Home

Հրադադարի օրը

  • Nov. 11th, 2007 at 10:08 PM

Այսօր 11-րդ ամսի 11-րդ օրն է: Այս օրը 1918 թվականին կնքվել է Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտը, որտեղ Գերմանիան ընդունեց իր պարտությունը: Հրադադարը ուժի մեջ մտավ Փարիզի ժամանակով ժամը 11-ին:  Ամեն տարի Եվրոպական երկրներում այս օրը նշվում է հատուկ արարողակարգերով:   Կարծիք կա որ երեք 11 թվերի հայտնվելը այդ պատմական իրադարձության մեջ պատահականություն չի այլ  խորհրդապաշտությամբ տոգորված եվրոպական վերնախավերի կնիքն է:  Ինչևէ....
Ի դեպ խորհրդապաշտության հողի վրա խանգարված մի այլ անձնավորություն Հիտլեր անունով, ստիպեց Ֆրանսիային ընդունել իր պարտությունը հենց այն նույն վագոնում որտեղ 18 թվին ստորագրել էր իր պարտությունը: 

Բոլոնիզացում

  • Jun. 21st, 2007 at 1:48 PM
Թե ինչ աստիճանի անկում է ապրել կրթությունը Հայաստանում կարելի է դատել օրինակ այս դեպքով «Տառասխալով մեդալներ »
Թե   ոնց քանդվեց   նախկին համակարգից ժառանգած կրթական համակարգը  մի առանձին թեմա է: Հիմա էլ հայկական կրթական համակարգի վրայով անցնում է «Բոլոնիա» կոչվող մրրիկը որը վերջնականապես տակն ու վրա է անում ամեն ինչ:

Ինչ որ է մի դրական բան կա այս բոլորի մեջ: Ասում են, որ լիակատար բոլոնիզացումից հետո հայկական դիպլոմնեերը արդեն ընդունելի կլինեն եվրոպական կրթական համակարգի կողմից:  Պատկերացնում եք ինչպիսի ապագա է բացվում մեր համալսարանական բիզնեսի համար:  Աշխարհից բազմաթից փողոտ երիտասարդներ կլցվեն Հայաստան որպեսզի ձեռք բերեն երազած միջազգային չափանիշների դիպլոմները: 
Այնպես որ դեռ դժվար է ասել, բոլոնիզացումից ով ավելի շատ կտուժվի Հայաստանը թե Եվրոպան, որին սպառնում է դիպլոմների մի ամբողջ հեղեղ Հայաստանից, Վրաստանից և Ադրբբեջանից:
Եվրախորհրդին անդամակցելուց հետո Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների մակարդակն ավելի է ընկել, ապրիլի 13-ին հայտարարել է ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, տեղեկացնում է ԱՌԿԱ-ն:


Համաձայն եմ Ստեփան Դեմիրճյանի կարծիքի հետ: Եվ պատճառը այդ մակարդակի անկումի շատ պարզ է: Երբ մենք դեռ Եվրախորհրդի անդամ չէինք ընտրակեղծիքների դեմ ընդվզումը ընկալվում էր, հանուն Արդարության ընդվզում: Արդարությունը ինքը վերազգային ու նույնիսկ վերմարդկային գաղափար է, դրա համար էլ մաքուր Արդարության համար պայքարը մոբիլիզացնում էր ժողովրդի լայն շերտերի ու իշխանությունները չէին կարող գնալ բացահայտ կեղծիքների:

Եվրախորհուրդ մտնելուց հետո, ընտրակեղծիքը սկսեց ընկալվել իբրև Եվրոպական արժեքների դեմ ուղղված բան, իսկ արդարությունը իբրև եվրոինտեգրացման խորհրդանիշ: Կատարվեց գաղափարների խեղաթյուրում: Այսինքն ընտրակեղծիքը այլևս չդիտվեց որպես ոտնձգություն արդարության դեմ այլ դարձավ զուտ աշխարհաքաղաքական խաղաքարտ: Պարզ է որ դրանից հետո ժողովուրդը ընդանրապես կորցրեց հետաքրքրությունը այդ բոլորի հանդեպ: Այդ դեգրադացիայի գագաթնակետը դարձավ 2005 թվի ռեֆեռունդումը որը վերաճեեց Եվրոպայի առաջ հերթական գալոչկա դնելու թատրոնի.... բայց  առանց դերասանների

Latest Month

April 2008
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars