freedomfight777 (freedomfight777) wrote,
freedomfight777
freedomfight777

Մարտնչող նեոբոլշեվիկները


Մի քանի օր առաջ Կոնգրես հյուրանոցում կայացավ «Արարատ» կենտրոնի կազմակերպած քննարկումները նվիրված հայ-թուրքական հակամարտության ներկա վիճակին: Ներկայացվեցին կենտրոնի կողմից կազմակերպած բաց, շեշտում եմ բաց հարցումների արդյունքները ըստ որի ակնհայտ է  դառնում, որ ներկայիս քաղաքականությունը Թուրքիայի հարցում աջակցություն չի վայելում` ո՜չ Հայաստանում, ո՜չ էլ Սփյուռքում: Ընդ որում ամեն ինչ ներկայացվեց գրագետ, հանգիստ տոնով, ինչքան հնարավոր է կառուցողական մոտեցումներով, որը շատ հազվադեպ երևույթ է հայ քաղաքական բանավեճներում, որտեղ հիմնականում գերիշխում է ցածրամակարդակ վիրավորանքները ու հախուռն զգացմունքային զեղումները:

Բայց չգիտես ինչու դա այնքան էլ չոգևորեց հայկական հեռուստաընկերություններին, որոնք իսպառ բացակայում էին միջոցառմանը:   Ամեն տեսակ Ճ  դասի միջոցառում, սեմինար պատրաստ են ժամերով լուսաբանել ու ծամծել, պատրաստ են իրենց եթերը տրամադրել զանազան անարխիստների, որոնք ամենավերջին խոսքերով վիրավորել են ու շարունակում են վիրավորել հայկական պետականությունը հագնելով ընդդիմադիրի դիմակ, բայց հենց գործը հասնում է լուրջ խոսակցություններին ու լուրջ կառուցողական ընդդիմախոսությանը ապա մեր լրագրողների մի մեծ մասը սկսում են իրենց տարօրինակ պահել: Լավագույն դեպքում չտեսնելու են տալիս, իսկ վատագույն դեպքում նրանց մեջ վերազարթնում է նեոբոլշևիկյան ու կոմերիտական բնազդները, ինչպես օրինակ կատարվեց Թերթ.ամ-ի հետ:  Որը միջոցառման լուսաբանումը վերնագրեց այսպես Ազգայնականները զգուշացնում են «Հայաստանի համար կործանարար» Թուրքիայի մասին

Հիշեցնում է հին ու բարի 1988-ը, երբ սովետական համակարգի լրագրողները պիտակավորում էին մարդկանց նացիոնալիստներ, մի խումբ սեպարատիստներ, էքստրեմիստներ ....   նույնիսկ եթե նրանց մեջ էին մտնում պատվավոր մարդիկ, ակադեմիկոսներ, ակտիվ հասարակական գործիչներ և սփյուռքում հարգանք վայելող անձինք:
Tags: նեոբոլշեվիզմ
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your IP address will be recorded 

  • 1 comment