Home

Հայաստանում և դրսում տնտեսագետների ու քաղաքական գործիչների մի հոծ զանգված կա որոնց համար, հայ ժողովրդին բլոկադայով «բռնաբարելը» դարձել է մի տեսակ մտավոր հոբբի: Ամեն անցող դարձող իր պարտքն է համարում հիշեցնել ու վախեցնել ժողովրդին բլոկադայով, ասելով թե քանի բլոկադան չի վերացել ապա լավ չեք ապրի, այնպես որ արեք այնպես, որ բլոկադան չլինի: Դե իսկ ինչ է հասկացվում դրա տողատակում բոլորս գիտենք:
Սա որպես նախաբան, իսկ հիմա բուն թեման: Վերջերս մեծ շուքով նշվեց Տեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի բացման արարողությունը:  Նշվեց որ այն հսկայական եկամուտներ կբերի պետբյուջե, կստեղծի հազարից ավել աշխատատեղեր ու կարճ ասած ամեն ինչ լավ կլինի: Նոր անտառ էլ կտնկեն հնի փոխարեն:
Տեղուտի մասին շատ գրեցին ու դեռ կգրեն, բայց բոլորի աչքից վրիպեց մի կարևոր բան: Այդ ոնց է պատահում, որ բլոկադայի մեջ գտնվող երկրում հանկարծ շահավետ դարձավ մի հանքավայրի շահագործումը, որտեղից արտահանվելու է միմիայն հում չհարստացրած հանքանյութ:  Այսինքն երբ պետք է շահագործել ժողովրդի հարստությունը՝ հանքերը ապա այստեղ բլոկադան չի խանգարում, չնայած որ հանքանյութ արտահանելը դա շատ թանկ է տրանսպորտի տեսակետից:  Բայց երբ հանկարծ խոսակցությունը սկսում է գնալ թեթև ու ծանր արդյունաբերության մասին, որտեղ կարտադրվի ու կարտահանվի պատրաստի արտադրանք, հանկարծ պարզվում է, որ արդյունաբերություն հնարավոր չի զարգացնել քանի որ բլոկադան խանգարում է:  
Եվ Տեղուտը միակ դեպքը չէ: Կարելի է էլի նման օրինակներ գտնել: Ուղղակի մեր տնտեսա-քաղաքական վերնախավի համար ( լինեն դրանք իշխանամետ, հհշածին, թե գրանտակեր էական չի ) բլոկադան դարձել է հարմար պատրվակ որով սքողվում է երկրում վարվող սխալ, ես կասեի նույնիսկ հակաժողովրդական տնտեսական քաղաքականությունը, որի պատճառով մեր երկրի բնակչությունը լավ չի ապրում ու դեռ մոտ ապագայում էլ չի ապրի, չնայած ՀՆԱ-ի աճին:
Դրանց կանդրադառնամ մի ուրիշ անգամ ....

Latest Month

May 2008
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars