freedomfight777 ([info]freedomfight777) wrote,
@ 2007-06-21 13:48:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Entry tags:բոլոնիզացում, եվրոպա, հայք

Բոլոնիզացում
Թե ինչ աստիճանի անկում է ապրել կրթությունը Հայաստանում կարելի է դատել օրինակ այս դեպքով «Տառասխալով մեդալներ »
Թե   ոնց քանդվեց   նախկին համակարգից ժառանգած կրթական համակարգը  մի առանձին թեմա է: Հիմա էլ հայկական կրթական համակարգի վրայով անցնում է «Բոլոնիա» կոչվող մրրիկը որը վերջնականապես տակն ու վրա է անում ամեն ինչ:

Ինչ որ է մի դրական բան կա այս բոլորի մեջ: Ասում են, որ լիակատար բոլոնիզացումից հետո հայկական դիպլոմնեերը արդեն ընդունելի կլինեն եվրոպական կրթական համակարգի կողմից:  Պատկերացնում եք ինչպիսի ապագա է բացվում մեր համալսարանական բիզնեսի համար:  Աշխարհից բազմաթից փողոտ երիտասարդներ կլցվեն Հայաստան որպեսզի ձեռք բերեն երազած միջազգային չափանիշների դիպլոմները: 
Այնպես որ դեռ դժվար է ասել, բոլոնիզացումից ով ավելի շատ կտուժվի Հայաստանը թե Եվրոպան, որին սպառնում է դիպլոմների մի ամբողջ հեղեղ Հայաստանից, Վրաստանից և Ադրբբեջանից:




(4 comments) - (Post a new comment)


[info]ahousekeeper
2007-06-21 12:00 pm UTC (link)
«Դա արդեն բուհական խնդիր է: Բաց երկիր ենք, պետք է իրենք գտնեն` ինչպես օգտագործել այդ հանգամանքը»,- եզրակացնում է նախարարության ներկայացուցիչը:

Ես չեմ ջոկում, որ ոչ մի բան իրենց խնդիրը չէ, բա ո՞րն է իրենց խնդիրը։ Ես իշխանություն կոչվածը մենակ քամելուց է ժողովրդին հիշո՞ւմ։

(Reply to this)


[info]alice_lice
2007-06-21 12:54 pm UTC (link)
ամեն ինչ այդքան ակնհայտ չէ ինչպես կարթղ է թվալ։ եվրոպական համալսարաններին համապատասխանելու համար Հայկական համալսարանները ակկրեդիտացիա պետք է անցնեն։ ակկրեդիտացիան կատարվում է անկախ եվրոպական կազմակերպության կողմից, իհարկե տեղական անաչառ դիտոռդների հետ մեկտեղ։

որն ել նշանակում է - որակ պետք է ապահովվի, այլ կերպ հնարավոր չէ։

(Reply to this) (Thread)


[info]freedomfight777
2007-06-22 04:31 pm UTC (link)
>որն ել նշանակում է - որակ պետք է ապահովվի, այլ կերպ հնարավոր չէ։

Ինձ թվում է, որ եթե մեր իշխանությունները կարողացան եվրոպացիներից կորզել ամենադեմոկրատականի տիտղոսը ապա նույն հաջողությամբ էլ մեր համալսարանները կկարողանան ստանալ էդ ակկրեդիտացիան: Մի ձևի կհամոզեն ու լեզու կգտնեն, վերջի վերջո հայ են չէ՞

(Reply to this) (Parent)(Thread)


[info]alice_lice
2007-06-22 05:16 pm UTC (link)
դե եթե համեմատենք մյուս ապհ երկրների հետ, Հայաստանի ամենադեմոկրատական լինելը այդքան էլ զարմանալի չի։:)

(Reply to this) (Parent)


(4 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…