Այսպիսով եկանք հասանք նախագահական ընտրություններին:
Մոտավորապես նույն պատկերն է, ինչպես միշտ: Իշխանական մամուլը ներկայացնում է հանդարտ նորմալ ընթացք, իսկ հհշական մամուլը սկսել է ճիշտ ու սխալ խախտումների մի տեղատարափ:
Իրականում կատարվում է, այն ինչ կատարվեց անցյալ խորհրդարանական ընտրություններում
Լիքը փող, ուղղակի ահավոր շատ փողով կփորձվի անցկացնել այս ընտրությունները:
Ընդ որում մարզերում արդեն դա նորմալ է ընկալվում: 5000 դրամ վերցնելը արդեն նույնիսկ համարվում է պարտադիր նախապայման: Այո հենց այդպես:
Վստահ եմ որ մեր լևոնականները և ոչ միայն լևոնականները, այսօր, վաղը պարտություն կրելուց հետո սկսելու են ագրեսիվ կերպով վիրավորել մեր ժողովրդին: Իբր թե այսպիսի ժողովուրդը արժանի է այսպիսի վիճակին և այլն և այլն:
Նախապես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց ովքեր կփորձեն սեփական սխալի մեղքերը բարդել ժողովրդի վրա: Մեղավոր են նրանք ովքեր ժողովրդին քշեցին անկյուն: Ստիպեցին ու ուղղակի պարտադրեցին ընտրություն կատարել ԼՏՊ-ի կամ ՍՍ-ի միջև: Այո հենց այդ մարդիկ են մեղավոր, որ մեր ժողովուրդը փող վերցնելը արդեն սկսեց համարել չարյաց փոքրագույն: Էնքան քարոզեցիք, ընտրել չարյաց փոքրագույն, մի հանցագործ ուժի միջոցով փոխել հակաժողովրդական ռեժիմը, որ դա ստացեք դրա արդյունքները: Ստացեք ժողովրդի գեղեցիկ ապտակը, ու չփորձեք վիրավորել ու նվաստացնել մեր ժողովրդին:
Քշեցիք ժողովրդին առանց ընտրության «Ընտրությունների»: Դե վայելեք պատկերը:
Այսօր առավոտյան տեսնելով ընտրության արդյունքները ևս մի անգամ համոզվեցի որ ճիշտ արեցի, որ չմասնակցեցի այդ անիմաստությանը:
Դեմոկրատիան այն տեսքով, որ մենք պատկերացնում էինք անկախությունից հետո, Հայաստանում սկսեց մեռնել 1995-ից սկսած և իր վերջակետին հասավ 2005-ի ռեֆերենդումի ժամանակ: Եվ այդ դեմոկրատիայի մահվան պատճառը շատ պարզ էր: Նա չունեցավ բավականաչափ կրողներ Հայքում: ՀՀՇ-ականները առաջինը դավաճանեցին Դեմոկրատական սկզբունքներին ու առաջինը բռնաբարեցին դեմոկրատիան Հայաստանում: Իսկ սովորական ժողովրդի համար այն այդպես էլ խորթ մնաց, քանի որ դեմոկրատիա բառը նույնացավ ալան-թալանի, արվամոլության, աղանդավորության, թուրքասիրության, սանձարձակության, նյութապաշտության և այլ մերժվող երևույթների հետ:
Իսկ հիմա ժողովրդին դեմոկրատիան այլևս չի հետաքրքրում: Մի 10000 դրամը ավելի կարևոոր է, քան ամբողջ դեմոկրատական փիլոսոփայությունը ոտից գլուխ վերցրած: Չգիտեմ ......... միգուցե սա այնքան էլ մեծ տրագեդիա չի, որքան կփորձեն մեզ այն ներկայացնել: Բայց մի բան հաստատ գիտեմ:
Ազգի մասին իսկապես մտածողները պետք է փնտրեն ազգի շահերի պաշտպանության ու վերնախավի վրա ազդելու այլ լծակներ: Սա շատ ավելի հրատապ խնդիր է, քանի որ մենք դեռ ունենք բազում չլուծված համազգային խնդիրներ, իսկ հայը շարունակում ձուլվել հենց Հայաստանում:
Ընտրությունները այլևս լծակ չեն, դրանք ընդամենը մի մեծ բացօթյա յառմառկա են
Համաձայն եմ Ստեփան Դեմիրճյանի կարծիքի հետ: Եվ պատճառը այդ մակարդակի անկումի շատ պարզ է: Երբ մենք դեռ Եվրախորհրդի անդամ չէինք ընտրակեղծիքների դեմ ընդվզումը ընկալվում էր, հանուն Արդարության ընդվզում: Արդարությունը ինքը վերազգային ու նույնիսկ վերմարդկային գաղափար է, դրա համար էլ մաքուր Արդարության համար պայքարը մոբիլիզացնում էր ժողովրդի լայն շերտերի ու իշխանությունները չէին կարող գնալ բացահայտ կեղծիքների:
Եվրախորհուրդ մտնելուց հետո, ընտրակեղծիքը սկսեց ընկալվել իբրև Եվրոպական արժեքների դեմ ուղղված բան, իսկ արդարությունը իբրև եվրոինտեգրացման խորհրդանիշ: Կատարվեց գաղափարների խեղաթյուրում: Այսինքն ընտրակեղծիքը այլևս չդիտվեց որպես ոտնձգություն արդարության դեմ այլ դարձավ զուտ աշխարհաքաղաքական խաղաքարտ: Պարզ է որ դրանից հետո ժողովուրդը ընդանրապես կորցրեց հետաքրքրությունը այդ բոլորի հանդեպ: Այդ դեգրադացիայի գագաթնակետը դարձավ 2005 թվի ռեֆեռունդումը որը վերաճեեց Եվրոպայի առաջ հերթական գալոչկա դնելու թատրոնի.... բայց առանց դերասանների
Ինչպես նշեց հանձնաժողովի ներկայացուցիչ Գ. Գևորգյանը, որոշումը պայմանավորված է Հայաստանի հանրային շահի և ազգային անվտանգության շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ:
Տեխնոտրոն տոտալիտարիզմի մասին ֆանտաստիկ գրքերում շատ ենք կարդացել, բայց որ այն կսկսենք արդեն մեր կյանքում տեսնել երևի քչերն էին պատկերացնում: Ամենահետաքրքիրը այն է որ դա կատարվում է ոչ թե Սովետական տիպի պետության կողմից, այլ ազատության ու մարդասիրության լոզունգների տակ:
