Home

Կորչի ռասիզմը

  • Feb. 26th, 2008 at 5:11 PM
Ծագումով էրզրռումցու ու բասենի խառնուրդ եմ:
Բայց քանի դեռ կան այսպիսի սրբապիղծեր ապա ես Ղարաբաղցի եմ ու պայքարելու եմ մինչև վերջ որպեսզի հաղթեմ ռասիստներին:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...

Ղարաբաղցի եմ։ 

 
Ի դեպ կոչ եմ անում բոլոր ֆորումների մոդերատորներին մտցնել արգելք ընդդեմ ներազգային թշնամանք հրահրելուն
Նման փորձ արդեն արվում է AKB ֆորումում

Իսկ խախտման պահերին հազիվ եմ ինձ զսպում, որ արդեն տարիուկես մեջս քնած փսիխոտիկը հանկարծ չարթնանա իր խոր քնից ու ինձ նորից գցի դեպրեսիայի չանչը: Երբ պատմում եմ Հայաստանում իմ վերապրածի ու դիտարկումների մասին, շատերը կարծում են, թե գժանոցից եմ փախել: Բայց հազիվ թե գիտակցում են, որ հակառակը` Հայաստանից հեռացել, գժանոց եմ ընկել: Ամերիկան այժմ ինձ համար մի հոգեբուժարան է, որտեղ բուժվում եմ Հայաստանում ծայր առած իմ հոգեկան խանգարումներից: Հեռավորությունն ու ընդմիջումն ինձ թույլ են տվել կողքից նայել ազգային գիտակցությանն ու դաստիարակությանը, ապա բացել գանգս, հանել 25 տարի անընդմեջ լվացված ուղեղս ու կախել, որ վերջապես չորանա:

Երբեմն գիտակցում եմ, որ Երեւանն ավելի եմ կարոտում, քան ընկերներիս կամ ընտանիքիս: Այդուհանդերձ, հատուկենտ քաղցր հիշողություններս բավականաչափ զորեղ չեն, որ մոռացության տան իմ այլ տպավորությունները, որոնք հոգումս դաջվածքի պես խարանել է իմ սիրելի Հայաստանը, որտեղ մարդու կյանքը մազից է կախված` դրա երկարությունից, որտեղ լավ շոր հագնելն ավելի կարեւոր է, քան լողանալը, որտեղ ներողություն խնդրելը թուլամորթություն է, իսկ չխնդրելը՝ ամբարտավանություն, որտեղ սեփական կնոջը ծեծելը տղամարդկություն է, իսկ սիրելը՝ թուլամորթություն, որտեղ խայտառակություն է բաժանվելը, հերոսություն` ամուսնական ինկվիզիցիային դիմանալը, որտեղ կուսաթաղանթն ավելի արժեքավոր է, քան կինը, որտեղ ծեծը դաստիարակելու լավագույն մեթոդն է, որտեղ կենսամակարդակը որոշվում է ոչ թե տնտեսական զարգացածությամբ, այլ նոստալգիայով, թե՝ եվրոպացիները ծառերի վրա էին բնակվում, երբ հայերը քաղաքակրթություն ունեին, որտեղ գինու որակի չափանիշներով ազգի որակ են չափում՝ որքան հին, այնքան լավ, որտեղ այլազգիի անուղղելի թերությունը հայ չլինելն է, որտեղ արտասանում են, թե իրենք իրենց ոչ մեկից չեն գերադասում ու հպարտանում իրենց տիեզերական մեծահոգությամբ, մինչ փիղը չնկատեց, թե երբ ու ինչպես իրենից շնորհակալություն հայտնող ճանճը հաջողացրեց իր կնճիթից մտնել ու հետանցքից դուրս գալ, որտեղ ավելի շատ ուզում են, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, քան կուզեին, որ այն իրագործած չլիներ, որտեղ այլատյացության վրա է հիմնված հայրենասիրությունը, որտեղ բոլոր պրոբլեմները վերագրվում են օտարազգիներին, որտեղ երեխային սովորեցնում են մեծանալ ու թուրքի բուռը տալ, իսկ մինչ այդ չոչ անելով հելնել Մասիս սարի գագաթին, թքել թուրքի ճակատին, որտեղ երեխային սովորեցնում են մեկ անգամ խփող մերձավորին տասն անգամ խփել, որտեղ «մամա» բառից հետո երեխային հայհոյանքներ են սովորեցնում, ապա արգելում «անպատշաճ բառապաշար» պարունակող գրքերը, որտեղ հատորներ են հրատարակում, հեռուստատեսային հաղորդումներ պատրաստում «Ստեղծագործ հայ ժողովուրդ» թեմայի շուրջ ու զայրանում քմծիծաղողի վրա, որտեղ բջջային ունեցողներն ավելի հարգի են, քան բջջային ստեղծողները, որտեղ համալսարանում չսովորողը ամաչում է, չսովորող ուսանողը՝ հպարտանում, իսկ սովորող ուսանողը՝ ամաչում, որտեղ լավագույն մարդը ազգականն է, որտեղ բարձրագույն մասնագետը կաշառատուն է, որտեղ բարձրագույն նվաճումը ծանոթն է, որտեղ ամեն ինչ սեփականաշնորհվել է՝ բացի կարծիքից, որտեղ սեփական կարծիքից սարսափում են այնպես, ինչպես հայկական մուլտֆիլմի հերոսները՝ հայելու մեջ տեսած սեփական արտացոլքից, որտեղ խոսքի ազատությունը սառը զենք է ընդդեմ հնչեցնողի, որտեղ այն, ինչ կարելի է ասել Գագոյին, կարելի է ասել նաեւ նրա ախպեր-ընգերոջն ու վերջինիս փոքր ախպեր-ընգերոջն ու վերջինիս մեծ ախպորը, որովհետեւ նրանք հավաստում են, որ իրենք բացարձակապես նույնն են, թեեւ հաջորդ պահին կարող են իրար գ... հանել, որտեղ անվստահությունից երթեւեկության վարձը վճարվում է վերջում, որտեղ բնական իրավունքներիցդ զրկվելու դեպքում ոստիկան կանչելը բոզություն է, որտեղ ոստիկանից ավելի շատ են վախենում, քան հանցագործից, որտեղ ոստիկանը պատրաստ է կարգուկանոնը զոհաբերելու՝ հանուն խախտման, որտեղ ոստիկանի ձգտումը ոչ թե կարգուկանոն պահպանելն է, այլ հաստատելը, որտեղ փակվում են ընկույզի կեղեւի մեջ ու իրենց համարում անսահման տիեզերքի արքա, որտեղ քրիստոնեությունն առաջինն ընդունելն ավելի կարեւոր է, քան այն դավանելը, որտեղ եկեղեցին նախընտրում է սովածին հոգեւոր սնունդ մատուցել, իսկ եկեղեցու կառուցմանը՝ միլիոններ, որտեղ մարդիկ անաքրոնիկ բարոյական կոդի լծի տակ են ապրում, որը պակաս կործանիչ չէ, քան մոնղոլների կամ սելջուկների տիրապետությունը, որտեղ ժամկետանց բարոյական կոդը Հայաստանի բարոյական Չեռնոբիլն է ու այժմ իր սեւ գործն է անում, որտեղ ստրկամիտ, սնոտիապաշտ զանգվածները սոցիալական քարտերից ուղտ են սարքել` չգիտակցելով, որ կործանիչ կոդն իրենց երակներում է հոսում, իրենց էության մեջ, որտեղ դրա դեմ պայքարողն ինքն էլ է ճառագայթվում... Միայն Ատլանտյանը կտրելուց հետո սկսեցի նկատել, որ ժամկետանց կոդն իմ մեջ էլ է հաջողացրել ձու դնել, թեեւ ամբողջ ժամանակ ոչ միայն դիմակայում էի, այլեւ փորձում վաճառքից հանել տալ: Ճարս ինչ, ինձ մնում էր աբորտ անել, որն էլ մինչ օրս շարունակվում է:

http://www.zhamanak.com/article/5726/

--------------------------------------------------------------------------
 Առաջին անգամ եմ հանդիպում այսքան անկեղծության Հայաստանից հոգնած մարդու մոտ: Փաստորեն մարդը խոստովանում է, որ Հայաստանը ու Հայությունը նրան հասցրել է հոգեկան խաթարման, ու հետևապես պետք է ենթադրել որ այն ստերեոտիպների ցանկը, որը գալիս է նրա անկեղծությունից հետո, իրականում ոչ թե Ռեալ Հայաստանն է, այլ մտապատկեր հոգեկան խանգարվածության ու շեղման արդյունք:  Սա հատկապես կարևոր է, այն առումով, որ այս ստերեոտիպները բավականին տարածված են հայկական միջավայրում: Հայերի մի տեսակ կա որը մշտապես կրկնում է այս ստերեոտիպները ու ֆանատիկորեն փորձում ապացուցել որ դա է իրական Հայաստանը

Latest Month

April 2008
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars