freedomfight777 ([info]freedomfight777) wrote,
@ 2007-07-04 13:01:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:ՄԱՀ, գներ, հայք, տնտեսություն

ՄԱՀ-ի խորհուրդները
Հայաստանում բնական գազի սպառողական գնի կտրուկ աճից խուսափելու համար անհրաժեշտ է աստիճանաբար կրճատել սուբսիդավորումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Մարթա Կաստելո-Բրանկոն:

Նորմալ լեզվով ասած գազի գնի կտրուկ աճից խուսափելու համար պետք է հենց այսօրվանից սկսել բարձրացնել գները:  Ինչ խոսք հզոր տրամաբանություն է: Կարծում եմ մեր կառավարությունը սիրում է այսպիսի տրամաբանություններ ու շուտով հավանական է, որ կհետևի ՄԱՀ-ի խորհուրդներին: Հետաքրքիր է, որ Ռուսաստանի հետ պայմանագրով գազի գինը չի փոխվելու մինչև 2009 թվականը, բայց դե ՄԱՀ-ին ըստ երևույթին շատ է մտահոգում այն փաստը, որ ինչ որ մեկը աշխարհում դեռ էժան գազ ունի ու պետք է օր առաջ նրան զրկել նման հնարավորությունից:
 Ի դեպ այսպես կոչված «սուբսիդավորում» տերմինը այս դեպքում տեղին չէ: Ոչ մի սուբսիդավորում էլ չկա պետության կողմից, այսինքն դրամական ներդրումներ: Էժան գազի համար Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել մի շարք օբյեկտներ: Այսինքն եթե նույնիսկ վաղը գազի գինը բարձրացվի ապա պետությանը դա ոչ մի լրացուցիչ եկամուտ չի բերի, որովհետև հավելյալ եկամուտը ուղիղ կգնա Հայռուսգազարդ / այսինքն ռուսական ընկերություն / իսկ այնտեղից էլ ուղիղ կերպով Գազպրոմ:  Կստացվի որ Գազպրոմը կշահի կրկնակի:
  Թե ինչու է իրականում ՄԱՀ-ը պաշտպանում Գազպրոմի շահերը դժվար է ասել, ինձ ուղղակի հետաքրքիր է թե մինչև երբ մենք պետք է ապրենք նրանց խորհուրդներով:  Այսքան ժամանակ, ո՞ր մի երկիրը օգուտ տեսավ այդ խորհուրդներից, որ մենք տեսնենք: Չնայած որ ՄԱՀ-ը իբր պայքարում է գնաճի դեմ, բայց ես միայն գնաճ եմ տեսնում իմ շուրջ բոլորը, ուրիշ ոչինչ:

հ.գ.  անկախացումից հետո, IMF-ը թարգմանվեց ՄԱՀ, Միջազգային Արժութային Հիմնադրամ: Բայց հետո հասկացան որ լավ բան չի ստացվել ու դարձրեցին ԱՄՀ որը հայերեն չի: Այնպես որ ես կարծում եմ պետք է օգտագործել ՄԱՀ հապավումը:



(Post a new comment)


[info]ahousekeeper
2007-07-04 11:09 am UTC (link)
Երեկ նայում էի այդ հարցազրույցը։ Իսկապես, աբսուրդ է ու միանգամից աչքի է զարնում։

(Reply to this)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…