Այսպիսով եկանք հասանք նախագահական ընտրություններին:
Մոտավորապես նույն պատկերն է, ինչպես միշտ: Իշխանական մամուլը ներկայացնում է հանդարտ նորմալ ընթացք, իսկ հհշական մամուլը սկսել է ճիշտ ու սխալ խախտումների մի տեղատարափ:
Իրականում կատարվում է, այն ինչ կատարվեց անցյալ խորհրդարանական ընտրություններում
Լիքը փող, ուղղակի ահավոր շատ փողով կփորձվի անցկացնել այս ընտրությունները:
Ընդ որում մարզերում արդեն դա նորմալ է ընկալվում: 5000 դրամ վերցնելը արդեն նույնիսկ համարվում է պարտադիր նախապայման: Այո հենց այդպես:
Վստահ եմ որ մեր լևոնականները և ոչ միայն լևոնականները, այսօր, վաղը պարտություն կրելուց հետո սկսելու են ագրեսիվ կերպով վիրավորել մեր ժողովրդին: Իբր թե այսպիսի ժողովուրդը արժանի է այսպիսի վիճակին և այլն և այլն:
Նախապես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց ովքեր կփորձեն սեփական սխալի մեղքերը բարդել ժողովրդի վրա: Մեղավոր են նրանք ովքեր ժողովրդին քշեցին անկյուն: Ստիպեցին ու ուղղակի պարտադրեցին ընտրություն կատարել ԼՏՊ-ի կամ ՍՍ-ի միջև: Այո հենց այդ մարդիկ են մեղավոր, որ մեր ժողովուրդը փող վերցնելը արդեն սկսեց համարել չարյաց փոքրագույն: Էնքան քարոզեցիք, ընտրել չարյաց փոքրագույն, մի հանցագործ ուժի միջոցով փոխել հակաժողովրդական ռեժիմը, որ դա ստացեք դրա արդյունքները: Ստացեք ժողովրդի գեղեցիկ ապտակը, ու չփորձեք վիրավորել ու նվաստացնել մեր ժողովրդին:
Քշեցիք ժողովրդին առանց ընտրության «Ընտրությունների»: Դե վայելեք պատկերը:
