Home

Однако...

  • Jun. 3rd, 2007 at 4:26 PM
Об этом заявил дипломат в отставке, директор института армянских исследований Турции (ASAM) Омер Лютем. По его словам, “урегулирование конфликта может помочь нормализации отношений, но этого недостаточно для открытия границы”. “Турция настаивает, чтобы Армения отказалась от обвинений в Геноциде армян”, - сказал он. 

Почему то я уверен, что после гипотетической сдачи земель турки все таки смогут по накатанной схеме заполучить любую уступку. это всего лишь вопрос времени и ПР-а. Не откроют границу, потребуют отказатся от геноцида и наши власти обяснят народу что так надо, нужно изменить учебники и все такое дабы мы смогли развиватся и все такое... и вдобавок попугают народ тем что не будет евроинтеграции.

Հանուն Գուլյանի, Հանուն Արցախի
Հանուն Հավերժական Հայքի
 

Ես միանում եմ այս հայտարարությանը




ԸՆԴԴԵՄ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ

Ազատագրված տարածքը առևտրի առարկա դարձնելը և այն հանձնելու փորձերը ոչ մի կերպ չեն նպաստում արցախյան հիմնահարցի լուծմանն ու մահացու սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլ ընդհանրապես հայոց պետականության ապագային։ Հայաստանի քաղաքական գործիչները՝ «կառուցողական երկխոսության» ճահճում խրված, հարվածի տակ են դնում հայ ազգի գոյությունը։ Փաստորեն այսօր տեղի է ունենում մի նոր «մյունխենյան համաձայնություն», որ մեզ մղում է դեպի ռազմավարական փակուղի ու նպաստում ԼՂՀ ու Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի սանձազերծմանը։

Այսօր, մայիսի 28-ին, երբ համայն հայությունը տոնում է 1918 թ. առաջին հայկական հանրապետության հռչակման օրը, մենք ուզում ենք հիշեցնել և 1920 թվականին այդ հանրապետության անփառունակ կործանման մասին, որի հետևանքով առանց գեթ մեկ կրակոցի թշնամուն հանձնվեցին Կարսն ու Իգդիրը, Արարատ լեռն ու հին մայրաքաղաք Անին։ Դա հնարավոր դարձավ այն ժամանակվա ղեկավարների անողնաշարության, «կառուցողական զիջումների» ու «դիվանագիտական մանյովրների» շնորհիվ։

Այսօր մենք Հայաստանի ղեկավարությունից ու քաղաքական կուսակցություններից պահանջում ենք դադարեցնել Արցախի ազատագրված տարածքների հանձնման մասին ցանկացած խոսակցությունները։ Մենք պահանջում ենք բացահայտել բանակցությունների բովանդակությունը, համարում ենք անթույլատրելի հայ ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերվող տեղեկատվության թաքցնելը։

Ցանկցած քաղաքական գործիչ կամ պաշտոնյա (անկախ երկրին մատուցած նախկին ծառայություններից), որն այսօր հայտնում է հայոց հողը հանձնելու պատրաստակամության մասին, Հայրենիքի դավաճան է ու իր ժողովրդի բացահայտ թշնամի։

Սալոնիկի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ապրիլի 24-ին հունական այդ քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչների անցկացրած ցույցի ժամանակ թուրքական դրոշն այրելու փաստով: 

Վաղուց էի ուզում գրել թուրքական դրոշը այրելու վերաբերյալ ձևավորվող ավանդույթի վերաբերյալ:  
Համարում եմ մեծամասսամբ այն անիմաստ բան, եթե չասեմ խաբկանքի պես մի բան: Մարդուն թվում է թե ինքը մի կարևոր ծես կատարեց: Ընդ որում կարևորության զգացումը ուժեղանում է այն պատճառով, որ սովորաբար այդպիսի անիմաստ արարքները բուռն քննարկվում են: Իսկ հիմա էլ այդ մարդկանց դեմ քր.գործեր բացելով նրանք դառնում են համարյա թե հերոսներ:  
  Խորհրդանիշները ընդամենը խորհրդանիշներ են այլ ոչ թե բուն Առարկաները կամ Էություննեերը որոնց նրանք խորհրդանշում են: Չինական մի ասացվածք կա: Վայ էն մարդուն, որը Լուսինը կհամարի այն մատը որը ուղղված է դեպի Լուսինը...   
 
 Հայրենասիրական էներգիան թանկ բան է, ափսոս է այն անիմաստությունների վրա վատնելը:
 

«Դրանք մեր պատմական հողերն են, որտեղ ռազմական գործողությունների ընթացքում ստեղծվել է անվտանգության գոտի: Մենք դրանք համարում ենք ազատագրված տարածքներ, որոնք ունեն միայն մեկ գործառույթ` պահպանել անվտանգությունը»,- այսօրվա իր վերջին ասուլիսում հայտարարել է ԼՂՀ բանակի գլխավոր հրամանատար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ

  Հալալ է Օհանյանին: Հաշտվողականության այս ֆոնի վրա դեռ կան իշխանավորներ, որ ասում են պարզ ճշմարտություններ: Այո դրանք մեր պատմական հողերն են: Այո դրանք մեր համար ունեն կենսական անվտանգության նշանակություն: Բայց ես նաև կհավելեի, որ այդ հողերը փոխհատուցում են մեր հայ փախստականների կողմից կրած մեծ նյութական վնասները, և ավելին այդ հողերը պետք է  տրվեն նրանց սեփականաշնորհման վկայականների ձևով: Քանի որ այդ մարդիկ 90-ականների սկզբին կորցնելով ամեն ինչ Ադրբեջանում չստացան իրենց հասանելիք բաժինը սեփականաշնորհման գործընթացի ժամանակ Հայաստանում: 
Պատասխան ahousekeeper-ի հարցախույզին

1. Ապրիլի 24-ին ես կմասնակցեմ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին

Այո մասնակցում եմ: Բայց ավելի շատ ես նախընտրում եմ այդ օրը կտրվել շատ առօրյա ընթացքից ու ևս մի անգամ վերլուծել Ցեղասպանության իմաստը ու խորհուրդը ներկայի ու ապագայի համար:

2. Մենք պետք է հիշենք ցեղասպանության մասին։

Այո, անկասկած: 

3. Վաղ թե ուշ ես կպատմեմ իմ երեխաներին ցեղասպանության մասին։

Այո, անպայման: Ես միշտ էլ ձգտում եմ երեխաներին / ապագայում իմ երեխաներին նույնպես / պատմել դա այնպես որպեզսի ոչ սարսափ ներշնչեմ, ոչ ատելություն ու ոչ էլ հուսալքություն, այլ սթափ աշխարհաընկալում այն մասին որ այս աշխարհը կատարյալ չի ու պետք է ձգտել այն լավացնել:

4. Իմ նախնիների մի մասը ծագումով ներկայիս Թուրքիայի տարածքից են։

Այո: Հայրական կողմը գաղթել է 19-րդ դարում Արզրումից: Իսկ մայրական կողմիս ազգականները զոհ են գնացել 1920-ականներին:

5. Ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումն այլ երկրների (ԱՄՆ, Եւրոպա, եւ այլն) կողմից կարեւոր է։

Այո պարտադիր: Բայց իմ համար շատ ավելի կարևոր է Թուրքիայի, Ադրբեջանի ու ինչու չէ Վրաստանի ճանաչումը: Ես նույնիսկ կասեի որ Վրաստանի ճանաչումը իմ համար ավելի կարևոր է, քան եվրոպական երկրների ճանաչումը:

6. Հայկական կողմը պետք է ձգտի նաեւ նյութական եւ/կամ տարածքային փոխհատուցման։

Այո: Նյութական փոխհատուցումը պետք է լինի հայ գաղթականների սերնդներին: Նրանց պետք է տրվի Արևմտյան Հայաստանում անվտանգ ապրելու հնարավորություն ու ինչու չէ նաև ֆինանսական օժանդակություն թուրքական պետության կողմից այդ ամայացած լեռնաշխարհը շենացնելու համար:

7. Ի՞նչ այլ ժողովուրդներ են ենթարկվել ցեղասպանության ներկայիս Թուրքիայի տարածքում

Ցեղասպանվել են նաև ասորիները, հույները, եզդիները, հետագայում հալածանքների են ենթարկվել ու ենթարկվում են քրդերը, զազաները, ալևիները: 

8. Ինձ թվում է, ես բավական բան գիտեմ հայերի ցեղասպանության մասին։

Այո գիտեմ բավականին բաներ:

9. Եթե ցանկանում եք այս թեմայով էլի որեւէ բան ավելացնել, խնդրում եմ գրեք այս կետում։

Ես ուզում եմ ավելացնել որ իմ մեջ չկա ատելություն թուրքերի նկատմամբ: Իմ մեջ չկա «զոհի բարդույթ»: Իմ մեջ չկա վրեժխնդրության ծարավ: Իմ մեջ չկա այն ամենը ինչ փորձում են իմ մեջ տեսնել նրանք ովքեր երևի լավ չեն պատկերացնում թե ինչ է կատարվել իրականում: Ես ոչ մեկին չեմ ներում, կամ ես չեմ բարդում մեղքը հենց կոնկրետ մեկի վրա: Ես լավ գիտակցում եմ որ Եղեռնը հնարավոր դարձավ գլոբալ հանգամանքների զարգացման բերումով: Դա կարելի է ասել մարդկային քաղաքակրթության զարգացման հերթական Ճգնաժամի նախանշանն էր: Ճգնաժամ որ շարունակեղ ցնցել ամբողջ աշխահը 20-րդ դարի ընթացքում և որի հանգուցալուծումը դեռ չի երևում: Ես գիտակցում եմ, ու իմ մեջ կա մշտական մղում փոխելու պատմության այս դժնդակ ընթացքը, իհարկե իմ ուժերի ներածին չափով, այլապես ես չեմ տեսնում ապագա ոչ միայն իմ ազգի ու իմ ընտանիքի համար: Այլև ես չեմ տեսնում ապագա քաղաքակրթության համար:

Դեպի Արևմտյան Հայաստան

  • Apr. 23rd, 2007 at 6:50 PM
Միջազգային հանրությունը դեմքով է շուռ եկել դեպի հայկական հարցը, համոզված են նախաձեռնության հեղինակները: Առավելագույնը մինչեւ ցեղասպանության 100-րդ տարելիցը միջազգային հանրությունը կճանաչի հայերի ցեղասպանությունը եւ ճնշում կբանեցնի Թուրքիայի վրա, որ նա էլ ճանաչի, համոզված է Անդրանիկ Արշակյանը: Ըստ Արշակյանի, եթե հարցը չլուծվի մինչեւ 2015 թվականը, մենք ստիպված կլինենք սպասել եւս 100 տարի եւ երազել «Հայկական հարցի» լուծման մասին:


Ողջունելով հանդերձ նմանատիպ ցանկացած կազմակերպության ծնունդը, այնուամենայնիվ տխուր է տեսնել որ տարեցտարի, դարեդար հայ քաղաքական միտքը չի կարողանում դուրս գալ իրեն պարտադրած կարծրատիպերից:   
Միջազգային հանրությունը չի կարող ու չի էլ ուզում լուծել «հայկական հարցը»: Ուղղակի այսպես կոչված «միջազգային հանրությունը» որի տակ քողարկվում է անգլո-սաքսոնական էլիտան փնտրում է լուծումներ, թե ոնց վերջնականապես իրեն հնազանդեցնի Թուրքիա-Հարավային Կովկաս-Իրանական սարահարթ տարածքը: Եվ այդ գլուխկոտրուկը լուծելու համար պետք է «բացել» Հայկական հանգույցը: 

Մենք չենք կարող այս բոլորից օգուտ քղել քանի դեռ մենք չենք լուծել մեր ներքին գաղափարա-հոգեբանական խնդիրները:  Հիմա էլ ունենք ազատագված տարածքներ, բայց ի՞նչ ենք անում այնտեղ:

Latest Month

May 2008
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars