Home

Advertisement

Լևոնի վկաները

  • Oct. 27th, 2007 at 7:27 PM
Փաստորեն մեր երկրում ծնվեց ևս մի տոտալիտար-դեստրուկտիվ-ապոկալիպտիկ աղանդ: Կոչվում է այն Լևոնի վկաներ
Լևոնը մեռնող հարություն առնող կիսաստված է, որը անսխալականության ու գերագույն բանականության սիմվոլն է:
Վանոն այդ աղանդի ծպտյալ մարգարեն է, ինչպես օրինակ կա այդպիսին շիականության մեջ: Նա հայտնվելու է ժամանկների վերջում, հենց միանգամից ապոկալիպսիսից առաջ և ղեկավարելու է մեծ Դատաստանը:

Հիմա մենք կարող են հպարտանալ որ ունենք հայրենական արտադրության այսպիսի մի կուռ աղանդ, որը կարող է հսկայական դեր ունենալ մարդկության պատմության մեջ:: 

Ինչպես գիտեք Մոլորակը կանգնած է մեծագույն էներգետիկ, էկոլոգիական ու ֆինանսական ճգնաժամի առջև: Մոտ ապագայում էներգիայի պաշարները սպառվելու են և սկսվելու է համատարած մութ ու ցուրտի տարիներ գլոբալ մասշտաբով: Բացի դրանից մոտենում է նաև դոլլարային ֆինանսական համակարգի անկումը: Սկսվում է մեծ ինֆլյացիա, հացի թանկացում ու պարենային ճգնաժամ:
Այս պարագայում հնարավոր են մեծագույն սոցիալական ցնցումներ:  Համատարած էթնիկ պատերազմներ ու խռովություններ: Այսպիսի պայմաններում «Լևոնի վկաներ» աղանդը կարող է խաղալ պատմական մեծ դեր մարդկության պատմության մեջ: Ինչպես գիտենք «Լևոնի վկաները» պաշտում են մութը և ցուրտը, նրանք ատում են էլեկտրականությունը և համարում են, որ այն պետք է հողակցել ու ոչնչացնել: «Լևոնի վկաները» նաև արհամարում են կայուն ֆինանսական համակարգերը, նրանք կողմնակից են ԽԾԲ  վարկային համակարգին:   Էթնիկ հակամարտություններում նրանց մոտ տարածված է Թշնամու պաշտամունքը:  
Արևմտյան Քաղաքակրթությունը գտնվում է խորը ճգնաժամում և մոտենում է նրա գլոբալ դեմոնտաժի դարաշրջանը: Եվ միայն «Լևոնի վկաներ»-ը կարող են փայլուն կերպով հաղթահարել այս նոր հազարամյակի մարտահրավեր: Քանդել Համաշխարհային Տեխնոկրատիկ Քաղաքակրթությունը, դա է Հազարամյակի մարտահրավերը:

Մնում է միայն որ մեր երկրի հատուկ ծառայությունները սկսեն զբաղվել այս աղանդի արտահանմամբ ու գլոբալացմամբ ի շահ Հայաստանի ու Մարդկության:

Latest Month

December 2009
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Tags

Իմ բաժինը

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars