| freedomfight777 ( @ 2007-12-05 14:05:00 |
| Entry tags: | ՄԱՀ, վաշխառուներ, տնտեսություն |
Վարկակերները
Բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերը փորձում է անհաջող բախել Հայաստանի եւ Համաշխարհային բանկի ղեկավարության դռները, ասելով, թե Երեւանի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ Համաշխարհային բանկի 30 միլիոն դոլար վարկային ծրագիրն իրականացվել է չարաշահումներով: Նրան, ինչպես եւ սպասելի էր, ոչ ոք չի լսում թե Հայաստանի կառավարությունում, թե Համաշխարհային բանկում: Թասկերն ասում է, որ չարաշահումներին անգամ մասնակից է եղել Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի նախկին ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Նա աչք է փակել որոշ հանգամանքների վրա, որոնք դեմ են եղել Համաշխարհային բանկի սահմանած կարգին եւ պարունակել են կոռուպցիոն ռիսկ:Աղբյուր. Լրագիր.ամ
Կոռուպցիայից շատ են խոսում, ընդ որում կոռուպցիա ասելով մարդիկ հաճախ պատկերացնում են, թաղային չինովնիկի, միլիցիոների, բուհական համակարգ և այլ կենցաղային ոլորտներ, որտեղ իհարկե կա կոռուպցիա, բայց որի ծավալները անհամեմատելի են այն կոռուպցիայի հետ որ տիրում է միջազգային կառույցների հետ ֆինանսական հարաբերությունների մեջ մտնող պետական ու ոչ պետական այրերի շրջանակներում: Այնտեղ խոսքը գնում է տասնյակ միլլիոնների մասին, որոնք ի վերջո փակելու են մենք, քանի որ բոլոր այդ կերած ու լափած վարկերը փակելու ենք ՄԵՆՔ: