա այդպես է ապա միևնույն է անհասկանալի է մնում այն մեխանիզմը որը մի քանի անգամ թանկացրեծ սովորական կանաչին Հայաստանում ....

Կուզենայի իսկապես լսել ձեր կարծիքները



(Post a new comment)


[info]ahousekeeper
2007-06-12 08:29 am UTC (link)
Եւս մի քանի փաստեր.

Ամենախոշոր հավկիթը Նյու-Յորքում արժե $$1.19–1.49 մեկ դյուժինի համար։ Հայաստանում մոտավորապես նույն չափերի ձուն արժե 12x60 = 720 = $2.08

Խոզի մսի (բուդ) մեկ փաունդը արժեր Նյու-Յորքում $$1.69–2.29։ Այսինքն կիլոգրամի գինը անում է ($$1.69–2.29) x 1000 / 450գր = $$3.76–5.08 = ~1300–1750 դրամ, համարյա Երեւանի գներն են։

Ինչպես կարող է այդպես լինել, ես չեմ պատկերացնում։

(Reply to this)

Համեմատենք
(Anonymous)
2007-06-13 05:50 am UTC (link)
Նյութը հետաքրքրեց. վիճակագրությունն եմ նայում: ՀՀ ԱՎԾ տարեկան ամփոփագիրը գրաֆիկային տեսքով տալիս է գյուղատնտեսական ապրանքների գների դինամիկան 10-րյա կտրվածքով նախկին մի քանի տարիների համար: Գրաֆիկը վկայում է, որ գյուղմթերքների գները ներքին շուկայում թռիչք են ապրում և ամենաբարձրն են լինում սովորաբար մայիս ամիսներին: Դե սա պարզ է, նախորդ տարվանը կերել ենք` նորը դեռ չկա: Օրինակ 2006թ. կարտոֆիլի միջին տարեկան 197 դրամ գնի պայմաններում, մայիսին այս ապրանատեսակն արժեցել է 290 դրամ (գրաֆիկում ակնհայտ երևում է թռիչքը):
Եթե գանք այս տարվան, պիտի արձանագրենք որ իրեն ոչ սովորական պահող եղանակն այս տարի «գյուղատնտեսական տարին» մոտ 1.5 ամսով հետ է քցել: Հինը կերել ենք, նորը` չկա ու չկա:))Արդյունքում պիկը շարունակվում է: Սա հավասարապես ճիշտ է հիմնական գյուղատնտեսական մյուս ապրանքների համար: Իսկ միտումները հավաստիացնում են, որ շուտով գնանկում պիտի ունենաք: Սպասենք և հուսանք...
Հարգանքով`

Սևակ
http://blog.ichd.org/

(Reply to this)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…