Home

March 10th, 2008

Խռոված հոգիների համար

  • Mar. 10th, 2008 at 12:22 PM
Գողացան օտար խմբերը չարի
Սրտիս ու միտքիս ունեցվածքը ողջ,
Համաձայն գրքի կանխաբանության,
Որի պատճառով իսկույն սկսեց
Իմ մեջ նվազել իմաստությունը, ըստ առակողի,
Եվ ավելանալ ցանկությունները դեպի անբարին:
Հոգուս աչքերը չհառեցի ես
Իմ կյանքի գլուխ սուրբ Քրիստոսին,
Որ ընթանայի ճիշտ ճանապարհով:
Կամելով գնալ ավելի ուժգին` թաղվեցի սաստիկ,
Անչափին ձգտել` իմին չհասա,
Բարձրագույներին ծառանալ հասնել`
Նույնիսկ տեղիցս էլ գահավիժեցի,
Երկնային ուղուց անդունդներ ընկա.
Որքան ավելի շատ զգուշացա,
Այնքան ավելի վնաս կրեցի.
Ջանալով մնալ անվթար, անեղծ,
Խորտակվեցի ու ջարդվեցի իսպառ,
Մաքառել նաև ձախ կողմի վրա` գայթեցի աջով,
Նորը ձեռք բերել` նախկինն էլ կորցրի.
Չնչին բաների հետևից ընկած`
Կարևորներից զրկվեցի  հավետ.
Մինչդեռ ուխտն էի պահել ցանկանում, դաշնը դրժեցի,
Վատ սովորույթից կտրվել` ընկա
Նոր կորստաբեր մոլորության մեջ.
Փոքրերից փախած` մատնվեցի ձեռքերը մեծամեծերի.
Ինչ որ ես ինքս ստեղծել էի,
Չարաչար ոսոխ դարձրի իմ դեմ:     

Նարեկացի
Կարդացեք հարգելի խռովարարներ, թե ինչ է լինում այն հոգիների հետ որոնք բարին են ուզում անել հետևելով Չար առաջնորդին:

Latest Month

May 2008
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Tags

Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars