Home

February 19th, 2008

Այսպիսով եկանք հասանք նախագահական ընտրություններին:
Մոտավորապես նույն պատկերն է, ինչպես միշտ:  Իշխանական մամուլը ներկայացնում է հանդարտ նորմալ ընթացք, իսկ հհշական մամուլը սկսել է ճիշտ ու սխալ խախտումների մի տեղատարափ: 
Իրականում կատարվում է, այն ինչ կատարվեց անցյալ խորհրդարանական ընտրություններում 
Լիքը փող, ուղղակի ահավոր շատ փողով կփորձվի անցկացնել այս ընտրությունները:
Ընդ որում մարզերում արդեն դա նորմալ է ընկալվում: 5000 դրամ վերցնելը արդեն նույնիսկ համարվում է պարտադիր նախապայման: Այո հենց այդպես:

Վստահ եմ որ մեր լևոնականները և ոչ միայն լևոնականները, այսօր, վաղը պարտություն կրելուց հետո սկսելու են ագրեսիվ կերպով վիրավորել մեր ժողովրդին: Իբր թե այսպիսի ժողովուրդը արժանի է այսպիսի վիճակին և այլն և այլն:

Նախապես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց ովքեր կփորձեն սեփական սխալի մեղքերը բարդել ժողովրդի վրա: Մեղավոր են նրանք ովքեր ժողովրդին քշեցին անկյուն: Ստիպեցին ու ուղղակի պարտադրեցին ընտրություն կատարել ԼՏՊ-ի կամ ՍՍ-ի միջև:  Այո հենց այդ մարդիկ են մեղավոր, որ մեր ժողովուրդը փող վերցնելը արդեն սկսեց համարել չարյաց փոքրագույն: Էնքան քարոզեցիք, ընտրել չարյաց փոքրագույն, մի հանցագործ ուժի միջոցով փոխել հակաժողովրդական ռեժիմը, որ դա ստացեք դրա արդյունքները: Ստացեք ժողովրդի գեղեցիկ ապտակը, ու չփորձեք վիրավորել ու նվաստացնել մեր ժողովրդին:  
Քշեցիք ժողովրդին առանց ընտրության «Ընտրությունների»: Դե վայելեք պատկերը:

Latest Month

May 2008
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Tags

Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars