| freedomfight777 ( @ 2007-04-06 13:28:00 |
| Entry tags: | Արցախ, Հայք |
Ես չգիտեմ պատմության մեջ արդյո՞ք գոյություն ունեցել է մի նախադեպ, երբ մի ազգ կենաց ու մահու պատերազմ է մղել ու ազատագրել է թշնամուց մի փոքր հողակտոր ... ու տաս տարի այն պահել է դատարկ ու չի բնակեցրել այն, չնայած այն բանին, որ իր տարածքում ունեցել է փախստականների հոծ զանգվածներ ու նաև գերբնակեցված մայրաքաղաք:
Զարմանալի է բայց փաստ: Ամբողջը գալիս է նրանից որ մենք դեռ չենք որոշել արդյոք պետք է ապրենք Հայքում թե՞ ոչ:
Պատկերացրեք մի պահ որ մենք ազգովի որոշում ենք, որ ինչ գնով էլ ուզում է լինի մենք ՊԵՏՔ է ապրենք այստեղ: Ինչ քայլեր պետք է բխեն այդ որոշումի՞ց:
1. Նախ պետք է համաչափ յուրացնենք այն ամբողջ տարածքը որը մենք վերահսկում ենք, ու ինչքան հնարավոր է համաչափ այն բնակեցնենք:
2. Պետք այնպես բնակեցնենք որպեսզի այդ տարածքի վրա ապրի մաքսիմալ քանակի մարդ:
3. Պետք է այդ տարածքի վրա ապրող մարդիկ կառուցեն ինքնաբավ տնտեսություն:
Մենք այդ հարցերի մասին երբևէ մտածել ե՞նք: Կա որևէ քաղաքական ուժ Հայաստանում որը այդպես մտածի՞:
Հիմա նայենք մեր հարևաններին, որոնց կողքը մենք պետք է ապրենք: Արդյոք հնարավոր է նորմալ ապրել եթե դու գիտես որ քո հարևանները չեն ընդունում քո ապրելու իրավունքը՞: Ոչ հնարավոր չի:
Դրա համար հարևաններին պետք է հասկացնել, որ նախ դու կարող ես առանց նրանց էլ ապրել ու ապրել ավելի լավ քան նրանք:
Ու նաև պետք է հասկացնես, որ նրանք պարտավոր են ներողություն խնդրել ու ընդունել իրենց բոլոր արած սխալները քո հանդեպ:
Մենք կարող ենք ապրել այս ռեգիոնում եթե միայն
1. Մեր բոլոր հարևանները ընդունեն մեր ապրելու իրավունքը: Սա մինիմումն է: Դա կարող է լինել Ցեղասպանության ընդունման փաստը:
2. Մենք լիովին բնակեցնում ենք մեզ տրված տարածքը: Եթե մենք ի վիճակի չենք բնակեցնելու մեզ տրված տարածքը ապա 1-ին կետի ընդունումը դառնում է անիմաստ քանի որ ինչ իմաստ ունի ընդունել որևէ մեկի ապրելու իրավունքը եթե այդ մեկը չի ուզում ապրել:
Իսկ ազատագրված տարածքների տիրող վիճակը ու մեր երկրում մոլեգնող դեմոգրաֆիական ճգնաժամը հենց վկայում է այն մասին որ որպես հասարակություն մենք չենք ուզում ապրել այստեղ և չենք էլ ուզում լինել ապագայում: