Китайский взгляд на мир



Художник – Лю И, канадский китаец. 6 марта 2005 года на одной выставке в Нью–Йорке он выставил картину, которая вызвала много размышлений и спекуляций, потому что называлась она «Пекин 2008».

Эта картина очень необычная, на ней изображены четыре девушки, играющие в мацзян (маджонг). В картине скрыт глубокий смысл.

Collapse )

«Ես, տնաբույծ այծ 2»

Այսպիսի վիրալ վիդեո է շրջում, ակնհայտ խորհրդապաշտական իմաստով։


Փորձեցի հայերեն թարգմանել վերնագիրը «I, pet goat II» կնշանակի «Ես, տնաբույծ այծ 2»
«The Pet goat»-ը մանկական հեքիաթ է, հայտնի է դարձել նրանով, որ Բուշը հենց այդ հեքիաթն էր կարդում երեխաներին, այն պահին երբ ահաբեկիչները հարձակվում էին Նյու Յորքի երկնաքերերի վրա։ Այդ հեքիաթի վերնագրի հիման վրա է ֆիլմի վերնագիրը, տնաբույծ պահվող այծը տվյալ դեպքում ֆիլմի դիտորդն է, երևի ։Ճ

Ֆիլմի ընդհանուր իմաստը ակնհայտ է, Քրիստոսի երկրորդ գալուստն է ու հին աշխարհի քանդվելը (քրիստոնեական եկեղեցիները ներառյալ)։
Վիճաբանությունները հիմնականում այն բանի շուրջ են արդյոք, հեղինակները պատկերել են Քրիստոսին թե՞ Հակաքրիստոսին (Նեռին), և որն է ֆիլմի իրական իսկական նպատակը։ Զգուշացնել, թե՞ հենց մարդկանց տրամադրել, որ այսպիսի իրականությունը կայանա։

ԹՐՄՑ 1՝ երես առած բառը փոխեցի տնաբույծ
ԹՐՄՑ 2՝ ֆիլմի հեղինակային խումբը կոչվում է Հելիոֆանտ, սա էլ իրենց կայքն է www.heliofant.com/

Ինչ են վճարում Աշխարհում գազի ու ջեռուցման համար

Հավաքենք տվյալների բազա։ Համեմատենք ոչ թե պաշտոնական թվերը այլ իրական մարդկանց վճարումները։

Էս վերջերս ֆեյսբուքում աչքովս ընկնում են հայաստանցիների գազի վարձի հետ կապված տարբեր գրառումներ՝ 70000 դրամից ավել ամսեկան: Ո՞նց ա ստացվում, որ Գերմանիա բոլոր մուծումների համար 100 Եվրոն բավական ա, իսկ «արտոնյալ» գներով գազ ներմուծող Հայաստանում նման գումերաներ են վճարում միայն գազի վարձի համար:
լինք

Իմ մոտ էլ ա դա մեծ հանելուկ: Օրինակ ես չորս սենյականոց հսկայական բնակարանում եմ՝ 5 հոգով: Ջեռուցումն ու տաք ջուրը՝ գազով է (կարծեմ Իտալիան Եվրոպայում ամենաթանկն է վճարում գազի համար ու երկրորդ ամենաթանկ էլեկտրաէներգիան ունի), հոկտեմբերից-դեկտեմբրերի ընդհանուր կոմունալ վճարն եկել էր մոտ 500 եվրո (գազ (ներառյալ տաք ջուր ու ջեռուցում), սառը ջուր, էլեկտրաէներգիա ու աղբահանություն), որից 120 եվրոն մենակ աղբի վարձն ա: Ջեռուցումն էլ նոյեմբերից 1-ից միացրած էր: Պլյուս դրան 5 հոգով լիքը գազ, ջուր ու լույս ենք վատնում: Ամսեկան մոտ 160 եվրո է գալիս ամեն ինչի համար: Ու սա տաք ձմռան հետ հեչ կապ չունի, նախորդ ձմեռը շատ ցուրտ էր՝ ցերեկները շատ հաճախ մինուս, բայց էլի մոտավորապես նույն վարձն էր եկել: Ի դեպ իտալական շենքերի ջերմաիզոլյացիան խայտառակություն է, պատուհանները քոսոտ փայտից պատուհաններ են՝ մի ապակիով, պատերն էլ բարակ:
լինք

Օֆշորլիքս - Offshore leaks - Հարուստները նույնպես լացում են

Վիկիլիքսից հետո սկսվել է հերթական գլոբալ սկանդալը։ Այս անգամ մի մի լրագրողական ասոցացիա փողոցում գտել է 130000 ազդեցիկ մարդկանց անուններ, որոնք օգտվում են օֆշորային ֆինանսական ծառայություններից։ Անունների մեջ կա նաև Ալիևների կլանը։ Հայերի անուններ դեռ աչքովս չեն ընկել բայց երևի կլինեն։
Կարճ ասած ճգնաժամը խորանում է․ մեծ շնաձկերը որոշել են մանր ու միջին շնաձկերին ուտեն, որ սոված չմնան։

Այստեղ հավաքում եմ հղումներ այս թեմայով։

http://www.icij.org/offshore

http://en.wikipedia.org/wiki/Offshore_leaks

Այստեղ էլ հաշվում են Ալիևների փողերը

Էս էլ մի քիչ սուբյեկտիվ վերլուծություն

Начался глобальный погром оффшоров. Общей стоимость в $32 триллиона

հ․գ․ Ի դեպ այդ լրագրողական միջազգային ասոցիացիայի (ICIJ) անդամ է նաև մեր հայաստանյան Հետք․ամ-ը։ Անդամների կազմում են լրագրողներ Քրիստինե Աղալարյանը և Էդիկ Բաղդասարյանը

Հայաստանի մասին հոդված արևմտյան մամուլում

Արմեն Այվազյանի հոդվածը Հարվարդ ինթերնեյշնալ -ում

Երկար հոդված է մի քանի մասից։ Մինչև քննադատական մոտեցում ցույց տալը կարդացեք սկզբից մինչև վերջ։

Ներքին վիճակի մասին այստեղ
Ռուսաստանի մասով այստեղ
Արևմուտքի ու Թուրքիայի մասով այստեղ
Ի դեպ արևմտյան մամուլում այսպիսի լուրջ  քննադատություն Արևմուտքի կարճատես ու անմիտ քաղաքականության մասին երևի շատ վաղուց չէր եղել։

Սա նաև հատուկ նրանց համար է, ովքեր Հայաստանում սկսել են հերթական բյուզանդա-պարսկական կռիվ կռիվ խաղալը։

Կարֆուր թե՞ Մաջիդ Ալ Ֆութթայիմ

Ուղղակի փաստեր ուրիշ ոչինչ։
Կարդում ենք Եվրազիա․օրգ

[Carrefour ] has already taken a first step into the South Caucasus; in 2012, along with its United-Arab-Emirates-based partner, Majid Al Futtaim, it opened a Carrefour hypermarket outside of Tbilisi, the capital of Armenia’s northern neighbor, Georgia.

Սա Կարֆուրի մասին է, որը բացել է սուպերմարկետ Վրաստանում։ Պարզվում է նա նաև ունի գործընկեր, որի անունն է Մաջիդ Ալ Ֆութթայիմ։
Փնտրում ենք թե ո՞վ է այդ Մաջիդը։ Գտնում ենք Վիկիպեդիայում

The mall, which opened in September 2005, has as its anchor tenant the biggest Carrefour hypermarket in Dubai. A joint venture between Majid Al Futtaim Group (75%) and Carrefour (25%) is developing a chain of the international chain's hypermarkets across the MENA and Central Asia regions.

Պարզվում է, որ Մաջիդը Արաբական Էմիրություններից է և բավականին մաջիկ բան է: Մաջիդը  որոշել է նվաճել Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Կենտրոնական Ասիան /ՄԵՆԱ ռեգիոն/ «Կարֆուր» բրենդի անվան տակ։ Գրում եմ անվան տակ,որովհետև 75 տոկոսը իրենն է։ Եթե ձեզ թվում է թե մենք գտնվում ենք Եվրոպայում այլ ոչ թե ՄԵՆԱ-ի մեջ, ապա նայեք այստեղ։

Բայց մենք դեռ հաստատ վստահ չենք թե Հայաստան եկողը ո՞վ է, Կարֆուրը թե՞ Կարֆուրի մորթու տակ մտած Մաջիդը։ Դրա համար փորձում ենք գտնել թե մեր հյուսիսային քրիստոնեա եղբայրները ումից են առնում իրենց օրվա հաց ու պանիրը։

Գտնում ենք Մաջիդ Ալ Ֆութթայիմ-ի պաշտոնական կայքը։  Այնտեղից մտնում ենք Մաջիդի Րիթեյլ բաժինը այսինքն Առևտուր ենթաբաժինը։  Եվ օօօ հրաշք ջինը դուրս է գալիս Ալադինի լամպից։ Գտնում ենք քարտեզ, իսկ քարտեզով բախտ բացելը դա հին հայկական ավանդույթներից է, որով կարելի է նաև ապագան գուշակել։ Քարտեզի սկրինշոթը անպայման վերցնում ենք, որովհետև քարտեզները սովորություն ունեն արագ փոխվելու ու անհայտանալու։

Իսկապես տեսնում ենք, որ Վրաստանի «Կարֆուր»-ը իրականում Մաջիդինն է։ Ինչպես նաև մի շարք այլ մերձավոր արևելյան երկրներում։ Վերջում որպես ուղղակի վերջնական ստուգում մտնում ենք իսկական Կարֆուրի պաշտոնական կայքը ու այնտեղ փնտրում ենք Georgia ու Tbilisi. Ոչինչ չենք գտնում ու հասկանում ենք,  որ հերթական անգամ նենգ Եվրոպան հանձնեց իր փոքրիկ ու հավատարիմ դաշնակցին մահմեդականների ողորմածությանը։ Սրանից հետո միացնում ենք մեր ուղեղներում եղած Լոգիկայի մոդուլը և կռահում թե իրականում ո՞վ է ուզում գալ Հայաստան։ Ֆրանսիական Կարֆուրը թե՞ Կարֆուր բրենդի տակ մտած Մաջիդ Ալ Ֆութթայիմը։

Թարմացում․ Լոգիկայի մոդուլի կարիք չկա։ Վերջապես գտա այն հոդվածը որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանում «Կարֆուր» բացելու իրավունքը, տնտ․ լեզվով ասած Ֆրենչայզի իրավունքը առել է ՄԱՖ-ը նույն ինքը Մաջիդ Ալ Ֆութթայիմ Հոլդինգը։ Ահա լինքը։

“We are already operating in 13 countries… But we have just added four new countries to the franchise agreement with Carrefour - Kazakhstan, Azerbaijan, Georgia and Armenia,” Iyad Malas, CEO of MAF Holding, said in an interview with Arabian Business.

Евро 2012 : Китайский ролик

Смысл сразу понять трудно. Нужно несколько раз смотреть, чтобы начинать понимать. Музыка кстати имеет русские корни. Очень всем нам известная песня.
Думаю ролик скоро снимут, так что скачаете его.



Анекдот на злобу дня

«Еврей хочет уехать из России. В ОВИРе его спрашивают: Абрам Моисеевич, почему вы
хотите уехать? Что вас не устраивает?
— Меня не устраивает ваше отношение к гомосексуализму!
— А какие проблемы, вроде же с этим всё спокойно?
— А вы посмотрите на тенденцию: при Сталине за это расстреливали, при Хрущёве и Брежневе
— сажали и принудительно лечили, сейчас это вошло в норму. Так вот, я таки хочу уехать из этой
страны, пока это не стало обязательным!..
— ???»

------------

А теперь задачка на злобу дня. Сколько нужно дать на лапу российскому или армянскому чиновнику ( чиновникам ) чтобы те протащали в парламент закон об обязательном гомосексуализации населения. :)))  Считать эту сумму если известно что для внедрения в российский парламент Ювенальной Юстиции было проплачено сумма X a для внедрения турецких протоколов в армянский парламент сумма Y. Также посчитаете сколько потратит ФРС на бумагу и чернила для печатания суммы X+Y.

Տրամաբանական կազուս

Եթե դիցուք Հայաստանի բնակչության 90 տոկոսը խավարամիտ ֆաշիստներ են, բայց երկրի պարլամենտը ընդունել է բազմաթիվ հակաֆաշիստական օրենքներ, ապա ստացվում է որ Հայաստանի պարլամենտի գործունեությունը լրիվ հակադեմոկրատական է, քանի որ չի արտացոլում երկրի բնակչության 90 տոկոսի կամքը։ :))))
Սրանից բխում է նաև մի այլ հետևանք, քանի որ երկրի բնակչության 90 տոկոսը ֆաշիստական մտածողության կրող է ապա դեմոկրատական ընտրությունների դեպքում Հայաստանում կձևավորվի ֆաշիստական համակարգ։ Այսինքն ընտրությունները պետք է լինեն հակադեմոկրատական ու անարդար որպեսզի հակաֆաշիստ լիբերալները կարողանան վերցնել ու պահել իշխանությունը ու այն դարձնեն դեմոկրատական։ Ստացվում է որ ՀՀԿ-ի գործունեությունը լրիվ բխում է դեմոկրատիայի շահերից։ Ու ֆաշիստական երկրում այն միակ ձևն է որով հնարավոր է կառուցել լիբերալ դեմոկրատական երկիր։



Եթե Բարգավաճը ուզում է հետք թողնել Հայաստանի պատմության մեջ

Խնդիրը։ 2008-ից այս կողմ երկրի տնտեսական վիճակը արագ վատանում է և դա երևում է արտագաղթի արագացված թվերով։ Արտագաղթի այսպիսի տեմպը շարունակվելու դեպքում վտանգում է հայ ազգի գոյությունը արդեն կարճաժամկետ կտրվածքում, քանի որ բնակչության մի սահման կա, որից ցածր կարող է սկսվեն անկառավարելի փլուզման երևույթներ։ Հայաստանի բնակչության անընդհատ փոքրացումը կարող է նաև ստեղծի պատերազմ սկսելու գայթակղություն թշնամիների մոտ։

Խնդրի պատճառը։ Հայաստանի բնակչության անընդհատ կրճատման պատճառը դա ազգային եկամտի անհավասար բաշխումն է։ Իշխողները շատ են վերցնում, քիչ են ներդրումներ անում զարգացման համար իսկ բնակչությունը չի կարողանում իրեն հասած եկամտով ապրել սնվել, բժշկվել ու ամենակարևորը սերունդ ստեղծել։

Խնդրի սրման պատճառները։ Իշխողներին Հայաստանում հիմնականում կարելի է դասակարգել 4 տեսակի։ Պայմանականորեն ասած խոշոր բուրժուազիա /ուրիշ անուններ էլ ունեն, օլիգարխներ, ֆեոդալներ/, բյուրոկրատիա, ֆինանսական կապիտալ և արտաքին կապիտալ։ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած համակարգում հիմնական եկամուտը ստանում էր բյուրոկրատիան և բուրժուազիան, իսկ ֆինանսական հատվածը ու արտաքին աշխարհը ոչ այնքան շատ։ Ստեղծվել էր մի բալանսային վիճակ, որտեղ կարողանում էր գոյատևել փոքր ու միջին բիզնեսը։ Այդ իսկ պատճառով արտագաղթը բավականին նվազել էր իսկ արտաքին պարտքը չեր մեծանում։ 2008-ին դժգոհ լինելով Քոչարյանի ֆեոդալական համակարգից միջին խավը  ընդվզեց ու պահանջեց ռեֆորմներ։ Ընդվզման արդյունքում վարկաբեկվեց Քոչարյանի ֆեոդալական համակարգը և ասպարեզում հայտնվեց Տիգրան Սարգսյանը։ Նա սկսեց մեծացնել ֆինանսական սեկտորի ու արտաքին սեկտորի փայաբաժինը։ Սկսեց ցույց տալ թե ինքը պայքարում է բուրժուազայի ու բյուրոկրատիայի դեմ։ Բայց իրականում չկարողացավ կամ չուզեց կրճատել բուրժուազիայի ու բյուրոկրատիայի փայաբաժինը։ Փաստորեն ժողովրդի կեղեքումը կրկնապատկվեց։ Կեղեքման ուժեղացման արդյունքում սկսվեց ՓՄՁ-ների սպանդ։  Տիգրան Սարգսյանական գործունեության հետևանքը եղավ այն,  որ Քոչարյանական համակարգի վատ կողմերը չվերացվեցին, փոխարենը ոչնչացվեցին Քոչարյանական համակարգի դրական կողմերը։

Համակարգերի տարբերություն։ Քոչարյանի համակարգը լավը չեր բայց նրա օրոք Հայաստանը ուներ ենթադրենք մի 10-15 տարի ամրության պաշար։ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի համակարգը այդ ընձեռված շանսի ժամկետը իջեցրել է 10-ից ծացր ու երևի թե այն մոտ է 5-ին։  Մնացած ամեն ինչով նրանք նույն են, նկատի ունեմ գաղափարաբանական առումով։

Խնդրի լուծման մի քանի տարբերակ։
Տարբերակ 1․ Ցանկալի լուծում, որի դեպքում կառաջանար մի իրավիճակ երբ ժողովրդի շահագործումը ու կեղեքումը այնքան է կրճատվում որ զրոյանում է արտագաղթը, սկսվում է ներգաղթ ու ծնելիության աճ։ Մեր թշնամիները հասկանում են որ մեզ չկարողացան խեղդել ու գնում են զիջումների։ Սա այս պահին դեռ լուծելի չի դրա համար անցնենք առաջ։
Տարբերակ 2․ Տիգրան Սարգսյանը անցնում է հակահարձակման ու ինտենսիվ կերպով ճնշում է բյուրոկրատիային ու բուրժուազիային։ Շատ խիստ կերպով կրճատելով նրանց փայաբաժինը, թողնելով միայն ֆինանսական ու արտաքին կեղեքում։ Մոտավորապես Սահակաշվիլու տարբերակը։ Բայց այս տարբերակը անհնար է այս պահին Հայաստանում։ Բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Սա անելու համար պետք է հենվել նացիոնալիստական պոպուլիզմի վրա։ Պետք է ունենալ արտաքին հատկապես արևմտյան հզոր աջակցությւոն, իսկ դրա համար պետք է լարվել Իրանի ու Ռուսաստանի հետ։ Պետք է ահավոր հավատ սեփական գործի ճշտության հանդեպ ու մասսաների աջակցություն։  Սա լրիվ անհնար է ներկա պահին։ Ես դրանում լրիվ համոզված եմ։
Տարբերակ 3․ Բուրժուա-բյուրոկրատական ռևանշ։ Իմաստը նրանում է որ վերջ տրվի տիգրանսարգսյանիզմին ու նրա ամբողջ գործունեությանը։ Բայց առանց թագավոր տապալելու, այսինքն  պետականությունը վտանգելու։ Այսինքն Սերժին պարտադրվի այլ իրականություն։ Ժամանակավոր վերադարձ քոչարյանական համակարգին։ Սրա  նախադրյալները կան։ Բարգավաճի լայն ու ես կասեի ինչ որ տեղ իրական աջակցությունը ժողովրդի կողմից։  Նաև հանրապետականում կան շատերը հասկանում են այս ուղու վտանգավորությունը։ Սա իհարկե չի լուծի մեր խնդիրները բայց գոնե ժամանակ կտա հայ ազգին մի վերջնական կենսունակ լուծում գտնելու։ Հիմա գլխավորը ժամանակ շահելն է, գոնե մի տաս տարի, որպեսզի կրկնում եմ ազգը ու նրա մտածող խավը գտնի տարբերակ 1-ը։


եթե Բարգավաճ Հայաստանը ու Գագիկ Ծառուկյանը սա կարողանա անի, ապա ես վստահաբար կասեմ, որ նա կմտնի Հայաստանի պատմության մեջ որպես դրական կերպար։ Չնայած այն որ նա չի լինելու վերջնական լուծում տվողը, այլ ընդամենը այն մարդը որ կտա շանս ու ժամանակ։