freedomfight777 ([info]freedomfight777) wrote,

Մի հաղթանակի պատմություն

Երևի թե տեղյակ եք, որ ԱՄՆ-ի հայ ուսանողները ստորագրահավաք էին սկսել որպեսզի իրենց մոտ Հայաստանի պատմությունը դասավանդվի այն նույն դասագրքերով ինչ որ այստեղ Հայաստանում, և դեն շպրտվեն կեղծ հայագիտական դպրոցի անգրագետ դասագրքերը:
Համառ պայքարից հետո, մեր ակադեմիայում տեղի ունեցած թեժ քննարկումներից հետո ի վերջո կարելի է արդեն ասել որ ունենք հաղթանակ: Այսուհետ մեր հայրենակիցները, և ոչ միայն հայերը, հնարավորություն կունենան սովորելու Հայաստանի պատմությունը բարձր մակարդակի վրա:

Այս թվացյալ համեստ հաղթանակը իրականում շատ մեծ ձեռքբերում է, քանի որ շանս է առաջանում, որ նոր հայագետների սերունդը Արևմուտքում ստանալով լուրջ գիտելիքներ կկարողանա ներդնել Արևմտյան գիտական բաստիոնի մեջ մեր հայաստանյան տեսակետները, որը մի քանի գլուխ բարձր է, բայց քանի որ լավ չի ներկայացվում ապա այդպես էլ մնում է անհասանելի արևմտյան շրջանակների համար: Իսկ երբ կարողանանք գրավել Արևմտյան գիտական պատմական բաստիոնները ապա դրանից հետո թուրք-ադրբեջանական խաժամուժի կեղծարարությունների քիթ ու մռութը ջարդելը կլինի ընդամենը տեխնիկայի խնդիր:

Իսկ հիմա ներկայացնեմ թե ինչպես և ովքեր ստեղծեցին այս հաղթանակի հիմքերը:
Առաջինը Արմեն Այվազյանը, որը 1998-ին տպեց ««Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)» գիրքը ( շնորհիվ Armenianhouse.org-ի գիրքը կա համացանցում ) որտեղ մանրակրկիտ ձևով բացահայտվեցին այն բոլոր աղավաղումները, սխալները ու նույնիսկ կեղծիքները որոնցով լցվել էր հայագիտությունը Արևմուտքում: Ջախջախիչ վերլուծություն, որին այդպես էլ ոչ մեկ հանգամանորեն չպատասխանեց, եթե չհաշվենք Ռասելի հիստերիկան:

Հետագայում 10 տարիների ընթացքում գաղափարը տարածվեց ու ներծծվեց մարդկանց մեջ, և ի վերջո 2008-ին Արթուր Արմինը և մի շարք այլ անհատներ, որոնց ոչ բոլորի անունները գիտեմ, սկսեցին կազմակերպված պայքար: Ստեղծվեց կես ժամանոց ֆիլմ, որտեղ հակիրճ ներկայացվեցին հիմնական աղավաղումները: Պարզ ցույց տրվեց, որ այդ պատմական աղավաղումներից ամենաշատը օգտվում են թուրք-ադրբեջանական քաղաքական հայատյաց շրջանակները:

Ֆիլմը ունեցավ մեծ ազդեցություն, լուսաբանվեց մամուլում: Հատկապես լուրջ դերակատարում ունեցավ Ստեփան Քիրեմիջյանը, որի ակտիվ քարոզչական աջակցության շնորհիվ շատերը միացան շարժմանը:
Ինչ որ է, ունենք կոնկրետ արդյունք, որը հուսանք կտա իր պտուղները: Իսկ վերջում էլ ներկայացնեմ Քիրեմիջյանի վերջի ելույթը այս դեպքերի կապակցությամբ:

Վերջում ուղղակի ավելացնեմ, որ այս ամենը կարող է օգուտ բերի եթե ի վեջո զուտ հայտարարություններից ու որոշումներից այն կողմ դառնա գործ:  Այլապես ամեն ինչ կմնա նույն վիճակում: Պետք են մարդիկ ուսանողներ, գիտնականներ, որոնք կգրեն հոդվածներ, գրքեր, կզարգացնեն տեսություններ, կհրապարակեն դրանք հեղինակավոր գիտական պարբերականներում: Եթե դա չարվի ապա ինչքան էլ պայքարներ մղվի ապա միևնույն է Ռասելի, Սյունի և այլոց խայտառակ գրքերը կմնան էլի միակ «հեղինակավոր» աղբյուրները:


հ.գ. Ներողություն եմ խնդրում եթե որևէ մեկին չեմ նշել: Եթե տեղեկություն ունեք այս ամենի մասին, որ ըստ ձեզ կարևոր է հաճույքով կավելացնեմ:

Tags: պատերազմ, պատմություն

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    Your IP address will be recorded 

  • 7 comments

[info]gago_berlin

August 7 2009, 14:33:03 UTC 2 years ago

voch mekin chem &anachum bayc shat andur lacharutyan tpavorutyun a toghnum

ayvazyani mi2 eluyt em tesel... lurj gitnakan chi im jogelov... guce sxalvum em

[info]freedomfight777

August 7 2009, 14:49:32 UTC 2 years ago

/// bayc shat andur lacharutyan tpavorutyun a toghnum///

konkret inchn e andur? filme? Stepani yeluyte? storagrahavaqe ?
De kneres yete mardik darnum en urartaget aranc urartui mayraqaghaqe imanalu, apa ed mardun petk e che anvanes angraget. hima yete da hamares lacharutyun....

///ayvazyani mi2 eluyt em tesel... lurj gitnakan chi im jogelov... guce sxalvum em///

Mi kich neghutyun kashi girqe karda. Lurdj gitakan chliner rasela-syunia-tomsonaxare aynpisi mi aghmuk kdnein vor vaghuc akandjnerd taratz klinein.
Yete dranq chtesnelu en talis uremn imaci vor ayntegh amen inch shat tjisht e u __gitakan__

[info]gago_berlin

August 7 2009, 15:20:50 UTC 2 years ago

>...hima yete da hamares lacharutyun....

de ed eluyti vo&[ shat lachar vo& er... im subjectiv karciqov...

>Mi kich neghutyun kashi girqe karda.

to &ishtn asac mi qich terteci... makeresayin a miqich ashqis... bayc de yes masnaget chem, guce sxalvum em

>Yete dranq chtesnelu en talis uremn imaci vor ayntegh amen inch shat tjisht e u __gitakan__

hetaqrqir kriterianer unes :)

[info]freedomfight777

August 7 2009, 15:27:44 UTC 2 years ago

de tjashakin enker chka, bayc asem vor Stepan Kiremijyane haytni demq e Californiai hayeri shrdjanakum. Ayntegh haghordumner e varum u shat metz auditorya uni.

I dep lav kliner vor aysteghi hayutyune inch vor hnaravorutyun unenar aynteghi media ancudarcin teghyak linelu hamar, te che vonc vor kghziner linenq...

[info]koreolan

August 9 2009, 08:17:31 UTC 2 years ago

Ինչքան հասկացա, դա այդ մարդու խոսելու ոճն է պարզապես, տենց մի տեսակ տնավարի )))

[info]lilit_09

August 7 2009, 15:05:00 UTC 2 years ago

Ches patkeracnum inch lav lur es hajtnum:))))))))
shat shnorhakalutjun cez,vor kisvecir:))
Vaghuc petc er anel da:))
Armen Ajvazjani ««Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)»girc@ kardaluc heto mtacum ej, te inchpes karogh en ajd anardarutjan vra Hajastanum achc pakel.

[info]noni_no

August 7 2009, 15:27:19 UTC 2 years ago

Ալբերտ Մուշեղյանը ունի շատ լուրջ աշխատություն Խորենացուն կեղծարար հանող հայ և օտարազգի «գիտնականների» դրույթները հերքող։
http://noni-no.livejournal.com/223209.html
ինչպես նաև «Խորենացի» թեգի տակ դնում եմ այդ աշխատությունից հատվածներ։ եթե հետաքրքիր է, կարող եք կարդալ
Create an Account
Forgot your login or password?
Facebook Twitter More login options
English • Español • Deutsch • Русский…