Home

Վարկակերները

  • Dec. 5th, 2007 at 2:05 PM
Բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերը փորձում է անհաջող բախել Հայաստանի եւ Համաշխարհային բանկի ղեկավարության դռները, ասելով, թե Երեւանի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ Համաշխարհային բանկի 30 միլիոն դոլար վարկային ծրագիրն իրականացվել է չարաշահումներով: Նրան, ինչպես եւ սպասելի էր, ոչ ոք չի լսում թե Հայաստանի կառավարությունում, թե Համաշխարհային բանկում: Թասկերն ասում է, որ չարաշահումներին անգամ մասնակից է եղել Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի նախկին ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Նա աչք է փակել որոշ հանգամանքների վրա, որոնք դեմ են եղել Համաշխարհային բանկի սահմանած կարգին եւ պարունակել են կոռուպցիոն ռիսկ:
Աղբյուր. Լրագիր.ամ

Կոռուպցիայից շատ են խոսում, ընդ որում կոռուպցիա ասելով մարդիկ հաճախ պատկերացնում են, թաղային չինովնիկի, միլիցիոների, բուհական համակարգ և այլ կենցաղային ոլորտներ, որտեղ իհարկե կա կոռուպցիա, բայց որի ծավալները անհամեմատելի են այն կոռուպցիայի հետ որ տիրում է միջազգային կառույցների հետ ֆինանսական հարաբերությունների մեջ մտնող պետական ու ոչ պետական այրերի շրջանակներում: Այնտեղ խոսքը գնում է տասնյակ միլլիոնների մասին, որոնք ի վերջո փակելու են մենք, քանի որ բոլոր այդ կերած ու լափած վարկերը փակելու ենք ՄԵՆՔ: 

Դրամ-Դոլլար

  • Dec. 1st, 2007 at 11:47 AM

Վերջին տվյալներով հոկտեմբերին ԿԲ-ի արտաքին պահուստները հասել են 1,366 միլլիարդ դոլլարի: (www.cba.am )

Հունիսի տվյալներով Հայաստանի արտաքին ու ներքին ամբողջական պետական պարտքը կազմում է 490 միլլիարդ դրամ, որը հունիսյան կուրսով հավասար է մոտ 1,350 միլլիարդ դոլլարի: 


Միայն վերջի շաբաթվա դոլլարայի հոսքը այնքան է որ ԿԲ-ն ստիպված է գնել օրեկան մոտ 10 միլլիոն դոլլար շուկայից որպեսզի դրամի արժեքը կայունացնի:

Բայց չնայած այս բոլորին ՀՀ-ն շարունակում է  միջազգային կառույցներից պարտքեր վերցնել:

 

ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը ավարտեց Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշների հինգերորդ դիտարկումը Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի եռամյա ծրագրի ներքո: Գործադիր խորհուրդը նաեւ բավարարեց հարկերի հայտարարագրման գծով 2007 թ. դեկտեմբերի վերջի համար կառուցվածքային չափանիշի փոփոխության մասին խնդրագիրը: Դիտարկման ավարտը թույլ է տալիս պայմանագրի շրջանակներում Հայաստանին տրամադրել եւս 3.28 միլիոն ՍԴՌ (շուրջ 5.2 միլիոն դոլար): Արդյունքում ծրագրի ընդհանուր հատկացումը կկազմի 19.68 միլիոն ՍԴՌ (շուրջ 31.4 միլիոն դոլար): a1plus.am

ՄԱՀ-ի խորհուրդները

  • Jul. 4th, 2007 at 1:01 PM
Հայաստանում բնական գազի սպառողական գնի կտրուկ աճից խուսափելու համար անհրաժեշտ է աստիճանաբար կրճատել սուբսիդավորումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Մարթա Կաստելո-Բրանկոն:

Նորմալ լեզվով ասած գազի գնի կտրուկ աճից խուսափելու համար պետք է հենց այսօրվանից սկսել բարձրացնել գները:  Ինչ խոսք հզոր տրամաբանություն է: Կարծում եմ մեր կառավարությունը սիրում է այսպիսի տրամաբանություններ ու շուտով հավանական է, որ կհետևի ՄԱՀ-ի խորհուրդներին: Հետաքրքիր է, որ Ռուսաստանի հետ պայմանագրով գազի գինը չի փոխվելու մինչև 2009 թվականը, բայց դե ՄԱՀ-ին ըստ երևույթին շատ է մտահոգում այն փաստը, որ ինչ որ մեկը աշխարհում դեռ էժան գազ ունի ու պետք է օր առաջ նրան զրկել նման հնարավորությունից:
 Ի դեպ այսպես կոչված «սուբսիդավորում» տերմինը այս դեպքում տեղին չէ: Ոչ մի սուբսիդավորում էլ չկա պետության կողմից, այսինքն դրամական ներդրումներ: Էժան գազի համար Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել մի շարք օբյեկտներ: Այսինքն եթե նույնիսկ վաղը գազի գինը բարձրացվի ապա պետությանը դա ոչ մի լրացուցիչ եկամուտ չի բերի, որովհետև հավելյալ եկամուտը ուղիղ կգնա Հայռուսգազարդ / այսինքն ռուսական ընկերություն / իսկ այնտեղից էլ ուղիղ կերպով Գազպրոմ:  Կստացվի որ Գազպրոմը կշահի կրկնակի:
  Թե ինչու է իրականում ՄԱՀ-ը պաշտպանում Գազպրոմի շահերը դժվար է ասել, ինձ ուղղակի հետաքրքիր է թե մինչև երբ մենք պետք է ապրենք նրանց խորհուրդներով:  Այսքան ժամանակ, ո՞ր մի երկիրը օգուտ տեսավ այդ խորհուրդներից, որ մենք տեսնենք: Չնայած որ ՄԱՀ-ը իբր պայքարում է գնաճի դեմ, բայց ես միայն գնաճ եմ տեսնում իմ շուրջ բոլորը, ուրիշ ոչինչ:

հ.գ.  անկախացումից հետո, IMF-ը թարգմանվեց ՄԱՀ, Միջազգային Արժութային Հիմնադրամ: Բայց հետո հասկացան որ լավ բան չի ստացվել ու դարձրեցին ԱՄՀ որը հայերեն չի: Այնպես որ ես կարծում եմ պետք է օգտագործել ՄԱՀ հապավումը:

Latest Month

April 2008
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars