Հայաստանում բնական գազի սպառողական գնի կտրուկ աճից խուսափելու համար անհրաժեշտ է աստիճանաբար կրճատել սուբսիդավորումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Մարթա Կաստելո-Բրանկոն:
Նորմալ լեզվով ասած գազի գնի կտրուկ աճից խուսափելու համար պետք է հենց այսօրվանից սկսել բարձրացնել գները: Ինչ խոսք հզոր տրամաբանություն է: Կարծում եմ մեր կառավարությունը սիրում է այսպիսի տրամաբանություններ ու շուտով հավանական է, որ կհետևի ՄԱՀ-ի խորհուրդներին: Հետաքրքիր է, որ Ռուսաստանի հետ պայմանագրով գազի գինը չի փոխվելու մինչև 2009 թվականը, բայց դե ՄԱՀ-ին ըստ երևույթին շատ է մտահոգում այն փաստը, որ ինչ որ մեկը աշխարհում դեռ էժան գազ ունի ու պետք է օր առաջ նրան զրկել նման հնարավորությունից:
Ի դեպ այսպես կոչված «սուբսիդավորում» տերմինը այս դեպքում տեղին չէ: Ոչ մի սուբսիդավորում էլ չկա պետության կողմից, այսինքն դրամական ներդրումներ: Էժան գազի համար Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել մի շարք օբյեկտներ: Այսինքն եթե նույնիսկ վաղը գազի գինը բարձրացվի ապա պետությանը դա ոչ մի լրացուցիչ եկամուտ չի բերի, որովհետև հավելյալ եկամուտը ուղիղ կգնա Հայռուսգազարդ / այսինքն ռուսական ընկերություն / իսկ այնտեղից էլ ուղիղ կերպով Գազպրոմ: Կստացվի որ Գազպրոմը կշահի կրկնակի:
Թե ինչու է իրականում ՄԱՀ-ը պաշտպանում Գազպրոմի շահերը դժվար է ասել, ինձ ուղղակի հետաքրքիր է թե մինչև երբ մենք պետք է ապրենք նրանց խորհուրդներով: Այսքան ժամանակ, ո՞ր մի երկիրը օգուտ տեսավ այդ խորհուրդներից, որ մենք տեսնենք: Չնայած որ ՄԱՀ-ը իբր պայքարում է գնաճի դեմ, բայց ես միայն գնաճ եմ տեսնում իմ շուրջ բոլորը, ուրիշ ոչինչ:
հ.գ. անկախացումից հետո, IMF-ը թարգմանվեց ՄԱՀ, Միջազգային Արժութային Հիմնադրամ: Բայց հետո հասկացան որ լավ բան չի ստացվել ու դարձրեցին ԱՄՀ որը հայերեն չի: Այնպես որ ես կարծում եմ պետք է օգտագործել ՄԱՀ հապավումը:

Այսօր առավոտյան հաց գնելիս պարզվեց որ այն թանկացել է 10 դրամով:
Իսկ ավելի շուտ նման տեղեկություն ստացել էի նաև Գյումրիից:
Սա էլ երևի ընտրական սիստեմի վնասակար էֆֆեկտներն են: