Home

Apr. 6th, 2007

  • 8:54 PM

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԸ` ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Այսօր Գրողների միությունում «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը» ֆիլմի շնորհանդեսն էր: Գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմը նվիրվում է հայոց արքայի գահակալության 2100 ամյակին: Սա Տիգրան Մեծի մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է, որի համահեղինակներն են Ճարտարագիտության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, ԵՊՀ պրոֆեսոր Հայկ Հակոբյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Արտակ Մովսիսյանը և Ռազմական ինստիտուտի դասախոս Սուրեն Մարտիկյանը:

Ըստ ֆիլմի համահեղինակների, 52 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմի նպատակն է քարոզել ազգային արժեքները: Կրթության և գիտության նախարարությունը «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը» ֆիլմը երաշխավորել է որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ: Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի ուսումնական հաստատություններում: Ֆիլմի ռեժիսորը Վահե Սուքիասյանն է, իսկ ամերիկահայ Ջո և Նունե Յարալյանները հովանավորել են նկարահանումները:



Հիանալի ֆիլմ: Բավականին մեծ դրական լիցքեր ստացա:
Չնայած այն բանին որ ես ինձ պատմության գիտակ եմ համարում, միևնույն է նորություններ իմացա: 
Եվս մի անգամ համոզվեցի, որ Հայ ազգը հեշտ կոտրվող ազգերից չի, կամ կարելի ասել չկոտրվող ազգ է: Դահլիճը լեփ լեցուն էր, ու բավականին շատ երիտասարդություն կար:  
Հետաքրքիր էր հետևի շարքում նստած երիտասարդ աղջիկների արձագանքը երբ նրանք իմացան, որ Տիգրան Մեծի գահակալության ժամանակ երկնքում հայտնվել է Հալլեյի գիսաստղը, որը ճակատագրի բերումով հայտնվել է նաև Արցախյան գոյամարտի ժամանակ:  Աղջիկներից մեկը բարձրաձայն խոստովանեց որ փշաքաղվեց այս տեղեկատվությունից: Փաստորեն կարելի է հին պատմության միջոցով էլ մտնել երիտասարդության հոգիները եթե այն ճիշտ ու նորովի ներկայացվի:

Latest Month

May 2008
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Tags

Page Summary

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars