April 6th, 2007
Այսօր ուզում էի Արաքս-Քուր հիմնադրամի ու նրա գաղափարախոսութան / որին ես աջակցում եմ / մասին գրել ու հանկարծ տեսա, որ նրանց պաշտոնական կայքը այլևս չի գործում: Փաստորեն Սեֆիլյանի երկարատև ազատազրկումը անհետևանք չմնաց ու մի շատ կարևոր գործ, որ նա ու նրա համախոհները փորձում էին սկսել մնաց անավարտ ու փաստորեն փակման եզրին է:
- Mood:
pessimistic
Ես չգիտեմ պատմության մեջ արդյո՞ք գոյություն ունեցել է մի նախադեպ, երբ մի ազգ կենաց ու մահու պատերազմ է մղել ու ազատագրել է թշնամուց մի փոքր հողակտոր ... ու տաս տարի այն պահել է դատարկ ու չի բնակեցրել այն, չնայած այն բանին, որ իր տարածքում ունեցել է փախստականների հոծ զանգվածներ ու նաև գերբնակեցված մայրաքաղաք:
Զարմանալի է բայց փաստ: Ամբողջը գալիս է նրանից որ մենք դեռ չենք որոշել արդյոք պետք է ապրենք Հայքում թե՞ ոչ:
Պատկերացրեք մի պահ որ մենք ազգովի որոշում ենք, որ ինչ գնով էլ ուզում է լինի մենք ՊԵՏՔ է ապրենք այստեղ: Ինչ քայլեր պետք է բխեն այդ որոշումի՞ց:
1. Նախ պետք է համաչափ յուրացնենք այն ամբողջ տարածքը որը մենք վերահսկում ենք, ու ինչքան հնարավոր է համաչափ այն բնակեցնենք:
2. Պետք այնպես բնակեցնենք որպեսզի այդ տարածքի վրա ապրի մաքսիմալ քանակի մարդ:
3. Պետք է այդ տարածքի վրա ապրող մարդիկ կառուցեն ինքնաբավ տնտեսություն:
Մենք այդ հարցերի մասին երբևէ մտածել ե՞նք: Կա որևէ քաղաքական ուժ Հայաստանում որը այդպես մտածի՞:
Հիմա նայենք մեր հարևաններին, որոնց կողքը մենք պետք է ապրենք: Արդյոք հնարավոր է նորմալ ապրել եթե դու գիտես որ քո հարևանները չեն ընդունում քո ապրելու իրավունքը՞: Ոչ հնարավոր չի:
Դրա համար հարևաններին պետք է հասկացնել, որ նախ դու կարող ես առանց նրանց էլ ապրել ու ապրել ավելի լավ քան նրանք:
Ու նաև պետք է հասկացնես, որ նրանք պարտավոր են ներողություն խնդրել ու ընդունել իրենց բոլոր արած սխալները քո հանդեպ:
Մենք կարող ենք ապրել այս ռեգիոնում եթե միայն
1. Մեր բոլոր հարևանները ընդունեն մեր ապրելու իրավունքը: Սա մինիմումն է: Դա կարող է լինել Ցեղասպանության ընդունման փաստը:
2. Մենք լիովին բնակեցնում ենք մեզ տրված տարածքը: Եթե մենք ի վիճակի չենք բնակեցնելու մեզ տրված տարածքը ապա 1-ին կետի ընդունումը դառնում է անիմաստ քանի որ ինչ իմաստ ունի ընդունել որևէ մեկի ապրելու իրավունքը եթե այդ մեկը չի ուզում ապրել:
Իսկ ազատագրված տարածքների տիրող վիճակը ու մեր երկրում մոլեգնող դեմոգրաֆիական ճգնաժամը հենց վկայում է այն մասին որ որպես հասարակություն մենք չենք ուզում ապրել այստեղ և չենք էլ ուզում լինել ապագայում:
ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԸ` ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Այսօր Գրողների միությունում «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը» ֆիլմի շնորհանդեսն էր: Գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմը նվիրվում է հայոց արքայի գահակալության 2100 ամյակին: Սա Տիգրան Մեծի մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է, որի համահեղինակներն են Ճարտարագիտության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, ԵՊՀ պրոֆեսոր Հայկ Հակոբյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Արտակ Մովսիսյանը և Ռազմական ինստիտուտի դասախոս Սուրեն Մարտիկյանը:
Ըստ ֆիլմի համահեղինակների, 52 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմի նպատակն է քարոզել ազգային արժեքները: Կրթության և գիտության նախարարությունը «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը» ֆիլմը երաշխավորել է որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ: Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի ուսումնական հաստատություններում: Ֆիլմի ռեժիսորը Վահե Սուքիասյանն է, իսկ ամերիկահայ Ջո և Նունե Յարալյանները հովանավորել են նկարահանումները:
Հիանալի ֆիլմ: Բավականին մեծ դրական լիցքեր ստացա:
Չնայած այն բանին որ ես ինձ պատմության գիտակ եմ համարում, միևնույն է նորություններ իմացա:
Եվս մի անգամ համոզվեցի, որ Հայ ազգը հեշտ կոտրվող ազգերից չի, կամ կարելի ասել չկոտրվող ազգ է: Դահլիճը լեփ լեցուն էր, ու բավականին շատ երիտասարդություն կար:
Հետաքրքիր էր հետևի շարքում նստած երիտասարդ աղջիկների արձագանքը երբ նրանք իմացան, որ Տիգրան Մեծի գահակալության ժամանակ երկնքում հայտնվել է Հալլեյի գիսաստղը, որը ճակատագրի բերումով հայտնվել է նաև Արցախյան գոյամարտի ժամանակ: Աղջիկներից մեկը բարձրաձայն խոստովանեց որ փշաքաղվեց այս տեղեկատվությունից: Փաստորեն կարելի է հին պատմության միջոցով էլ մտնել երիտասարդության հոգիները եթե այն ճիշտ ու նորովի ներկայացվի:
- Mood:
jubilant
