Ուխտ Արարատը թողարկել է հատուկ համար նվիրված հայկական հարցերին, բազմաթիվ հետաքրքիր հոդվածներով ու պատմական փաստաթղթերով:
Չկա մի ասպարեզ. քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, պատմական, հոգևոր, մշակութային…, անգամ մարզական, որտեղ ամեն օր և ամեն ժամ չոտնահարվեն հայի և հայության իրավունքները: Եվ չկա դրանց մեջ մի դեպք, որ ենթակա չլինի պատասխանատվության ու պատժի: Պետք է փաստել, սակայն, որ մենք վատ ենք տիրապետում օրենքին, իրավունքի մեխանիզմին, այդ թվում՝ միջազգային..., ավելի ճիշտ կլինի ասել, ընդհանրապես
չենք օգտվում դրանից:....

Պատասխան ahousekeeper-ի հարցախույզին
1. Ապրիլի 24-ին ես կմասնակցեմ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին
Այո մասնակցում եմ: Բայց ավելի շատ ես նախընտրում եմ այդ օրը կտրվել շատ առօրյա ընթացքից ու ևս մի անգամ վերլուծել Ցեղասպանության իմաստը ու խորհուրդը ներկայի ու ապագայի համար:
2. Մենք պետք է հիշենք ցեղասպանության մասին։
Այո, անկասկած:
3. Վաղ թե ուշ ես կպատմեմ իմ երեխաներին ցեղասպանության մասին։
Այո, անպայման: Ես միշտ էլ ձգտում եմ երեխաներին / ապագայում իմ երեխաներին նույնպես / պատմել դա այնպես որպեզսի ոչ սարսափ ներշնչեմ, ոչ ատելություն ու ոչ էլ հուսալքություն, այլ սթափ աշխարհաընկալում այն մասին որ այս աշխարհը կատարյալ չի ու պետք է ձգտել այն լավացնել:
4. Իմ նախնիների մի մասը ծագումով ներկայիս Թուրքիայի տարածքից են։
Այո: Հայրական կողմը գաղթել է 19-րդ դարում Արզրումից: Իսկ մայրական կողմիս ազգականները զոհ են գնացել 1920-ականներին:
5. Ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումն այլ երկրների (ԱՄՆ, Եւրոպա, եւ այլն) կողմից կարեւոր է։
Այո պարտադիր: Բայց իմ համար շատ ավելի կարևոր է Թուրքիայի, Ադրբեջանի ու ինչու չէ Վրաստանի ճանաչումը: Ես նույնիսկ կասեի որ Վրաստանի ճանաչումը իմ համար ավելի կարևոր է, քան եվրոպական երկրների ճանաչումը:
6. Հայկական կողմը պետք է ձգտի նաեւ նյութական եւ/կամ տարածքային փոխհատուցման։
Այո: Նյութական փոխհատուցումը պետք է լինի հայ գաղթականների սերնդներին: Նրանց պետք է տրվի Արևմտյան Հայաստանում անվտանգ ապրելու հնարավորություն ու ինչու չէ նաև ֆինանսական օժանդակություն թուրքական պետության կողմից այդ ամայացած լեռնաշխարհը շենացնելու համար:
7. Ի՞նչ այլ ժողովուրդներ են ենթարկվել ցեղասպանության ներկայիս Թուրքիայի տարածքում
Ցեղասպանվել են նաև ասորիները, հույները, եզդիները, հետագայում հալածանքների են ենթարկվել ու ենթարկվում են քրդերը, զազաները, ալևիները:
8. Ինձ թվում է, ես բավական բան գիտեմ հայերի ցեղասպանության մասին։
Այո գիտեմ բավականին բաներ:
9. Եթե ցանկանում եք այս թեմայով էլի որեւէ բան ավելացնել, խնդրում եմ գրեք այս կետում։
Ես ուզում եմ ավելացնել որ իմ մեջ չկա ատելություն թուրքերի նկատմամբ: Իմ մեջ չկա «զոհի բարդույթ»: Իմ մեջ չկա վրեժխնդրության ծարավ: Իմ մեջ չկա այն ամենը ինչ փորձում են իմ մեջ տեսնել նրանք ովքեր երևի լավ չեն պատկերացնում թե ինչ է կատարվել իրականում: Ես ոչ մեկին չեմ ներում, կամ ես չեմ բարդում մեղքը հենց կոնկրետ մեկի վրա: Ես լավ գիտակցում եմ որ Եղեռնը հնարավոր դարձավ գլոբալ հանգամանքների զարգացման բերումով: Դա կարելի է ասել մարդկային քաղաքակրթության զարգացման հերթական Ճգնաժամի նախանշանն էր: Ճգնաժամ որ շարունակեղ ցնցել ամբողջ աշխահը 20-րդ դարի ընթացքում և որի հանգուցալուծումը դեռ չի երևում: Ես գիտակցում եմ, ու իմ մեջ կա մշտական մղում փոխելու պատմության այս դժնդակ ընթացքը, իհարկե իմ ուժերի ներածին չափով, այլապես ես չեմ տեսնում ապագա ոչ միայն իմ ազգի ու իմ ընտանիքի համար: Այլև ես չեմ տեսնում ապագա քաղաքակրթության համար:

Միջազգային հանրությունը դեմքով է շուռ եկել դեպի հայկական հարցը, համոզված են նախաձեռնության հեղինակները: Առավելագույնը մինչեւ ցեղասպանության 100-րդ տարելիցը միջազգային հանրությունը կճանաչի հայերի ցեղասպանությունը եւ ճնշում կբանեցնի Թուրքիայի վրա, որ նա էլ ճանաչի, համոզված է Անդրանիկ Արշակյանը: Ըստ Արշակյանի, եթե հարցը չլուծվի մինչեւ 2015 թվականը, մենք ստիպված կլինենք սպասել եւս 100 տարի եւ երազել «Հայկական հարցի» լուծման մասին:
Ողջունելով հանդերձ նմանատիպ ցանկացած կազմակերպության ծնունդը, այնուամենայնիվ տխուր է տեսնել որ տարեցտարի, դարեդար հայ քաղաքական միտքը չի կարողանում դուրս գալ իրեն պարտադրած կարծրատիպերից:
Միջազգային հանրությունը չի կարող ու չի էլ ուզում լուծել «հայկական հարցը»: Ուղղակի այսպես կոչված «միջազգային հանրությունը» որի տակ քողարկվում է անգլո-սաքսոնական էլիտան փնտրում է լուծումներ, թե ոնց վերջնականապես իրեն հնազանդեցնի Թուրքիա-Հարավային Կովկաս-Իրանական սարահարթ տարածքը: Եվ այդ գլուխկոտրուկը լուծելու համար պետք է «բացել» Հայկական հանգույցը:
Մենք չենք կարող այս բոլորից օգուտ քղել քանի դեռ մենք չենք լուծել մեր ներքին գաղափարա-հոգեբանական խնդիրները: Հիմա էլ ունենք ազատագված տարածքներ, բայց ի՞նչ ենք անում այնտեղ: