freedomfight777 ([info]freedomfight777) wrote,
@ 2007-07-04 13:43:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:գյուղեր, դեկադանս, հայք

Սահմանափակ Պատասխանատվության Պետություն
Հուլիսի 3-ին, ժամը 03.00-ից 04.00-ն Լոռու մարզի տարածքում տեղացած կարկուտը մեծ վնաս է պատճառել Սպիտակի տարածաշրջանի Ծաղկաբեր, Մեծ Պառնի, Շիրակամուտ, Գեղասար, Շենավան, Սարահարթ, Գոգարան, Արեւաշող գյուղերի եւ Ստեփանավանի տարածաշրջանի Հոբարձ, Կուրթան, Պուշկինո, Գարգառ, Վարդաբլուր եւ Գյուլագարակ գյուղերի կարտոֆիլի, հացահատիկի եւ պտուղ-բանջարեղենի ցանքատարածքներին:

  Մինչ Երևանի կենտրոնում շարունակվում են գիշերային խրախճանքները, մինչ միլլիոներ են հատկացվում նոր ճանապարհներ կառուցելու համար, որոնց կարիքը զգացվեց միայն այն պատճառով որովհետև էլիտարները որոշեցին ապրել 1 կմք տարածքի վրա:  Մինչ Հայ ազգի մտավոր ներուժը վիրտուալ աշխարհներում վիրտուալ պայքարներում տանում է վիրտուալ հաղթանակներ ու պարտություններ այդ պահին Իրական աշխարհում, Բնությունը անողոք հարվածներ է հասցնում մոլորված ու անտեր հայ գյուղացիությանը:  Այս «ճակատամարտներում» գրանցվում են իրական պարտություններ: Այս ճակատամարտներում վնասները իրական են, ու վնասները զգալու են բոլորը ( ինչպես օրինակ հիմա 500 դրամանոց ծիրան ուտելով ), այս ճակատներում գրանցվում են իրական նահանջներ, որովհետև մարդիկ լքում են հողը, որը այլևս իրենց չի պահում: Այս ճակատներում կրած պարտությունները անդառնալի են: 
 Հույսեր կապել որ այս Սահմանափակ Պատասխանատվության Պետությունը մի օր վերջապես կսկսի զբաղվել իր պարտավորություններով ու կհատկացնի մի քանի միլլոն դոլլար հակակարկտային համակարգ ստեղծելու վրա անհույս գործ է: Լիբերալիզմի ( որը իրականում կազմված է էգոիզմ+նյութապաշտություն+անպատասխանատվություն ) ցեցը հիմնավորապես վերացրել է վերնախավի մոտ առողջ մտածելակերպի վերջին նշույլները:  

 



(Post a new comment)


[info]ahousekeeper
2007-07-04 11:11 am UTC (link)
Ի դեպ, մեր գյուղատնտեսության ամենալուրջ խնդիրներից մեկը՝ կարկուտը վաղուց արդեն շատ հեշտ լուծվում է հակակարկտային հրետանիով։

ԽՍՀՄ այդպիսի ծառայություն ուներ, որը շատ հաջող գործում էր։ Արցախյան պատերազմի ընթացքում հակակարկտային թնդանոթները ստիպված օգտագործում էին մարտերում, բայց պատերազմից հետո էլ այս ծառայությունը չվերականգնվեց։

(Reply to this)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…