freedomfight777 ([info]freedomfight777) wrote,
@ 2007-09-28 14:44:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:հայք, պանթուրանիզմ, պատմություն

ՀՍՍՀ - 1927
Համացանցում գտա Հայաստանի Սովետական Հանրապետության քարտեզը 1927 թվի սահմաններով: Բավականին հետաքրքիր բան է, ու մտորելու տեղիք է տալիս:
Հատկապես նայեք Արծվաշենի մասին, ԼՂ վարչական սահմաններին ու դրանց մոտիկությունը Հայաստանին, նաև թուրք-պարսկական սահմանը արարատյան դաշտի մասում:  
 Ակնհայտ է, որ այսպես կոչված տարածքային ամբողջականություն հասկացությունը, որով սիրում են պաշտպանվել ադրբեջանցիները շատ հարաբերական հասկացություն է: 

ՀՍՍՀ - 1927



(Post a new comment)


[info]adi64
2007-09-28 12:23 pm UTC (link)
1927թ - 30.948 հազ քառ կմ
1980թ - մոտ 29.8 հազ քառ կմ
Ու՞ր է կորել ավելի քան հազար (1000!!!!) քառակուսի կիլոմետրը:

(Reply to this)(Thread)


[info]taragir
2007-09-28 02:11 pm UTC (link)
Մեր գյուղը սահմանամերձ է Վրաստանի հետ: Սահմանը- դա ծառաշարն է, նրանից այս և այն կողմ մի քանի կիլոմետր ոչ-ոքի պետք չի, քանի որ ամայի վայրեր են: Բայց դե վրացիները ավելի խելոք դուրս եկան: Մինչև 70ականները երևի մի 500 մետր սահամանը "բրդեցին" մեր կողմ, մինչև մի 16-17 տարեկան պատանի հնձքաղի ժամանակ գերանդիով 2 վրացու հետևի 4 ոտքերը չկտրեց հերթական սահմանը տեղափոխելու ժամանակ: Երկուսն է իհարկե արյունաքամ են եղել, տղային բանտարկել են, հետո շրջանի մենթերի ղեկավարներից մեկը օգնել է բանտից փախնել, և այլն: Ինչևէ: Այ այսպես ել 1000 կմ2 պակասեց ՀՍՍՀ-ն:

(Reply to this)(Parent)

Ի դեպ
[info]robbt
2007-09-28 04:58 pm UTC (link)
Եթե ուշադիր նայեք, կարող եք նկատել, որ այն ժամանակ Նախիչեւանի հետ հյուսիսարեւելյան սահմանի մի հատվածը մոտ Մարտիրոս գյուղի մոտ անցնում էր շատ ավելի հյուսիս քան ներկայումս է:
Երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցավ տարածքների փոխանակումը (եթե չեմ սխալվում այն տեղի ունեցավ 1930-ական թթ. կեսերին եւ հիմնավորվում է նրանով, որ ադրբեջանցիներին անհրաժեշտ էին բարձրլեռնային տարածքներ յայլաների համար), Մեծ եւ Փոքր Ալ լճերը անցան Քարվաճառի շրջանին, Արծվաշենին կապող լեռնանցքը` Դաշքեսանի շրջանին, եւ համապատասխանաբար` Խաչիկ, Խնձորուտ եւ Բարձունի գյուղերը ներկայիս Վայոց ձորի մարզին:

(Reply to this)

Նաեւ`
[info]robbt
2007-09-28 05:00 pm UTC (link)
Շատ շնորհակալություն քարտեզի համար: Վաղու՜ց էի փնտրում:

(Reply to this)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…