freedomfight777 ([info]freedomfight777) wrote,
@ 2007-04-06 13:28:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Entry tags:Արցախ, Հայք

Ես չգիտեմ պատմության մեջ արդյո՞ք գոյություն ունեցել է մի նախադեպ, երբ մի ազգ կենաց ու մահու պատերազմ է մղել ու ազատագրել է թշնամուց մի փոքր հողակտոր ... ու տաս տարի այն պահել է դատարկ ու չի բնակեցրել այն, չնայած այն բանին, որ իր տարածքում ունեցել է փախստականների հոծ զանգվածներ ու նաև գերբնակեցված մայրաքաղաք:  

Զարմանալի է բայց փաստ: Ամբողջը գալիս է նրանից որ մենք դեռ չենք որոշել արդյոք պետք է ապրենք Հայքում թե՞ ոչ: 
Պատկերացրեք մի պահ որ մենք ազգովի որոշում ենք, որ ինչ գնով էլ ուզում է լինի մենք ՊԵՏՔ է ապրենք այստեղ: Ինչ քայլեր պետք է բխեն այդ որոշումի՞ց:

1. Նախ պետք է համաչափ յուրացնենք այն ամբողջ տարածքը որը մենք վերահսկում ենք, ու ինչքան հնարավոր է համաչափ այն բնակեցնենք:
2. Պետք այնպես բնակեցնենք որպեսզի այդ տարածքի վրա ապրի մաքսիմալ քանակի մարդ:
3. Պետք է այդ տարածքի վրա ապրող մարդիկ կառուցեն ինքնաբավ տնտեսություն:

Մենք այդ հարցերի մասին երբևէ մտածել ե՞նք: Կա որևէ քաղաքական ուժ Հայաստանում որը այդպես մտածի՞: 

Հիմա նայենք մեր հարևաններին, որոնց կողքը մենք պետք է ապրենք: Արդյոք հնարավոր է նորմալ ապրել եթե դու գիտես որ քո հարևանները չեն ընդունում քո ապրելու իրավունքը՞: Ոչ հնարավոր չի:
Դրա համար հարևաններին պետք է հասկացնել, որ նախ դու կարող ես առանց նրանց էլ ապրել ու ապրել ավելի լավ քան նրանք:
Ու նաև պետք է հասկացնես, որ նրանք պարտավոր են ներողություն խնդրել ու ընդունել իրենց բոլոր արած սխալները քո հանդեպ:

Մենք կարող ենք ապրել այս ռեգիոնում եթե միայն
 1. Մեր բոլոր հարևանները ընդունեն մեր ապրելու իրավունքը: Սա մինիմումն է: Դա կարող է լինել Ցեղասպանության ընդունման փաստը:
2. Մենք լիովին բնակեցնում ենք մեզ տրված տարածքը: Եթե մենք ի վիճակի չենք բնակեցնելու մեզ տրված տարածքը ապա 1-ին կետի ընդունումը դառնում է անիմաստ քանի որ ինչ իմաստ ունի ընդունել որևէ մեկի ապրելու իրավունքը եթե այդ մեկը չի ուզում ապրել:
Իսկ ազատագրված տարածքների տիրող վիճակը ու մեր երկրում մոլեգնող դեմոգրաֆիական ճգնաժամը հենց վկայում է այն մասին որ որպես հասարակություն մենք չենք ուզում ապրել այստեղ և չենք էլ ուզում լինել ապագայում:




(Read 3 comments) - (Post a new comment)


[info]andranikpasha
2007-04-06 04:52 pm UTC (link)
Shnorhakalutyun! Aynkan hamadzayn em, vor chgitem inch avelacnel!!!
Urish harc, vor yerevi ete Sefilyann chzbaxver el kaxakakanutyamp, verjn ays er linelu. U ardyok vor chapov srtacav, heros mi hayordi karox e nerka vijakum endhanrapes chzbaxvel kaxakakanutyamb, djvaranum em asel.
Yerbemn hakarak koxmn e kez partadrum metodner, u shat djvar e nranc patasxanel 3-rd, ko sepakan metodov.
Chnayadz, myus koxmic, "erb chi linum elk u jar, khentern en gtnum hnar"...

(Reply to this) (Parent)


(Read 3 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…