Գոլոս.ամ-ը գրում է ալյուրի ու հացի թանկացումների մասին:
Չեմ կարծում, որ միայն հետընտրական գործընթացներով է պայմանավորված հացի ու ընդանրապես բուսական ու կենդական ծագումի մյուս ապրանքների թանկացումները:
Հարցը կարծում եմ ունի ինչ որ խորքային կոմպլեկս պատճառներ որոնք ընդհանուր առմամբ բերում են սննդամթերքի թանկացումների Հայաստանում: Բերեմ մի կոնկրետ օրինակ: Հայաստանում աճած կարտոֆիլը բավարարում է ներքին պահանջարկը, այսինքն կախված չի արտաքին շուկաներից ու միջազգային գներից: Նախկինում երբ դոլլարը անցնում էր 500 դրամը պատահել է որ ձմռան համար մեծաքանակ կարտոֆիլը գնել ենք 70-80 դրամով կիլոգրամը: Իսկ անցյալ տարի երբ դոլլարը 400 դրամից էլ ցածր էր, մեծաքանակ կարտոֆիլի մինիմալ գները չէին իջնում 140-150 դրամը: Պարզ հաշվարկը ցույց է տալիս որ գործ ունենք 2 անգամ թանկացման հետ դրամով և եռակի թանկացման հետ դոլլարային գնով:
Եվ սա միայն կարտոֆիլի շուկայում չի այսպես: Բոլոր բոստանային կուլտուրաների գները կտրուկ թանկացել են: Սովորական կանաչին նույնիսկ մի 3 անգամ է թանկացել վերջին մի քանի տարվա ընթացքում: Օրինակ կանաչու թանկացումը ընդանրապես հնարավոր չէ բացատրել ինչ որ արտաքին պատճառներով:
Հետաքրքիր է որ այս հարցերը չեն հետաքրքրում որևէ լուրջ քաղաքական ուժի, իսկ նույնիսկ եթե խոսվում էլ է ապա ինչ որ պարզունակ բացատրություններ են տրվում, թե դա իշխանությունների կազմակերպածն է կամ էլ օլիգարխիկ համակարգի:
Նույնիսկ եթե դա այդպես է ապա միևնույն է անհասկանալի է մնում այն մեխանիզմը որը մի քանի անգամ թանկացրեծ սովորական կանաչին Հայաստանում ....
Կուզենայի իսկապես լսել ձեր կարծիքները