Home

Լավատեսական

  • Mar. 3rd, 2008 at 7:00 PM
Ընդհանուր այս ամբողջ բացսականի մեջ մի դրական բան էլ կա: 
Այսօր նայում էի մեր ջահելության էներգիան,  ու ասեմ ձեզ, հսկայական էներգիա պոռթկաց մի քանի ժամվա մեջ:  Այս ջահելությանը որ գաղափարախոսություն տաս, սաղ հարևաններին կկցնեն: Կկզցնեն բոլորին, եվրոկրոտիկներին նույնպես: Ոչ մի արգելք չեն ընդունում: Ոչ Եվրոպա, ոչ Եկեղեցի, ոչ Ռուսաստան, ոչ ԵԱՀԿ ու չգիտեմ ինչ զահրումար:
Այս անգամ ԼՏՊ անունով ստոր սադրիչը, կարողացավ մսխել ջահելության էներգիան ու ուղղորդել սխալ ուղով, բայց կարծում եմ որ դեռ կգան այն ժամանակները երբ այս Հայերը ցույց կտան բոլորին թե իրենք ով ենք մենք իրականում:

Ֆիլմ Տիգրան Մեծի մասին

  • Nov. 8th, 2007 at 8:07 PM
 
 Ապրիլին գրողների միության շենքում տեղի ունեցավ «Տիգրան Մեծ» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
  Այն ժամանակ ֆիլմը դեռ չկար ինտերնետում: Այժմ այն կարելի է արդեն դիտել Masis.tv կայքի այս էջում:  

Ի դեպ Մասիս.տվ-ն ունի իր բլոգը, որին կարող եք ձեր ընկերը դարձնել եթե ուզում եք տեղյակ լինեք կայքում հայտնվող նորանոր ֆիլմերի մասին:  Ծանոթացեք  [info]masistv

«ԲԱՆԿԵՐԸ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԳՑՈՒՄ ՍՏՐԿԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ» 
...
«ով ինչ բերում է մենք ծափ տալով չենք ընդունում» և դա ապացուցելու համար օրինակ բերեց բանկերի գործունեությունը քննադատող իր ելույթը: Նա այն կարծիքին է, որ բանկերը թալանում են մարդկանց, իհարկե, մասնագիտությամբ տնտեսագետ չէ, բայց ասում է, որ «ընկնում ես դրանց ձեռքը 13-ից տոկոսները վերջում հասնում են 20-ի և քեզ գցում են ստրկական կախվածության մեջ»: 

ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը պնդում է, որ գոնե երիտասարդներին պետք է վարկերը տրամադրել ցածր տոկոսներով և դա պետության լուծելիք հարցն է:


Շումերական քաղաքակրթությունը իր անկումից ու վերջնական սեմիտականացումից առաջ ընկել էր ագահ վաշխառու քրմերի ճանկը, որոնք քամում էին ժողովրդին 25-30 տոկոսանոց «վարկերով»: Հետո սկսվեց ընդվզում, ու երկարատև խժդժություն որի արդյունքում Սարգոնը բռնազավթեց իշխանությունը ու առաջի անգամ ստեղծեց տոտալիտար կայսրություն:
 

Լռության Սիմֆոնիա

  • Oct. 10th, 2007 at 7:57 PM


Ահա այսպիսի տխուր նամակ-ահազանգ ստացա էս վերջերս

**************************************************************************************
Լռության Սիմֆոնյան~

Քարերը լռել էին, պապանձվել

Չէին կարող հասկանալ իրենց հետ պատահածը:

Նրանք, որ դարերի ընթացքում ամուր պահպանել են դիքերը հայոց, որոնք զարմացրել են իրենց գեղեցկությամբ հազարավոր աչքեր, հայացքներ~

Որոնք բացել են մարդկանց մտահորիզոնը գեղեցիկի մասին, որոնք իր մեջ են առել ժողովրդի ուրախությունը, ցավը, գաղտնիքները ու միշտ կանգուն հավատարիմ պահապան եղել, ընկեր մեր ժողորդի`

Հիմա գազանաբար ոչնչացվում են, ավիրվում եմ հենց իր զավակների ձեռքով:

Ով արմատախիլ արեց քո բարոյականությունը? Իմ հայ ժողովուրդ, ով կուրացրեց քո դեպի անհունը նայող աչքերը, ով քեզ ստիպեց քո իսկ ձեռքերով վերացնես Քո արժեքները` ինքդ քեզ....

Խլացել է խիղճդ

Երեկ գազանաբար ոչնչացվում էին Գառնիի Քարերի սիմֆոնյանի բավականին մեծ հատված: Անցյալ տարի կարծես թե կասեցվեցին այդ «աշխատանքները» , բայց ամայության մատնված այդ գեղատեսիլ տարածքը նորից ձրիակերների աչքին ընկավ: Բնության կողմից մշակված հղկված բազալտե վեցանկյուն քարերը գայթակղեցին Դղյակների տերերին: «Կառուցման» նպատակներով երկաթե ձողերով ջարդում էին և առանձնացնում պիտանի բեկորները և հանձնում համապատասխան պատվիրատուներին:

Նրանք վախեցան անուններ նշել անգամ դեմքերը շրջեցին տեսախցիկից:

Այդ մեղսագործությունը շուտով Ներդաշնակությունից կհանի բնության ողջ համակարգը և ևս մեկ աղետ կթակի մեր բազալտե դռները....


ՈՒՄ ԴԻՄԵԼ ??????????????????
Իմ սիրած բանաստեղծություններից մեկը
հեղինակ Վահան Տերյան
խոսք ուղղված ամեն տեսակ դե Վալների

***********************

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին։

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս -
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես։

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա՛
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա։

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ։

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք։

Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ։

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ։

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար։

Եգիպտական բուրգերը պոշի կըդառնան,
Արևի պես, երկի՛ր իմ, կըվառվես վառման։

Որպես Փյունի կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր։

Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնի՛ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն։
Նախորդ գրառումում դրել էի ՀՍՍՀ-ի 1927 թվականի քարտեզը:
Նույն կայքում գտա մի հետաքրքիր հոդված որտեղ պարզաբանվում է, այն գործընթացների մանրամասները որոնց արդյունքում փոխվեցին ՀՍՍՀ-ի սահմանները:


ՀՍՍՀ - 1927

  • Sep. 28th, 2007 at 2:44 PM
Համացանցում գտա Հայաստանի Սովետական Հանրապետության քարտեզը 1927 թվի սահմաններով: Բավականին հետաքրքիր բան է, ու մտորելու տեղիք է տալիս:
Հատկապես նայեք Արծվաշենի մասին, ԼՂ վարչական սահմաններին ու դրանց մոտիկությունը Հայաստանին, նաև թուրք-պարսկական սահմանը արարատյան դաշտի մասում:  
 Ակնհայտ է, որ այսպես կոչված տարածքային ամբողջականություն հասկացությունը, որով սիրում են պաշտպանվել ադրբեջանցիները շատ հարաբերական հասկացություն է: 

ՀՍՍՀ - 1927
Հուլիսի 3-ին, ժամը 03.00-ից 04.00-ն Լոռու մարզի տարածքում տեղացած կարկուտը մեծ վնաս է պատճառել Սպիտակի տարածաշրջանի Ծաղկաբեր, Մեծ Պառնի, Շիրակամուտ, Գեղասար, Շենավան, Սարահարթ, Գոգարան, Արեւաշող գյուղերի եւ Ստեփանավանի տարածաշրջանի Հոբարձ, Կուրթան, Պուշկինո, Գարգառ, Վարդաբլուր եւ Գյուլագարակ գյուղերի կարտոֆիլի, հացահատիկի եւ պտուղ-բանջարեղենի ցանքատարածքներին:

  Մինչ Երևանի կենտրոնում շարունակվում են գիշերային խրախճանքները, մինչ միլլիոներ են հատկացվում նոր ճանապարհներ կառուցելու համար, որոնց կարիքը զգացվեց միայն այն պատճառով որովհետև էլիտարները որոշեցին ապրել 1 կմք տարածքի վրա:  Մինչ Հայ ազգի մտավոր ներուժը վիրտուալ աշխարհներում վիրտուալ պայքարներում տանում է վիրտուալ հաղթանակներ ու պարտություններ այդ պահին Իրական աշխարհում, Բնությունը անողոք հարվածներ է հասցնում մոլորված ու անտեր հայ գյուղացիությանը:  Այս «ճակատամարտներում» գրանցվում են իրական պարտություններ: Այս ճակատամարտներում վնասները իրական են, ու վնասները զգալու են բոլորը ( ինչպես օրինակ հիմա 500 դրամանոց ծիրան ուտելով ), այս ճակատներում գրանցվում են իրական նահանջներ, որովհետև մարդիկ լքում են հողը, որը այլևս իրենց չի պահում: Այս ճակատներում կրած պարտությունները անդառնալի են: 
 Հույսեր կապել որ այս Սահմանափակ Պատասխանատվության Պետությունը մի օր վերջապես կսկսի զբաղվել իր պարտավորություններով ու կհատկացնի մի քանի միլլոն դոլլար հակակարկտային համակարգ ստեղծելու վրա անհույս գործ է: Լիբերալիզմի ( որը իրականում կազմված է էգոիզմ+նյութապաշտություն+անպատասխանատվություն ) ցեցը հիմնավորապես վերացրել է վերնախավի մոտ առողջ մտածելակերպի վերջին նշույլները:  

 

ՄԱՀ-ի խորհուրդները

  • Jul. 4th, 2007 at 1:01 PM
Հայաստանում բնական գազի սպառողական գնի կտրուկ աճից խուսափելու համար անհրաժեշտ է աստիճանաբար կրճատել սուբսիդավորումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Մարթա Կաստելո-Բրանկոն:

Նորմալ լեզվով ասած գազի գնի կտրուկ աճից խուսափելու համար պետք է հենց այսօրվանից սկսել բարձրացնել գները:  Ինչ խոսք հզոր տրամաբանություն է: Կարծում եմ մեր կառավարությունը սիրում է այսպիսի տրամաբանություններ ու շուտով հավանական է, որ կհետևի ՄԱՀ-ի խորհուրդներին: Հետաքրքիր է, որ Ռուսաստանի հետ պայմանագրով գազի գինը չի փոխվելու մինչև 2009 թվականը, բայց դե ՄԱՀ-ին ըստ երևույթին շատ է մտահոգում այն փաստը, որ ինչ որ մեկը աշխարհում դեռ էժան գազ ունի ու պետք է օր առաջ նրան զրկել նման հնարավորությունից:
 Ի դեպ այսպես կոչված «սուբսիդավորում» տերմինը այս դեպքում տեղին չէ: Ոչ մի սուբսիդավորում էլ չկա պետության կողմից, այսինքն դրամական ներդրումներ: Էժան գազի համար Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել մի շարք օբյեկտներ: Այսինքն եթե նույնիսկ վաղը գազի գինը բարձրացվի ապա պետությանը դա ոչ մի լրացուցիչ եկամուտ չի բերի, որովհետև հավելյալ եկամուտը ուղիղ կգնա Հայռուսգազարդ / այսինքն ռուսական ընկերություն / իսկ այնտեղից էլ ուղիղ կերպով Գազպրոմ:  Կստացվի որ Գազպրոմը կշահի կրկնակի:
  Թե ինչու է իրականում ՄԱՀ-ը պաշտպանում Գազպրոմի շահերը դժվար է ասել, ինձ ուղղակի հետաքրքիր է թե մինչև երբ մենք պետք է ապրենք նրանց խորհուրդներով:  Այսքան ժամանակ, ո՞ր մի երկիրը օգուտ տեսավ այդ խորհուրդներից, որ մենք տեսնենք: Չնայած որ ՄԱՀ-ը իբր պայքարում է գնաճի դեմ, բայց ես միայն գնաճ եմ տեսնում իմ շուրջ բոլորը, ուրիշ ոչինչ:

հ.գ.  անկախացումից հետո, IMF-ը թարգմանվեց ՄԱՀ, Միջազգային Արժութային Հիմնադրամ: Բայց հետո հասկացան որ լավ բան չի ստացվել ու դարձրեցին ԱՄՀ որը հայերեն չի: Այնպես որ ես կարծում եմ պետք է օգտագործել ՄԱՀ հապավումը:

Բոլոնիզացում

  • Jun. 21st, 2007 at 1:48 PM
Թե ինչ աստիճանի անկում է ապրել կրթությունը Հայաստանում կարելի է դատել օրինակ այս դեպքով «Տառասխալով մեդալներ »
Թե   ոնց քանդվեց   նախկին համակարգից ժառանգած կրթական համակարգը  մի առանձին թեմա է: Հիմա էլ հայկական կրթական համակարգի վրայով անցնում է «Բոլոնիա» կոչվող մրրիկը որը վերջնականապես տակն ու վրա է անում ամեն ինչ:

Ինչ որ է մի դրական բան կա այս բոլորի մեջ: Ասում են, որ լիակատար բոլոնիզացումից հետո հայկական դիպլոմնեերը արդեն ընդունելի կլինեն եվրոպական կրթական համակարգի կողմից:  Պատկերացնում եք ինչպիսի ապագա է բացվում մեր համալսարանական բիզնեսի համար:  Աշխարհից բազմաթից փողոտ երիտասարդներ կլցվեն Հայաստան որպեսզի ձեռք բերեն երազած միջազգային չափանիշների դիպլոմները: 
Այնպես որ դեռ դժվար է ասել, բոլոնիզացումից ով ավելի շատ կտուժվի Հայաստանը թե Եվրոպան, որին սպառնում է դիպլոմների մի ամբողջ հեղեղ Հայաստանից, Վրաստանից և Ադրբբեջանից:
Խրախճանք ժանտախտի ժամանակ շարունակվում է
Փաստորեն մի ֆոնտանի վրա հատկացված գումարներով Հայաստանում հնարավոր է օրինակ ոտքի կանգնեցնել Հնեաբանությունը, որը այսօր գրոշներ է ստանում պետությունից, կամ ասենք թվայնացնել Մատենադարանի ձեռագրերը որպեսզի դրանք չհայտնվեն ինչ որ կասկածելի ամերիկյան կազմապերպությունների ձեռքին:  

Թանկացումներ

  • Jun. 12th, 2007 at 12:48 PM
Գոլոս.ամ-ը գրում է ալյուրի ու հացի թանկացումների մասին:

Չեմ կարծում, որ միայն հետընտրական գործընթացներով է պայմանավորված հացի ու ընդանրապես բուսական ու կենդական ծագումի մյուս ապրանքների թանկացումները:

Հարցը կարծում եմ ունի ինչ որ խորքային կոմպլեկս պատճառներ որոնք ընդհանուր առմամբ բերում են սննդամթերքի թանկացումների Հայաստանում: Բերեմ մի կոնկրետ օրինակ:  Հայաստանում աճած կարտոֆիլը բավարարում է ներքին պահանջարկը, այսինքն կախված չի արտաքին շուկաներից ու միջազգային գներից: Նախկինում երբ դոլլարը անցնում էր 500 դրամը պատահել է որ ձմռան համար մեծաքանակ կարտոֆիլը գնել ենք 70-80 դրամով կիլոգրամը: Իսկ անցյալ տարի երբ դոլլարը 400 դրամից էլ ցածր էր, մեծաքանակ կարտոֆիլի մինիմալ գները չէին իջնում 140-150 դրամը: Պարզ հաշվարկը ցույց է տալիս որ գործ ունենք 2 անգամ թանկացման հետ դրամով և եռակի թանկացման հետ դոլլարային գնով:

Եվ սա միայն կարտոֆիլի շուկայում չի այսպես: Բոլոր բոստանային կուլտուրաների գները կտրուկ թանկացել են: Սովորական կանաչին նույնիսկ մի 3 անգամ է թանկացել վերջին մի քանի տարվա ընթացքում: Օրինակ կանաչու թանկացումը ընդանրապես հնարավոր չէ բացատրել ինչ որ արտաքին պատճառներով:

Հետաքրքիր է որ այս հարցերը չեն հետաքրքրում որևէ լուրջ քաղաքական ուժի, իսկ նույնիսկ եթե խոսվում էլ է ապա ինչ որ պարզունակ բացատրություններ են տրվում, թե դա իշխանությունների կազմակերպածն է կամ էլ օլիգարխիկ համակարգի:  
Նույնիսկ եթե դա այդպես է ապա միևնույն է անհասկանալի է մնում այն մեխանիզմը որը մի քանի անգամ թանկացրեծ սովորական կանաչին Հայաստանում ....

Կուզենայի իսկապես լսել ձեր կարծիքները
Սա իհարկե ahousekeeper-ի ասած դիսսերտացիան չի, բայց դե կարծում եմ հիմնավոր փաստարկված աշխատանք է:

Ուղղակի մեջբերեմ մի հատված այս աշխատությունից..

Ուսումնասիրելով խաղաղապահության նորագույն պատմության μազմաթիվ դրվագներ, սույն փաստաթղթի հեղինակները չգտան և ոչ մի դեպք, երբ միջազգային մանդատով խաղաղապահները լուրջ դիմադրություն ցույց տված լինեն այն զինված խմμավորումներին, որոնցից պարտավոր էին պաշտպանել խաղաղ բնակչությանը: Անգամ ՄԱԿ-ի հաշվետու զեկույցներում ընդունվում է այդ փաստը: Այդպիսի զեկույցներից (2001 թ.) մեկի հեղինակ, ալժիրցի Լախդար Բրահիմին խոստովանում է, որ ՄԱԿ-ի խաղաղարար գործողությունների անհաջողությունները կրում են շարունակական և համակարգային բնույթ [4]: Չկա որևէ նախանշան, որ ապագայում այս իրավիճակը կփոխվի:

Մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են

Однако...

  • Jun. 3rd, 2007 at 4:26 PM
Об этом заявил дипломат в отставке, директор института армянских исследований Турции (ASAM) Омер Лютем. По его словам, “урегулирование конфликта может помочь нормализации отношений, но этого недостаточно для открытия границы”. “Турция настаивает, чтобы Армения отказалась от обвинений в Геноциде армян”, - сказал он. 

Почему то я уверен, что после гипотетической сдачи земель турки все таки смогут по накатанной схеме заполучить любую уступку. это всего лишь вопрос времени и ПР-а. Не откроют границу, потребуют отказатся от геноцида и наши власти обяснят народу что так надо, нужно изменить учебники и все такое дабы мы смогли развиватся и все такое... и вдобавок попугают народ тем что не будет евроинтеграции.

Թանկացումներ

  • Jun. 1st, 2007 at 5:50 PM
Այսօր առավոտյան հաց գնելիս պարզվեց որ այն թանկացել է 10 դրամով:
Իսկ ավելի շուտ նման տեղեկություն ստացել էի նաև Գյումրիից:
Սա էլ երևի ընտրական սիստեմի վնասակար էֆֆեկտներն են:

Հանուն Գուլյանի, Հանուն Արցախի
Հանուն Հավերժական Հայքի
 

Ես միանում եմ այս հայտարարությանը




ԸՆԴԴԵՄ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ

Ազատագրված տարածքը առևտրի առարկա դարձնելը և այն հանձնելու փորձերը ոչ մի կերպ չեն նպաստում արցախյան հիմնահարցի լուծմանն ու մահացու սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլ ընդհանրապես հայոց պետականության ապագային։ Հայաստանի քաղաքական գործիչները՝ «կառուցողական երկխոսության» ճահճում խրված, հարվածի տակ են դնում հայ ազգի գոյությունը։ Փաստորեն այսօր տեղի է ունենում մի նոր «մյունխենյան համաձայնություն», որ մեզ մղում է դեպի ռազմավարական փակուղի ու նպաստում ԼՂՀ ու Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի սանձազերծմանը։

Այսօր, մայիսի 28-ին, երբ համայն հայությունը տոնում է 1918 թ. առաջին հայկական հանրապետության հռչակման օրը, մենք ուզում ենք հիշեցնել և 1920 թվականին այդ հանրապետության անփառունակ կործանման մասին, որի հետևանքով առանց գեթ մեկ կրակոցի թշնամուն հանձնվեցին Կարսն ու Իգդիրը, Արարատ լեռն ու հին մայրաքաղաք Անին։ Դա հնարավոր դարձավ այն ժամանակվա ղեկավարների անողնաշարության, «կառուցողական զիջումների» ու «դիվանագիտական մանյովրների» շնորհիվ։

Այսօր մենք Հայաստանի ղեկավարությունից ու քաղաքական կուսակցություններից պահանջում ենք դադարեցնել Արցախի ազատագրված տարածքների հանձնման մասին ցանկացած խոսակցությունները։ Մենք պահանջում ենք բացահայտել բանակցությունների բովանդակությունը, համարում ենք անթույլատրելի հայ ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերվող տեղեկատվության թաքցնելը։

Ցանկցած քաղաքական գործիչ կամ պաշտոնյա (անկախ երկրին մատուցած նախկին ծառայություններից), որն այսօր հայտնում է հայոց հողը հանձնելու պատրաստակամության մասին, Հայրենիքի դավաճան է ու իր ժողովրդի բացահայտ թշնամի։

Սալոնիկի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ապրիլի 24-ին հունական այդ քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչների անցկացրած ցույցի ժամանակ թուրքական դրոշն այրելու փաստով: 

Վաղուց էի ուզում գրել թուրքական դրոշը այրելու վերաբերյալ ձևավորվող ավանդույթի վերաբերյալ:  
Համարում եմ մեծամասսամբ այն անիմաստ բան, եթե չասեմ խաբկանքի պես մի բան: Մարդուն թվում է թե ինքը մի կարևոր ծես կատարեց: Ընդ որում կարևորության զգացումը ուժեղանում է այն պատճառով, որ սովորաբար այդպիսի անիմաստ արարքները բուռն քննարկվում են: Իսկ հիմա էլ այդ մարդկանց դեմ քր.գործեր բացելով նրանք դառնում են համարյա թե հերոսներ:  
  Խորհրդանիշները ընդամենը խորհրդանիշներ են այլ ոչ թե բուն Առարկաները կամ Էություննեերը որոնց նրանք խորհրդանշում են: Չինական մի ասացվածք կա: Վայ էն մարդուն, որը Լուսինը կհամարի այն մատը որը ուղղված է դեպի Լուսինը...   
 
 Հայրենասիրական էներգիան թանկ բան է, ափսոս է այն անիմաստությունների վրա վատնելը:
 

Վերջերս ԵՊՀ-ում կազմակերպվել էր գիտաժողով-քննարկում նվիրված ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգին:

Ժողովում ելույթ է ունեցել «
Արարատ» ռազմագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը, որը բազմաթիվ փաստարկների միջոցով ցույց է տվել այս փաստաթղթի մեղմ ասած անիմաստությունը այս տեսքով, քանի որ այնտեղ ամեն ինչ լղոզած է, չի հստակեցվում դիրքը ցեղասպանության մասին, մեր ազատագրված հողերի մասին, Ջավախքի, Շահումյանի, Նախիջևանի և Հայկական հարցի մասին ընդանրապես:  Փաստորեն այն լուրջ վերանայման կարիք ունի:

Ավելի մանրամասն այս մասին կարող եք կարդալ այս հղումներով
Ազգ  
Ռեգնում
Ռեգնում 2

Փոխարենը ռազմավարության հայեցակարգի պաշտպանության դիրքերից խոսացող Վիգեն Սարգսյանը նույնիսկ չի էլ փորձել հիմնավոր կերպով բացատրել թե ի վերջո ինչ են մտադիր անել ազատագրված տարածքների հետ, և մեղադրել է դրանում ժողովրդին թե իբր չի ուզում այնտեղ բնակվել: Մեկնաբանությունները ինձ թվում է ավելորդ են:

Ինչ որ է, այս թեման բացելու համար առիթ հանդիսացավ ԵՊՀ-ի կայքի այս հաղորդագրությունը:  Ինչպես տեսնում ենք սովետական լավագույն ավանդույթներով լուսաբանվել է ՀՀ անվտանգության հայեցակարգի փառապանծ հաղթարշավը մտավորական լայն խավերի շրջանակներում: Ոչ մի խոսք ջախջախիչ քննադատությունների մասին:

Վեոլիայի մասին

  • May. 15th, 2007 at 11:24 PM
Մի քանի խոսք «Վեոլիա» կազմակերպության մասին որը կոնցեսիոն կառավարումով կազմակերպում է ջրամատակարարումը Երևանում:

Այս ընկերությունը զբաղվում է ջրամատակարարման ծառայություններով ավելի քան 50 երկներում :
Նրա տարեկան շրջանառությունը անցնում է 9 միլլիարդ եվրոն / 12 միլլիարդ դոլլարից ավել /
Ունի ավելի քան 70.000 աշխատողներ:

Այսինք այս ընկերությունը իր տնտեսական հնարավորություններով գերազանցում է Հայաստանի ամբողջ ՀՆԱ-ն մի քանի անգամ, գերազանցում է ՀՀ տարեկան բյուջեն տաս անգամ, իսկ նրա վճարած աշխատավարձային ֆոնդը հաստատ անցնում է ՀՀ-ում աշխատող քաղաքացիների աշխատավարձային ֆոնդը:
Եվ այս մասշտաբի կազմակերպությունը պահանջում է բարձրացնել ջրի վարձը Հայաստանում, որպեսզի կարողանա իր ասելով մոդեռնիզացնել Երևանի ջրամատակարարման որակը:  

Սկսվեց...

  • May. 15th, 2007 at 3:31 PM
Այսպիսով ընտրություն կոչվող «տոնավաճառը» ավարտվեց, սկսվեց շահույթների գանձման ու «վերևներին» ( միջազգային կորպորացիաներ ) հախեր տալու ժամանակը :
Շուտով կթանկանա ջուրը...

Այսպիսով Համակարգը էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը Հայքում, և հիմա կարող է ավելի մեծ արագությամբ քամել հայ ազգի կենսական էներգիան:
Ի դեպ մեր զլմները ու  ամբողջ քաղաքական դաշտը մեզ անընդհատ խաբում են, թե հիմնական պարազիտները դրանք օլիգարխներն են: Իրականում հիմնական պարազիտները, որոնք ահավոր մեծ չափերով են հյուծում ժողովրդին, դրանք բնավ էլ օլիգարխները չեն:
Դրանք բնական մենաշնորհներն են, բանկային համակարգը և իհարկե պետական համակարգը իր զարհուրելի հարկային մեխանիզմով:   Իսկ օլիգարխներ կոչված բոբոն, ընդամենը ժողովրդին շեղելու ձև է:

Latest Month

May 2008
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars