| freedomfight777 ( @ 2007-12-01 11:47:00 |
| Entry tags: | ՄԱՀ, դոլլար, տնտեսություն |
Դրամ-Դոլլար
Վերջին տվյալներով հոկտեմբերին ԿԲ-ի արտաքին պահուստները հասել են 1,366 միլլիարդ դոլլարի: (www.cba.am )
Հունիսի տվյալներով Հայաստանի արտաքին ու ներքին ամբողջական պետական պարտքը կազմում է 490 միլլիարդ դրամ, որը հունիսյան կուրսով հավասար է մոտ 1,350 միլլիարդ դոլլարի:
Միայն վերջի շաբաթվա դոլլարայի հոսքը այնքան է որ ԿԲ-ն ստիպված է գնել օրեկան մոտ 10 միլլիոն դոլլար շուկայից որպեսզի դրամի արժեքը կայունացնի:
Բայց չնայած այս բոլորին ՀՀ-ն շարունակում է միջազգային կառույցներից պարտքեր վերցնել:
ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը ավարտեց Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշների հինգերորդ դիտարկումը Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի եռամյա ծրագրի ներքո: Գործադիր խորհուրդը նաեւ բավարարեց հարկերի հայտարարագրման գծով 2007 թ. դեկտեմբերի վերջի համար կառուցվածքային չափանիշի փոփոխության մասին խնդրագիրը: Դիտարկման ավարտը թույլ է տալիս պայմանագրի շրջանակներում Հայաստանին տրամադրել եւս 3.28 միլիոն ՍԴՌ (շուրջ 5.2 միլիոն դոլար): Արդյունքում ծրագրի ընդհանուր հատկացումը կկազմի 19.68 միլիոն ՍԴՌ (շուրջ 31.4 միլիոն դոլար): a1plus.am