freedomfight777 ([info]freedomfight777) wrote,
@ 2007-04-06 13:28:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Entry tags:Արցախ, Հայք

Ես չգիտեմ պատմության մեջ արդյո՞ք գոյություն ունեցել է մի նախադեպ, երբ մի ազգ կենաց ու մահու պատերազմ է մղել ու ազատագրել է թշնամուց մի փոքր հողակտոր ... ու տաս տարի այն պահել է դատարկ ու չի բնակեցրել այն, չնայած այն բանին, որ իր տարածքում ունեցել է փախստականների հոծ զանգվածներ ու նաև գերբնակեցված մայրաքաղաք:  

Զարմանալի է բայց փաստ: Ամբողջը գալիս է նրանից որ մենք դեռ չենք որոշել արդյոք պետք է ապրենք Հայքում թե՞ ոչ: 
Պատկերացրեք մի պահ որ մենք ազգովի որոշում ենք, որ ինչ գնով էլ ուզում է լինի մենք ՊԵՏՔ է ապրենք այստեղ: Ինչ քայլեր պետք է բխեն այդ որոշումի՞ց:

1. Նախ պետք է համաչափ յուրացնենք այն ամբողջ տարածքը որը մենք վերահսկում ենք, ու ինչքան հնարավոր է համաչափ այն բնակեցնենք:
2. Պետք այնպես բնակեցնենք որպեսզի այդ տարածքի վրա ապրի մաքսիմալ քանակի մարդ:
3. Պետք է այդ տարածքի վրա ապրող մարդիկ կառուցեն ինքնաբավ տնտեսություն:

Մենք այդ հարցերի մասին երբևէ մտածել ե՞նք: Կա որևէ քաղաքական ուժ Հայաստանում որը այդպես մտածի՞: 

Հիմա նայենք մեր հարևաններին, որոնց կողքը մենք պետք է ապրենք: Արդյոք հնարավոր է նորմալ ապրել եթե դու գիտես որ քո հարևանները չեն ընդունում քո ապրելու իրավունքը՞: Ոչ հնարավոր չի:
Դրա համար հարևաններին պետք է հասկացնել, որ նախ դու կարող ես առանց նրանց էլ ապրել ու ապրել ավելի լավ քան նրանք:
Ու նաև պետք է հասկացնես, որ նրանք պարտավոր են ներողություն խնդրել ու ընդունել իրենց բոլոր արած սխալները քո հանդեպ:

Մենք կարող ենք ապրել այս ռեգիոնում եթե միայն
 1. Մեր բոլոր հարևանները ընդունեն մեր ապրելու իրավունքը: Սա մինիմումն է: Դա կարող է լինել Ցեղասպանության ընդունման փաստը:
2. Մենք լիովին բնակեցնում ենք մեզ տրված տարածքը: Եթե մենք ի վիճակի չենք բնակեցնելու մեզ տրված տարածքը ապա 1-ին կետի ընդունումը դառնում է անիմաստ քանի որ ինչ իմաստ ունի ընդունել որևէ մեկի ապրելու իրավունքը եթե այդ մեկը չի ուզում ապրել:
Իսկ ազատագրված տարածքների տիրող վիճակը ու մեր երկրում մոլեգնող դեմոգրաֆիական ճգնաժամը հենց վկայում է այն մասին որ որպես հասարակություն մենք չենք ուզում ապրել այստեղ և չենք էլ ուզում լինել ապագայում:




(Read 3 comments) - (Post a new comment)


[info]andranikpasha
2007-04-06 12:20 pm UTC (link)
Grete liovin hamadzayn em! Miayn te kuzei im koxmic 2 havelum anel:
1. ardyok Sefilyann nuyn bann chi asum, uremn vortex e ir sxaln, yev baci petutyunic karox e voreve mekn zbaxvel ays gorcov lrjoren (chvercnenk pokrik kazmakerputyunnern, voronk gordz anum en, sakayn inch apaga unen ayd bnakavayrern- mez parz chi)!
2. "Դա կարող է լինել Ցեղասպանության ընդունման փաստը": Aynuamenayniv, berek endunenk, vor Ceghaspanutyan janachum aselov chenk haskanum mi stic txti ktor xoramank turkeric, ayl lurj erashxikner- Arevmtyan Hayastani goyutyan endunum, hushardzanneri pahpanum, ayd gordzum hayeri nergravum, bolor zoheri jarangnerin aranc viza Arevmtyan Hayastanum bnakvelu yev ayln hnaravorutyun, hayerin vorpes tujadz pokramasnutyun, voroshaki erashxikneri tramadrum, yev ayln. indz tvum e (miguce sxalvum em) ays amenin hasneluc aveli hesht e sepakan ujerov sepakan hartsi ludzumn. Isk zut janachum andzamb indz petk che- yes nuynisk turkeri het banavej em unecel ayd harcov. Yes tkadz unem, te ov chi janachum, yes gitem vor da yexel e im naxnineri nkatmamb (yete nuynisk voch vok da chjanachi) yev yes uzum em hasnel real ardarutyan...

(Reply to this) (Thread)


[info]freedomfight777
2007-04-06 03:51 pm UTC (link)
1. Սեֆիլյանը նույն բանն է ասում: Նա նույնպես գտնում է որ ազատագրված տարածքների համապարփակ բնակեցումը հնարավոր է միայն պետական մեծ ծրագրով, որը կմոբիլիզացնի ամբողջ հասարակությունը ու կունենա բազմաթիվ դրական էֆֆեկտներ: Բայց ամբողջ հարցը այն է, որ Ի՞նչպես դա դարձնել պետական ծրագիր:
Ես կարդալով նրա ելույթները տեսնում եմ, որ նա նույնպես չեր շտապում ու իր առջև չեր դրել նպատակ իշխանություններին ամեն գնով տապալել ու պարտադրել սեփական ծրագիրը:
Բայց հարցը հենց այն է, որ երբ դու սկսում ես զբաղվել քաղաքականությամբ ապա ինչ էլ դու ասես միևնույն է իշխանությունները այդքան միամիտ չեն որ թողնեն քեզ թափ առնես որ հետո էլ իրենց մրցակից դառնաս: Տեսնելով որ իրենք ոչինչ չունեն հակադրելու Սեֆիլյանի ազգային գաղափարներին նրանք նախահարձակ գտնվեցին ու փաստորեն լուրջ հարված հասցրեցին այդ ծրագրերին:
Այս ամբողջի պատճառով տուժեց հենց գաղափարը: Այն գաղափարը որ պետք է դառնար հասարակության ՊԱՀԱՆՋ իշխանություններին այդպես էլ հստակ չձևավորվեց ու չդարձավ ինքնուրույն ֆակտոր:

Այս իշխանությունները ինչքան էլ հզոր լինեն, միևնույն է անզոր կլինեն եթե նրանց դիմակայի Գաղափար այլ ոչ թե անձ: Ուն հենց գաղափարի շահերն էին պարտադրում որ այս պահին Սեֆիլյանը չմտներ քաղաքական առճակատման մեջ, այն էլ հանուն մի շինծու արարողության համար որը կոչվում է «ընտրություններ»: Այդ արարողությունը «բազար» է, ու իսկական ազգային գաղափարը երբեք չպետք ինքնանպատակ դնի մտնելու «ԱԺ» կոչվող բազարի մեջ: Իշխանությունների վրա ներազդելու այլ լծակներ էլ կան քան մի ինչ որ պառլամենտ:

2. Այո համաձայն եմ, որ Ճանաչումը ինքնանպատակ չի: Միայն ճանաչումը անիմաստ է, եթե դրանից չեն բխում քաղաքական հետևանքներ: Բայց ցավոք մեր պետական դիրքորոշումը այնքան անողնաշար է դարձել որ նույնիսկ ՏԱՐՐԱԿԱՆ ճանաչումը չի դնում նախապայման: Ինձ թվում է որ այսօր հայությունը պետք է պայքարի որ հենց ՀՀ-ն ճանաչի այդ փաստը որպես հարևանների հետ նորմալ ապրելու նախապայման ր հետո նոր սկսենք մտածել մեր հարևանների մասին: Այսօր հենց ՀՀ-ն է որ համարում է թե առանց ճանաչման էլ կարող ենք իրար հետ ապրել: Այսպիսի դիրքը կամ լիակատար տգիտության արդյունք է, կամ էլ ձեռառնելոց հայ ազգի նկատմամբ:

(Reply to this) (Parent)(Thread)


[info]andranikpasha
2007-04-06 04:52 pm UTC (link)
Shnorhakalutyun! Aynkan hamadzayn em, vor chgitem inch avelacnel!!!
Urish harc, vor yerevi ete Sefilyann chzbaxver el kaxakakanutyamp, verjn ays er linelu. U ardyok vor chapov srtacav, heros mi hayordi karox e nerka vijakum endhanrapes chzbaxvel kaxakakanutyamb, djvaranum em asel.
Yerbemn hakarak koxmn e kez partadrum metodner, u shat djvar e nranc patasxanel 3-rd, ko sepakan metodov.
Chnayadz, myus koxmic, "erb chi linum elk u jar, khentern en gtnum hnar"...

(Reply to this) (Parent)


(Read 3 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…