Home
Հիշում եք 2007-ի նոյեմբերի վերջի օրերը, երբ դոլլարը կտրուկ ընկավ:
Այն ժամանակ շատերը կարծիք հայտնեցին որ դա կազմակերպված էր:
ԿԲ-ն հաստատեց դա իր զեկուցով:
Կարդալ այստեղ
http://www.cba.am/armpress/pr100308_2.doc

Իհարկե կոնկրետ անուններ չեն տրվում, բայց կան բանկերի անուններ, որոնք ակտիվ մասնակցել են այդ կազմակերպված դիվերսիային, որտեղ ըստ պաշտոնական տվյալների «անհայտացել» է մոտ 3 միլլիոն դոլլար:
Հիմա հետաքրքիր է գործը կհասնի դատարան թե ոչ:

Վարկակերները

  • Dec. 5th, 2007 at 2:05 PM
Բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերը փորձում է անհաջող բախել Հայաստանի եւ Համաշխարհային բանկի ղեկավարության դռները, ասելով, թե Երեւանի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ Համաշխարհային բանկի 30 միլիոն դոլար վարկային ծրագիրն իրականացվել է չարաշահումներով: Նրան, ինչպես եւ սպասելի էր, ոչ ոք չի լսում թե Հայաստանի կառավարությունում, թե Համաշխարհային բանկում: Թասկերն ասում է, որ չարաշահումներին անգամ մասնակից է եղել Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի նախկին ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Նա աչք է փակել որոշ հանգամանքների վրա, որոնք դեմ են եղել Համաշխարհային բանկի սահմանած կարգին եւ պարունակել են կոռուպցիոն ռիսկ:
Աղբյուր. Լրագիր.ամ

Կոռուպցիայից շատ են խոսում, ընդ որում կոռուպցիա ասելով մարդիկ հաճախ պատկերացնում են, թաղային չինովնիկի, միլիցիոների, բուհական համակարգ և այլ կենցաղային ոլորտներ, որտեղ իհարկե կա կոռուպցիա, բայց որի ծավալները անհամեմատելի են այն կոռուպցիայի հետ որ տիրում է միջազգային կառույցների հետ ֆինանսական հարաբերությունների մեջ մտնող պետական ու ոչ պետական այրերի շրջանակներում: Այնտեղ խոսքը գնում է տասնյակ միլլիոնների մասին, որոնք ի վերջո փակելու են մենք, քանի որ բոլոր այդ կերած ու լափած վարկերը փակելու ենք ՄԵՆՔ: 

Դրամ-Դոլլար

  • Dec. 1st, 2007 at 11:47 AM

Վերջին տվյալներով հոկտեմբերին ԿԲ-ի արտաքին պահուստները հասել են 1,366 միլլիարդ դոլլարի: (www.cba.am )

Հունիսի տվյալներով Հայաստանի արտաքին ու ներքին ամբողջական պետական պարտքը կազմում է 490 միլլիարդ դրամ, որը հունիսյան կուրսով հավասար է մոտ 1,350 միլլիարդ դոլլարի: 


Միայն վերջի շաբաթվա դոլլարայի հոսքը այնքան է որ ԿԲ-ն ստիպված է գնել օրեկան մոտ 10 միլլիոն դոլլար շուկայից որպեսզի դրամի արժեքը կայունացնի:

Բայց չնայած այս բոլորին ՀՀ-ն շարունակում է  միջազգային կառույցներից պարտքեր վերցնել:

 

ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը ավարտեց Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշների հինգերորդ դիտարկումը Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի եռամյա ծրագրի ներքո: Գործադիր խորհուրդը նաեւ բավարարեց հարկերի հայտարարագրման գծով 2007 թ. դեկտեմբերի վերջի համար կառուցվածքային չափանիշի փոփոխության մասին խնդրագիրը: Դիտարկման ավարտը թույլ է տալիս պայմանագրի շրջանակներում Հայաստանին տրամադրել եւս 3.28 միլիոն ՍԴՌ (շուրջ 5.2 միլիոն դոլար): Արդյունքում ծրագրի ընդհանուր հատկացումը կկազմի 19.68 միլիոն ՍԴՌ (շուրջ 31.4 միլիոն դոլար): a1plus.am

Հայաստանում և դրսում տնտեսագետների ու քաղաքական գործիչների մի հոծ զանգված կա որոնց համար, հայ ժողովրդին բլոկադայով «բռնաբարելը» դարձել է մի տեսակ մտավոր հոբբի: Ամեն անցող դարձող իր պարտքն է համարում հիշեցնել ու վախեցնել ժողովրդին բլոկադայով, ասելով թե քանի բլոկադան չի վերացել ապա լավ չեք ապրի, այնպես որ արեք այնպես, որ բլոկադան չլինի: Դե իսկ ինչ է հասկացվում դրա տողատակում բոլորս գիտենք:
Սա որպես նախաբան, իսկ հիմա բուն թեման: Վերջերս մեծ շուքով նշվեց Տեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի բացման արարողությունը:  Նշվեց որ այն հսկայական եկամուտներ կբերի պետբյուջե, կստեղծի հազարից ավել աշխատատեղեր ու կարճ ասած ամեն ինչ լավ կլինի: Նոր անտառ էլ կտնկեն հնի փոխարեն:
Տեղուտի մասին շատ գրեցին ու դեռ կգրեն, բայց բոլորի աչքից վրիպեց մի կարևոր բան: Այդ ոնց է պատահում, որ բլոկադայի մեջ գտնվող երկրում հանկարծ շահավետ դարձավ մի հանքավայրի շահագործումը, որտեղից արտահանվելու է միմիայն հում չհարստացրած հանքանյութ:  Այսինքն երբ պետք է շահագործել ժողովրդի հարստությունը՝ հանքերը ապա այստեղ բլոկադան չի խանգարում, չնայած որ հանքանյութ արտահանելը դա շատ թանկ է տրանսպորտի տեսակետից:  Բայց երբ հանկարծ խոսակցությունը սկսում է գնալ թեթև ու ծանր արդյունաբերության մասին, որտեղ կարտադրվի ու կարտահանվի պատրաստի արտադրանք, հանկարծ պարզվում է, որ արդյունաբերություն հնարավոր չի զարգացնել քանի որ բլոկադան խանգարում է:  
Եվ Տեղուտը միակ դեպքը չէ: Կարելի է էլի նման օրինակներ գտնել: Ուղղակի մեր տնտեսա-քաղաքական վերնախավի համար ( լինեն դրանք իշխանամետ, հհշածին, թե գրանտակեր էական չի ) բլոկադան դարձել է հարմար պատրվակ որով սքողվում է երկրում վարվող սխալ, ես կասեի նույնիսկ հակաժողովրդական տնտեսական քաղաքականությունը, որի պատճառով մեր երկրի բնակչությունը լավ չի ապրում ու դեռ մոտ ապագայում էլ չի ապրի, չնայած ՀՆԱ-ի աճին:
Դրանց կանդրադառնամ մի ուրիշ անգամ ....

ՄԱՀ-ի խորհուրդները

  • Jul. 4th, 2007 at 1:01 PM
Հայաստանում բնական գազի սպառողական գնի կտրուկ աճից խուսափելու համար անհրաժեշտ է աստիճանաբար կրճատել սուբսիդավորումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Մարթա Կաստելո-Բրանկոն:

Նորմալ լեզվով ասած գազի գնի կտրուկ աճից խուսափելու համար պետք է հենց այսօրվանից սկսել բարձրացնել գները:  Ինչ խոսք հզոր տրամաբանություն է: Կարծում եմ մեր կառավարությունը սիրում է այսպիսի տրամաբանություններ ու շուտով հավանական է, որ կհետևի ՄԱՀ-ի խորհուրդներին: Հետաքրքիր է, որ Ռուսաստանի հետ պայմանագրով գազի գինը չի փոխվելու մինչև 2009 թվականը, բայց դե ՄԱՀ-ին ըստ երևույթին շատ է մտահոգում այն փաստը, որ ինչ որ մեկը աշխարհում դեռ էժան գազ ունի ու պետք է օր առաջ նրան զրկել նման հնարավորությունից:
 Ի դեպ այսպես կոչված «սուբսիդավորում» տերմինը այս դեպքում տեղին չէ: Ոչ մի սուբսիդավորում էլ չկա պետության կողմից, այսինքն դրամական ներդրումներ: Էժան գազի համար Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել մի շարք օբյեկտներ: Այսինքն եթե նույնիսկ վաղը գազի գինը բարձրացվի ապա պետությանը դա ոչ մի լրացուցիչ եկամուտ չի բերի, որովհետև հավելյալ եկամուտը ուղիղ կգնա Հայռուսգազարդ / այսինքն ռուսական ընկերություն / իսկ այնտեղից էլ ուղիղ կերպով Գազպրոմ:  Կստացվի որ Գազպրոմը կշահի կրկնակի:
  Թե ինչու է իրականում ՄԱՀ-ը պաշտպանում Գազպրոմի շահերը դժվար է ասել, ինձ ուղղակի հետաքրքիր է թե մինչև երբ մենք պետք է ապրենք նրանց խորհուրդներով:  Այսքան ժամանակ, ո՞ր մի երկիրը օգուտ տեսավ այդ խորհուրդներից, որ մենք տեսնենք: Չնայած որ ՄԱՀ-ը իբր պայքարում է գնաճի դեմ, բայց ես միայն գնաճ եմ տեսնում իմ շուրջ բոլորը, ուրիշ ոչինչ:

հ.գ.  անկախացումից հետո, IMF-ը թարգմանվեց ՄԱՀ, Միջազգային Արժութային Հիմնադրամ: Բայց հետո հասկացան որ լավ բան չի ստացվել ու դարձրեցին ԱՄՀ որը հայերեն չի: Այնպես որ ես կարծում եմ պետք է օգտագործել ՄԱՀ հապավումը:

Թանկացումներ

  • Jun. 1st, 2007 at 5:50 PM
Այսօր առավոտյան հաց գնելիս պարզվեց որ այն թանկացել է 10 դրամով:
Իսկ ավելի շուտ նման տեղեկություն ստացել էի նաև Գյումրիից:
Սա էլ երևի ընտրական սիստեմի վնասակար էֆֆեկտներն են:

Վեոլիայի մասին

  • May. 15th, 2007 at 11:24 PM
Մի քանի խոսք «Վեոլիա» կազմակերպության մասին որը կոնցեսիոն կառավարումով կազմակերպում է ջրամատակարարումը Երևանում:

Այս ընկերությունը զբաղվում է ջրամատակարարման ծառայություններով ավելի քան 50 երկներում :
Նրա տարեկան շրջանառությունը անցնում է 9 միլլիարդ եվրոն / 12 միլլիարդ դոլլարից ավել /
Ունի ավելի քան 70.000 աշխատողներ:

Այսինք այս ընկերությունը իր տնտեսական հնարավորություններով գերազանցում է Հայաստանի ամբողջ ՀՆԱ-ն մի քանի անգամ, գերազանցում է ՀՀ տարեկան բյուջեն տաս անգամ, իսկ նրա վճարած աշխատավարձային ֆոնդը հաստատ անցնում է ՀՀ-ում աշխատող քաղաքացիների աշխատավարձային ֆոնդը:
Եվ այս մասշտաբի կազմակերպությունը պահանջում է բարձրացնել ջրի վարձը Հայաստանում, որպեսզի կարողանա իր ասելով մոդեռնիզացնել Երևանի ջրամատակարարման որակը:  

Սկսվեց...

  • May. 15th, 2007 at 3:31 PM
Այսպիսով ընտրություն կոչվող «տոնավաճառը» ավարտվեց, սկսվեց շահույթների գանձման ու «վերևներին» ( միջազգային կորպորացիաներ ) հախեր տալու ժամանակը :
Շուտով կթանկանա ջուրը...

Այսպիսով Համակարգը էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը Հայքում, և հիմա կարող է ավելի մեծ արագությամբ քամել հայ ազգի կենսական էներգիան:
Ի դեպ մեր զլմները ու  ամբողջ քաղաքական դաշտը մեզ անընդհատ խաբում են, թե հիմնական պարազիտները դրանք օլիգարխներն են: Իրականում հիմնական պարազիտները, որոնք ահավոր մեծ չափերով են հյուծում ժողովրդին, դրանք բնավ էլ օլիգարխները չեն:
Դրանք բնական մենաշնորհներն են, բանկային համակարգը և իհարկե պետական համակարգը իր զարհուրելի հարկային մեխանիզմով:   Իսկ օլիգարխներ կոչված բոբոն, ընդամենը ժողովրդին շեղելու ձև է:

Latest Month

May 2008
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars