| freedomfight777 ( @ 2007-04-25 23:11:00 |
| Entry tags: | ԶԼՄ, դեկադանս, կուտ |
Ամոթ «Առավոտ»-ին
Մենք հաճախ ենք բողոքում հայկական հուշարձանների դեմ թուրքական եւ ադրբեջանական վանդալիզմի դեմ: Եվ այդ բողոքն, ինչ խոսք, միանգամայն արդարացի է: Բայց ընդունենք, որ հայերի մեջ էլ կան մարդիկ, որոնք վերոհիշյալ վանդալներից ոչնչով լավը չեն: Հենց նման մարդիկ էին օրերս ավերել Արարատի մարզի Նոյակերտ գյուղի 19 շիրիմ (տե՛ս լուսանկարները):
Մինչեւ մենք մերը չհարգենք, ուրիշը դա չի անի:
Սա «Առավոտ»-ի 24-ը ապրիլի ամենակարևոր թեման է առաջին էջի վրա մեծ նկարներով:
Սա այն Առավոտն է, որ չի զլանում ամեն անգամ հիշեցնել հայ ազգին, որ չկա թուրքական վանդալիզմ, այլ կա ծայրահեղականների վանդալիզմ, չի կարելի ամբողջ ազգին պիտակավորել վանդալիզմ: Այո սա հենց այն Առավոտն է, որը ապրիլի 24-ին իր թերթի առաջին էջի վրա գրում է «Հայկական Վանդալիզմ»:
Ընդ որում առանց որևէ հիմնավորմամբ ու ապացույցի: Միգուցե մի մոլագար է արել, կամ էլ հատուկ սադրանք է, կամ էլ հենց թուրքերն են արել ( չնայած չգիտես ինչու Առավոտը չի զլանում նշել այդ վարկածի անհավանականությունը ...Գյուղացիները բացառում էին նաեւ գյուղից ընդամենը 1-2 կմ հեռու գտնվող Թուրքիայից ներխուժումը գյուղի տարածք. թուրքը կհարձակվեր ոչ թե շիրիմների, այլ կենդանի մարդկանց վրա: ... ):
Բայց ըստ երևույթին Առավոտի խմբագրության համար դա այնքան էլ էական չի, որովհետև նրանք իսկզբանէ որոշել են որ դա Հայկական Վանդալիզմ է ու վերջ: Վերջում էլ ստանդառտ պաթեթիկ ֆռազն է գնում... Մինչեւ մենք մերը չհարգենք, ուրիշը դա չի անի: ... Այսինքն տողատակում պետք է հասկանալ, որ քանի մենք մեզ չենք հարգում ապա ուրիշն էլ կարող է մեզ չհարգել ու ասենք ցեղասպանություն անել, ու պետք չէ ցեղասպանողին մեղադրել դրա համար, այլ մեղադրիր ինքդ քեզ, քանի որ դու ինքդ քեեզ չհարգեցիր դրա համար էլ սպանեցին:
Հ.Գ. Ի դեպ այս կուտը շատ հայրենասեր հայեր կուլ են տալիս: Սա պարզ դեմագոգիա է, որը շահարկում է մարդու ներքին ազնվությունը ու ինքնաքննադատական մոտեցումը:
hxxp://new.aravot.am/am/articles/society/2