November 8th, 2007

Լիլիթի մասին լեգենդը ունի խորը արմատներ: Այն ծագում է շումերական շրջանից, փոխանցվել է բաբելոնացիներին իսկ հետագայում հայտնվել հին կտակարանի ոչ կանոնիկ մագաղաթներում: Լիլիթը հակասական կերպար է, այնպես հակասական ինչպիսին կին էակն է: Լիլիթը ներշնչել է բազմաթիվ պոետների, այդ թվում նաև մեր Ավետիք Իսահակյանին: Ներկայացնում եմ ձեզ Ավետիք Իսահակյանի «Լիլիթ» պատմվածքի առաջին մասը: Հետաքրքիր է, որ երևի միայն հայերի մոտ այդքան տարածված այդ անունը: Երևի մենք էլ շատ հակասական ազգ ենք:
ԼԻԼԻԹ
Աստված՝ երկինք ու երկիր և բոլոր կենդանիներն ու բույսերը իր արարչական մի սոսկ խոսքով ստեղծելուց հետո՝ առավ անասունների ոտքի տակ ընկած հողից մի կտոր և նրանից ստեղծեց մարդուն։
Ստեղծեց նրան, որ սա սքանչանա իր վեհ գործերի վրա և փառավորե աստվածային անունը։
Եվ բնակավայր տվեց նրան Եդեմի դրախտը։
Նորաստեղծ Ադամը հիացավ աստծու հրաշաալիքների վրա։ Մեկ-մեկ նայեց անսուններին,թռչուններին և զանազան բույսերին, զարմացավ և փառաբանեց մեծ վարպետի անունը։
Եվ իրեն զգալով մենակ ու անընկեր՝ սկսեց ձանձրանալ, սաստիկ ձանձրանալ։
Աստված տեսնելով Ադամի մենակությունը՝ խոսեց ինքն իր հետ,---
«Եկեք ստեղծենք Ադամի համար մի քնքուշ ընկեր, որ մարդը միայնակ չվայելե դրախտի հրապույրները»։
Եվ բռնեց դեպի վեր սուրացող կրակը, և նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից ստեղծեց անդրանիկ կնոջը՝ Լիլիթին։
Եվ նայելով իր ստեղծածի վրա՝ հիացած ասաց.
«Բարի է, որովհետև գեղեցիկ է»։
Ապրիլին գրողների միության շենքում տեղի ունեցավ «Տիգրան Մեծ» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Այն ժամանակ ֆիլմը դեռ չկար ինտերնետում: Այժմ այն կարելի է արդեն դիտել Masis.tv կայքի այս էջում:
Ի դեպ Մասիս.տվ-ն ունի իր բլոգը, որին կարող եք ձեր ընկերը դարձնել եթե ուզում եք տեղյակ լինեք կայքում հայտնվող նորանոր ֆիլմերի մասին: Ծանոթացեք
